ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի մարտի 19-ին
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը ««Ոստիկանության մասին»,» բառերից հետո լրացնել ««Ռազմական ոստիկանության մասին»,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.
«1.1) ռազմական ոստիկանությունը.»:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.
«2.1. Ռազմական ոստիկանությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ հետախուզական միջոցառումները:»:
Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածում`
1) 2-րդ և 6-րդ մասերը «ոստիկանության» բառից հետո լրացնել «, ռազմական ոստիկանության» բառերով.
2) 3-րդ մասը «ոստիկանությունը» բառից հետո լրացնել «, ռազմական ոստիկանությունը» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|