Գլխավոր տեղեկություն
Համար
N 415-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 06.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 415-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) դադարեցնել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան բաժնի գործունեությունը.

2) 2024 թվականի հունիսի 1-ից դադարեցնել նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գործունեությունը.

3) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչությունից առանձնացման եղանակով ստեղծել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվությունների մշտադիտարկման բաժին:

2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման հավելվածի 10-րդ կետի 13-րդ ենթակետից հանել «և թանկարժեք մետաղների» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 11-րդ կետի 9-րդ ենթակետը.

3) նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գործունեությունը դադարելու պահից ուժը կորցրած ճանաչել հավելվածի 11-րդ կետի 16-րդ ենթակետը.

4) որոշման հավելվածի 32-րդ կետը լրացնել նոր՝ 26-րդ ենթակետով՝

«26) պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվությունների մշտադիտարկման բաժին:».

5) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 32-րդ կետի 20-րդ ենթակետը.

6) նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գործունեությունը դադարելու պահից ուժը կորցրած ճանաչել հավելվածի 33-րդ կետի 1-ին ենթակետը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


06.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ