Գլխավոր տեղեկություն
Համար
N 25-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 21.03.2024
Ընդունող մարմին
Արաքս համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
18.03.2024
Ստորագրող մարմին
Արաքս համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
18.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2024 թվական N 25-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 199-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ավագանու անդամներ՝

կողմ-12 դեմ-0

ձեռնպահ-0

 

1. Ղազարյան Ղազար

2. Հարությունյան Վահրամ

3. Համբարյան Մելանյա

4. Նահապետյան Տիգրան

5. Շահինյան Շահեն

6. Մնացականյան Գայանե

7. Առաքելյան Արմեն

8. Մակարյան Մարյամ

9. Մելքոնյան Հակոբ

10. Պողոսյան Արմինե

11. Սեփխանյան Սևան

12. Մարտիրոսյան Նարեկ

     

 

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

 

2024 թվականի մարտի 18

Արաքս համայնք

Ղ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու

2024 թվականի մարտի 18-ի N 25-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

1.ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍ

 

1․ 11․1․2-ի (Պահուստային ֆոնդ)-ի

1) 4891 հոդվածից նվազեցնել 20000,0 հազար դրամ

 

2․ 6․6․1-ի (Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)-ի

1) 4511 հոդվածին ավելացնել 20000,0 հազար դրամ

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Արաքս համայնքի

ավագանու 18 մարտի 2024թ․ N 25- Ն

որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2024 թվական: