Գլխավոր տեղեկություն
Համար
N 390-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2024 թվականի N 390-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԱՆ ՖՈՒԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

2) «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի փետրվարի 14-ից մինչև 2027 թվականի փետրվարի 13-ը ներառյալ․

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

21.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 21-ի N 390-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական

բնութագիրը

Չափի

միավորը

Քանակը

Ծագման

երկիրը

Արտահանման

երկիրը

Արժեքը

(դրամ)

Այլ տեղե-

կություններ

ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ

1.

1517909900

Կաթնային յուղի փոխարինիչ

Կաթնային ճարպի փոխարինիչ՝

սննդամթերքի արտադրության համար, 99.9 % յուղայնությամբ

կգ

2 100 000

Մալայզիա, Ինդոնեզիա

Մալայզիա, Ինդոնեզիա

852 600 000

 

2.

1517909900

Շորտենինգ

Բուսաճարպային արտադրանք՝ շորտենինգ, սննդամթերքի արտադրության համար, 20 կգ-ոց փաթեթավորմամբ, 99.9 % յուղայնությամբ

կգ

1 800 000

Մալայզիա, Ինդոնեզիա

Մալայզիա, Ինդոնեզիա

720 000 000

 

3.

3505105000

Եգիպտացորենի օսլա մոդիֆիկացված E1422

Եգիպտացորենի օսլա՝ մոդիֆիկացված

կգ

140 000

Մալայզիա, Ինդոնեզիա

Մալայզիա, Ինդոնեզիա

140 000 000

 

4.

1108120000

Եգիպտացորենի օսլա

Եգիպտացորենի օսլա

կգ

60 000

Մալայզիա, Ինդոնեզիա

Մալայզիա, Ինդոնեզիա

60 000 000

 

5.

2007999701

Խնձորի խյուս առանց շաքարի

Խնձորի խյուս՝ առանց շաքարի հավելման, 230 կգ տակառներով

կգ

80 000

Մալայզիա, Ինդոնեզիա

Մալայզիա, Ինդոնեզիա

19 200 000

 

6.

7607209000

Ալյումինե փայլաթիթեղ

Ալյումինե փայլաթիթեղ՝ ստվարաթղթից հիմքի վրա, 0,07 մմ հաստությամբ

կգ

50 000

Մալայզիա, Ինդոնեզիա

Մալայզիա, Ինդոնեզիա

120 000 000

 

7.

0408118000

Չոր ձվի դեղնուց

Ձվի դեղնուց՝ չոր, ֆերմենտացված, աղով կամ առանց աղի՝ սննդամթերքի արտադրության համար

կգ

40 000

Մալայզիա, Ինդոնեզիա

Մալայզիա, Ինդոնեզիա

192 000 000

 

8.

3920629009

ՊԷՏ ժապավեն՝ ոչ ինքնասոսնձվող, չտպագրված,

0.5 մմ հաստությամբ, սննդամթերքի

փաթեթավորման համար

ՊԷՏ ժապավեն՝ ոչ ինքնասոսնձվող, չտպագրված, 0.5 մմ հաստությամբ, սննդամթերքի փաթեթավորման համար

կգ

100 000

Մալայզիա, Ինդոնեզիա

Մալայզիա, Ինդոնեզիա

80 000 000

 

9.

7607209000

Փայլաթիթեղ ալյումինից 0․12 մմ հաստությամբ, ՊԵՏ հիմքով, լաքապատ, տպագրված, սննդամթերքի փաթեթավորման համար՝ գլանափաթեթով

Փայլաթիթեղ ալյումինից 0․12 մմ հաստությամբ, ՊԵՏ հիմքով, լաքապատ, տպագրված, սննդամթերքի փաթեթավորման համար՝ գլանափաթեթով

կգ

30 000

Մալայզիա,

Ինդոնեզիա

Մալայզիա,

Ինդոնեզիա

189 000 000

 
 

Ընդամենը՝

           

2 372 800 000

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

21.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան