ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 131-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Վարուժան Վահանյան Վաչագանի» ԱՁ-ի (ՀՎՀՀ՝ 26578594) և «Արտկոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00403814) 2024 թվականի հունվարի 31-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Արտկոն» ՓԲԸ-ի կողմից ներքին հարդարման և կահավորման աշխատանքների իրականացում՝ 80,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վարուժան Վահանյան Վաչագանի» ԱՁ-ի (ՀՎՀՀ՝ 26578594) և «Արտկոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00403814) 2024 թվականի հունվարի 31-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Արտկոն» ՓԲԸ-ի կողմից ներքին հարդարման և կահավորման աշխատանքների իրականացում՝ 480,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մայք Տրանս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02530772) 2024 թվականի հունվարի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 9-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տրանսպորտային, սուրհանդակային ծառայությունների մատուցում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
27.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|