Գլխավոր տեղեկություն
Համար
N 252-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 252-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Էներգովեստ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01014432) և «Արտկոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00403814) հետ 2024 թվականի մարտի 13-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Էներգովեստ» ՍՊԸ-ի կողմից «Թումո տուփ» կենտրոնների հոսանքի մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 11,704,184.80 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «Արտկոն» ՓԲԸ-ի կողմից նշված աշխատանքներին աջակցման ծառայությունների մատուցում՝ 440,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) Ջեքի Շնեյդեր Քոուչինգ ԷլԷլՍի. ընկերության (159 Սիլ Ավենյու Պոլո Ալթո, Կալիֆորնիա 94301, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) հետ 2024 թվականի մարտի 17-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է մարզիչների խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 6,750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ՎիԷլՎի» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02235463) հետ 2024 թվականի մարտի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեռուստացույցների ձեռքբերում՝ 2,358,333.30 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Էյ Էս Բի Սի» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02845628) հետ 2024 թվականի մարտի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դյուրակիր համակարգիչների ձեռքբերում՝ 1,250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) Քոլինգ ինք. ընկերության (2100 Պոլո Ալթո, Կալիֆորնիա 94301 Ամերիկայի Միացյալ Նահանգներ) հետ 2024 թվականի մարտի 15-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրի արտոնագրի ձեռքբերում՝ 10,836 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

17.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան