Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 454
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.12.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.03.2024
Ընդունող մարմին
Մաքսային միության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
18.11.2010
Ստորագրող մարմին
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2010

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

18 նոյեմբերի 2010 թ.

թիվ 454

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.

1. Հաստատել Մաքսային միության մաքսային սահմանին և Մաքսային միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) ցանկը, որը հաստատվել է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ (կցվում է):

2. Հավանություն տալ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 17-ի թիվ 340 որոշման 2–րդ կետի իրականացման շրջանակներում մշակված՝ Մաքսային միության անդամ պետությունների կարանտինային բուսասանիտարական միջոցների ներդաշնակեցմանն ուղղված` 2011-2012 թվականների առաջնահերթ միջոցառումների պլանը(կցվում է):

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝

 

Բելառուսի

Հանրապետությունից՝

Ղազախստանի

Հանրապետությունից՝

Ռուսաստանի

Դաշնությունից՝

Ա. Կոբյակով

ՈՒ. Շուկեև

Ի. Շուվալով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի

2010 թվականի նոյեմբերի 18-ի

թիվ 454 որոշմամբ

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

Մաքսային միության մաքսային սահմանին և Մաքսային միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) ցանկում

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» թիվ 318 որոշմամբ հաստատված՝ մաքսային միության մաքսային սահմանին և մաքսային միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ՝

 

«Ծանոթագրություն. Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման և (կամ) անդամ պետությունների միջև տեղափոխման ժամանակ պարտադիր կերպով բուսասանիտարական սերտիֆիկատով է ուղեկցվում միայն կարանտինային հսկողության վերցված (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) բարձր բուսասանիտարական ռիսկայնությամբ արտադրանքը։»:

 

 

Հավելված

Մաքսային միության հանձնաժողովի

2010 թվականի նոյեմբերի 18-ի

թիվ 454 որոշման

 

ՊԼԱՆ

 

Մաքսային միության անդամ պետությունների կարանտինային բուսասանիտարական միջոցների ներդաշնակեցմանն ուղղված 2011-2012 թվականների առաջնահերթ միջոցառումների

 

Հա-մարը՝ ը/կ

Միջոցառումները

Իրագործման ձևը

Կատար-ման ժամկետը

Կողմի պատասխանատու մարմինը (պատասխանատու կատարող)

Բելառուսի Հանրապետություն

Ղազախստանի Հանրապետություն

Ռուսաստանի Դաշնություն

1.

Բույսերի կարանտինի ոլորտում փոխըմբռնման և համագործակցության հուշագրի մշակում և ստորագրում՝ «Բույսերի կարանտինի համառուսաստանյան կենտրոն» ԴՊՀ-ի, «ԿազԱգրոԻննովացիա» ԲԸ-ի և «Բույսերի պաշտպանության ինստիտուտ» ՀՈՒՁ-ի միջև

Միջգերատեսչական հուշագիր

2011 թվականի փետրվար

Գյուղատնտեսության և պարենի նախարարություն, «Բույսերի պաշտպանության ինստիտուտ» ՀՈՒՁ-

Գյուղատնտեսության նախարարություն, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրոարդյունաբերական համալիրում պետական տեսչության կոմիտե, «ԿազԱգրոԻննովացիա» ԲԸ

Գյուղատնտեսության նախարարություն, Ռուսաստանի գյուղատնտեսական հսկողություն (Ռոսսելխոզնադզոր), «Բույսերի կարանտինի համառուսաստանյան կենտրոն» ԴՊՀ (պատասխանատու կատարող)

2.

Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տեսակներին ներկայացվող կարանտինային բուսասանիտարական գործող պահանջների մասին տեղեկատվության տրամադրում

Կողմերի լիազոր մարմինների միջև տեղեկատվության փոխանակում

2011 թվականի մարտ

Գյուղատնտեսության և պարենի նախարարություն

Գյուղատնտեսության նախարարություն, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրոարդյունաբերական համալիրում պետական տեսչության կոմիտե

Գյուղատնտեսության նախարարություն

3.

Մաքսային միության անդամ պետությունների տարածքի կարանտինային բուսասանիտարական վիճակի ուսումնասիրում

Հաշվետվությունը՝ ՄՄՀ քարտուղարությանը

2011 թվականի սեպտեմբեր

Գյուղատնտեսության և պարենի նախարարություն, «Բույսերի պաշտպանության ինստիտուտ» ՀՈՒՁ-

Գյուղատնտեսության նախարարություն, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրոարդյունաբերական համալիրում պետական տեսչության կոմիտե

Գյուղատնտեսության նախարարություն, «Բույսերի կարանտինի համառուսաստանյան կենտրոն» ԴՊՀ

4.

Մաքսային միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկի նախագծի ձևավորում

Մաքսային միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկի նախագիծ

2011 թվականի դեկտեմբեր

Գյուղատնտեսության և պարենի նախարարություն, «Բույսերի պաշտպանության ինստիտուտ» ՀՈՒՁ-

Գյուղատնտեսության նախարարություն, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրոարդյունաբերական համալիրում պետական տեսչության կոմիտե

Գյուղատնտեսության նախարարություն, Ռուսաստանի գյուղատնտեսական հսկողություն (Ռոսսելխոզնադզոր), «Բույսերի կարանտինի համառուսաստանյան կենտրոն» ԴՊՀ (պատասխանատու կատարող)

5.

Բուսասանիտարական ռիսկի վերլուծության հիման վրա կարանտինային հսկողության վերցված արտադրանքին ներկայացվող միասնական բուսասանիտարական պահանջների նախագծի մշակում

Մաքսային միության հանձնաժողովի որոշման նախագիծ

2012 թվականի սեպտեմբեր

Գյուղատնտեսության և պարենի նախարարություն, «Բույսերի պաշտպանության ինստիտուտ» ՀՈՒՁ-

Գյուղատնտեսության նախարարություն, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրոարդյունաբերական համալիրում պետական տեսչության կոմիտե, «ԿազԱգրոԻննովացիա» ԲԸ

Գյուղատնտեսության նախարարություն, Ռուսաստանի գյուղատնտեսական հսկողություն (Ռոսսելխոզնադզոր), «Բույսերի կարանտինի համառուսաստանյան կենտրոն» ԴՊՀ (պատասխանատու կատարող)

6.

Բույսերի կարանտինի մասին Մաքսային միության համաձայնագրում և Մաքսային միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկի ներդրման մասով երկրորդ մակարդակի փաստաթղթերում փոփոխությունների և լրացումների մասին առաջարկությունների ներկայացում

Տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների կիրառման գծով համակարգող կոմիտե առաջարկություններ

2012 թվականի հոկտեմբեր

Գյուղատնտեսության և պարենի նախարարություն

Գյուղատնտեսության նախարարություն

Գյուղատնտեսության նախարարություն

7.

Մաքսային միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկի, բույսերի կարանտինի մասին Մաքսային միության համաձայնագրում և երկրորդ մակարդակի փաստաթղթերում փոփոխությունների ու լրացումների, կարանտինային հսկողության վերցված արտադրանքին ներկայացվող կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջների հաստատում

ՄՄՀ որոշում

2012 թվականի հոկտեմբեր

Գյուղատնտեսության և պարենի նախարարություն

Գյուղատնտեսության նախարարություն

Գյուղատնտեսության նախարարություն

8.

Մաքսային միության անդամ պետությունների տարածքների կարանտինային բուսասանիտարական վիճակի մասին տեղեկատվության հրապարակում

ՄՄՀ ինտերնետային կայքում, Կողմերի լիազոր մարմինների պաշտոնական կայքերում տեղեկատվության տեղադրում

2012 թվականի դեկտեմբեր

Գյուղատնտեսության և պարենի նախարարություն, «Սերմնաբուծության, կարանտինի և բույսերի պաշտպանության գլխավոր պետական տեսչություն» ՊՀ

Գյուղատնտեսության նախարարություն, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրոարդյունաբերական համալիրում պետական տեսչության կոմիտե

Գյուղատնտեսության նախարարություն, Ռոսսելխոզնադզոր

9.

Մաքսային միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկի և Կարանտինային հսկողության վերցված արտադրանքին ներկայացվող կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներն ուժի մեջ մտնելը

ՄՄՀ որոշում

2013 թվականի հունվարի 1

Գյուղատնտեսության և պարենի նախարարություն, «Սերմնաբուծության, կարանտինի և բույսերի պաշտպանության գլխավոր պետական տեսչություն» ՊՀ

Գյուղատնտեսության նախարարություն, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրոարդյունաբերական համալիրում պետական տեսչության կոմիտե

Գյուղատնտեսության նախարարություն, Ռոսսելխոզնադզոր

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական: