ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 716-Ա |
«23» փետրվարի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.92 ՇԵՆՔԻ Հ.1 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մելսիկ և Նարինե Գրիգորյանների դիմումը՝ Պարույր Սևակի փողոցի հ.92 շենքի, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող հ.1 բնակարանի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.25082015-01-0116 վկայական, գաղտնաբառ՝ NYMK5TRLB39A) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.02.2024թ. հ.Դ-6716-24, հ.Դ-12634-24, հ.Դ-14464-24 եզրակացությունը.
1. Պարույր Սևակի փողոցի հ.92 շենքի, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Մելսիկ և Նարինե Գրիգորյաններին պատկանող հ.1 բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Հանձնարարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակարանի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
|
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|