ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 869-Ա |
«04» մարտի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, ՀԱԼԱԲՅԱՆ ՓՈՂՈՑ, Հ.38/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՆՎԵԼ ՎԱՂԱՐՇԱԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ՀԱԼԱԲՅԱՆ ՓՈՂՈՑ, Հ.38/12 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՆՎԵԼ ՎԱՂԱՐՇԱԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԵՐՎԱՆԴԻ ԱՄԻՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՐՈ ՀԱԼԱԲՅԱՆ ՓՈՂՈՑ, Հ.38/13 ՀԱՍՑԵՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով և 7-րդ հոդվածի 7-րդ մասով, քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 22.06.2023թ. տրված մասնագիտական եզրակացությունները, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԿԱՆՈՆ ԱՐԵԱ» ՍՊԸ-ի կողմից տրված մասնագիտական եզրակացությունները, կառույցն իրականացրած անձանց դիմումը (27.01.2021թ. հ.Հ-1266).
1. Երևան, Աջափնյակ, Հալաբյան փողոց, հ.38/1 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.08012016-01-0126 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022TKDB9A) քաղաքացի Մանվել Հովհաննիսյանին (անձնագիր 661976341, տրված 16.02.2021թ. Միացյալ Նահանգներ Պետական Դեպարտամենտի կողմից, ծնված 13.11.1967թ.) պատկանող հողամասում ինքնակամ բացված դռները 2(երկու) հատ, ինքնակամ բացված ցուցափեղկերը 2/երկու/ հատ, ինքնակամ դռան բացվածքը (մեկ) հատ (հասարակական) ճանաչել օրինական։
2. Երևան, Աջափնյակ, Հալաբյան փողոց, հ.38/12 հասցեում՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.26062015-01-0052 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022YLKJ07) քաղաքացիներ Մանվել Հովհաննիսյանին (անձնագիր 661976341, տրված 16.02.2021թ. Միացյալ Նահանգներ Պետական Դեպարտամենտի կողմից, ծնված 13.11.1967թ.), Արմենուհի Երվանդի Ամիրյանին (անձնագիր 71 5764675, տրված 15.08.2011թ. Դաշնային Միգրացիոն Ծառայություն 50030 կողմից, ծնված 27.06.1968թ.) պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 5.28 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական) ճանաչել օրինական։
3. Սահմանել, որ հողամասի սեփականատերերը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված օրինականացման վճարները.
1) Հալաբյան փողոց, հ.38/1 հասցեի ինքնակամ կառույցի օրինականացման համար՝ 25500 (քսանհինգ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ Հալաբյան փողոց, հ.38/12 հասցեի ինքնակամ կառույցի օրինականացման համար՝ 53856 (հիսուներեք հազար ութ հարյուր հիսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ.
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում 3-րդ կետի 1-ին ենթակետով օրինականացման համար սահմանված վճարումները չկատարելու դեպքում` որոշման 1-ին և 2-րդ կետերը համարվում են ուժը կորցրած։
4. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Կարո Հալաբյան փողոց, հ.38/13 հասցեում գտնվող 11.37քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ հասարակական շինություն գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022N50RZP) համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։
5. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից 17.05.2019թ. տրված հ.01/18-Հ-4201-458 շինարարության թույլտվությունը։
6. Սույն որոշման 4-րդ կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը՝ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձանց՝ Մանվել Հովհաննիսյանին /անձնագիր 661976341, տրված 16.02.2021թ. Միացյալ Նահանգներ Պետական Դեպարտամենտի կողմից, ծնված 13.11.1967թ./, Արմենուհի Երվանդի Ամիրյանին /անձնագիր 71 5764675, տրված 15.08.2011թ. Դաշնային Միգրացիոն Ծառայություն 50030 կողմից, ծնված 27.06.1968թ./, այսուհետ՝ Գնորդներ։
7. Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները` սույն որոշման 4-րդ կետում նշված 11.37քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել հասարակական կառուցապատման։
8. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Մուրադյանին` ինքնակամ կառույցն իրականացրած անձանց կողմից սույն որոշման 4-րդ կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդների հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
9. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
10. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանի վրա։
Տ. Ավինյան |