Գլխավոր տեղեկություն
Համար
N 148-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 148-Ա

 

«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 100,661,690 դրամ ընդհանուր արժողությամբ «Համայնքային փոքր տան վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

04.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 148-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից դուրս եկող 18 և բարձր տարիքի անձանց համար փոքր խմբային տան վերակառուցում, կահավորում և համալրում տեխնիկայով։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կենտրոն, Մելիք-Ադամյան 2/1, ՀՎՀՀ` 02819088)

4.

Ծրագիրը կատարողը

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան 0026, Նժդեհ 42, ՀՎՀՀ՝ 02214646)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայր Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

100,661,690 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Շահառուներ` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում բնակվող 18 և բարձր տարիքի անձինք, որոնք չեն կարող վերամիավորվել իրենց ընտանիքների հետ և տարբեր մասնագետների կանոնավոր հսկողության կարիք ունեն: Առաջնահերթությունը կտրվի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը» բնակվող անձանց:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի մարտի 5-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրով նախատեսվում է Ակնաշեն բնակավայրում մեկ փոքր տան վերակառուցում, կահավորում և համալրում կենցաղային տեխնիկայով, սոցիալական տանը շահառուների տեղավորում։ Փոքր տունը լինելու է երկհարկանի, ընդգրկելու է 300 քմ ներքին և 360 քմ արտաքին տարածքի վերակառուցում և բարեկարգում։ Նշված փոքր տան վերակառուցումն իր մեջ ներառելու է նախագծից շեղվող հին կառույցների քանդման, նոր կառույցի կառուցման, հարդարման, կահավորման և կենցաղային տեխնիկայով համալրման աշխատանքներ, որոնք իրականացվելու են անմիջապես

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կամ պայմանագրի հիման վրա՝ մրցույթի միջոցով հաղթող ճանաչված կապալառու կազմակերպությունների միջոցով։

Փոքր տունն ունենալու է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցված սարքավորումներ, վերելակներ, հագեցված է լինելու անվտանգության համակարգերով։

Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի մարտի 5-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։

Բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություններում բնակվող 18 և բարձր տարիքի անձանց համար մեկ համայնքային փոքր տան անվտանգ և պատշաճ հասանելիության ապահովման համար նախատեսվող մոտարկված բյուջե՝ 100,661,690 դրամ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Փոքր տան վերակառուցման աշխատանքների իրականացում՝ 71,864,533.56 դրամ.

2) Փոքր տան կահավորման աշխատանքների իրականացում՝ 16,897,156.44 դրամ.

3) կենցաղային տեխնիկայի ձեռքբերում՝ 1,200,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

10,700,000 դրամ, որը կազմում է ընդհանուր ծրագրի արժողության 9.82 տոկոսը։ Ծրագրի ադմինիստրատիվ ծախսեր՝

1. Փորձագետ – 1 հաստիք - 5,100,000 դրամ

2. Քաղաքականության մասնագետ – 1 հաստիք- 2,000,000 դրամ

3. Հաշվապահ – 1 հաստիք - 1,600,000 դրամ

4. Գնումների մասնագետ –1 հաստիք - 2,000,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ որպես ծրագրի առաջատար կազմակերպություն, «Իզմիրլյան» հիմնադրամ և բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմին։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

04.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ