ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2024 թվականի N 366-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ կետի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ․ 77 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով Երևանի քաղաքապետարանի և «ԱԳԱՐԱԿ» բաց բաժնետիրական ընկերության միջև 2022 թվականի հունիսի 24-ին կնքված կապալային աշխատանքների կատարման N «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-22/74» ծածկագրով գնման պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր), չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ նախադասության և 4-րդ ենթակետի պահանջը, կատարել հետևյալ փոփոխությունները.
1) պայմանագրի N 1 հավելվածի «Ծավալաթերթ-նախահաշիվ» աղյուսակի «ընդամենը» սյունակում «336000,000» թվին ավելացնել «Լրացուցիչ աշխատանքներ» աղյուսակի «ընդամենը» սյունակի «23126,217» հազ. դրամ թիվը, որը կազմում է պայմանագրի գնի 6.88 տոկոսը.
2) պայմանագրով նախատեսված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ․ 77 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի մայիսի 31-ը ներառյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|