ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 830-Ա |
«01» մարտի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի Հ.65-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ՆԵՐՔԻՆ ՉԱՐԲԱԽԻ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.288 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արթուր և Խաչիկ Շառոյանների դիմումը՝ Ն.Չարբախի թաղամասի հ.288 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 02.06.2023թ. հ.02062023-01-0225 /գաղտնաբառ՝ QLZZDPMQTJWM/ վկայականը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 11.09.2023թ. հ.ՄՇ/31917, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 14.09.2023թ. հ.ԴԳ-5961, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի 11.09.2023թ. հ.N/53.13/34446-2023 գրությունները:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և ըստ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է 12-րդ գոտում:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի հ.65-Ա որոշմամբ Երևան քաղաքի Ն.Չարբախի թաղամասի հ.288 հասցեում գտնվող Արթուր և Խաչիկ Շառոյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 265.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխադրվել է «բնակավայրերի» հողերի կատեգորիա:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.09.2023թ. հ.Ն/48829-23 եզրակացությունը.
1. Երևան քաղաքի Ն.Չարբախի թաղամասի հ.288 հասցեում գտնվող, Արթուր և Խաչիկ Շառոյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 265.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի հ.65-Ա որոշման համապատասխան սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:
2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակություն-ներով իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատա-կագծային առաջադրանքի/:
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի հ.438 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետի համաձայն «Հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական և այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական և մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնել լիազորված մարմնին:».
2) սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային նշանակության փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
|
Տ. Ավինյան |