Գլխավոր տեղեկություն
Համար
N 198-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 198-Ա

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ սգո արարողություններին մասնակցելու նպատակով փետրվարի 29-ից մինչև մարտի 1-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին:

3. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Մհեր Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջոցների հաշվին.

2) Գնել Սանոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցների հաշվին.

3) Արամ Ղազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին.

4) Մուշեղ Մուրադյանինը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Վահե Ղալումյանի, Դավիթ Առուշանյանի, Շիրակ Թորոսյանի և Միքայել Թումասյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված արարողակարգային հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 198-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Մ. Գրիգորյան   - ՀՀ փոխվարչապետ
Գ. Սանոսյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Վ. Հարությունյան   - Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Վ. Ղալումյան   - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Դ. Առուշանյան   - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Շ. Թորոսյան   - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Մ. Թումասյան   - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Ղազարյան   - ՀՀ Լոռու մարզպետ
Մ. Մուրադյան   - ՀՀ Շիրակի մարզպետ

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ