Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 299
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (01.01.2012-23.08.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.01.2023
Ընդունող մարմին
Մաքսային միության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
28.05.2010
Ստորագրող մարմին
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
28.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2010

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մայիսի 2010 թվականի թիվ 299

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.

1. Հաստատել`

- Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի վրա և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկը (այսուհետ՝ Միասնական ցանկ, թիվ 1 հավելված).

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 82 որոշման խմբագրությամբ)

- Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջները (այսուհետ՝ Միասնական սանիտարական պահանջներ, թիվ 2 հավելված).

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 149 որոշման խմբագրությամբ)

ԿոնսուլտանտՊլյուս. Ծանոթագրություն.

(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԿ 30.06.17 թիվ 80)

- Արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հաստատող փաստաթղթի միասնական ձևը (պետական գրանցման վկայականի միասնական ձևը) (թիվ 3 հավելված).

(Փաստաթղթի միասնական ձևը ուժը կորցրել է 2019 թվականի հունիսի 1-ից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 30-ի թիվ 80 որոշում)

- Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) իրականացման կարգը (թիվ 4 հավելված):

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի փետրվարի 16-ի թիվ 5 որոշման խմբագրությամբ)

(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 30.06.17 թիվ 80)

2. Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Կառավարություններին՝ 2010 թվականի հուլիսի 1-ից կիրառել Միասնական ցանկն ու Միասնական սանիտարական պահանջները:

2-1. Սահմանել, որ Միասնական սանիտարական պահանջները կիրառվում են նշված պահանջներին արտադրանքի համապատասխանության մասին այն փաստաթղթերի հիման վրա արտադրվող և շրջանառության մեջ դրվող՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի գործողություն ոլորտում ընդգրկվող արտադրանքի նկատմամբ (այսուհետ՝ արտադրանք), որոնք տրվում կամ ընդունվում են՝

- մինչև 2012 թվականի հունիսի 1-ը՝ 14-րդ բաժնի մասով՝ «Անհատական պաշտպանության միջոցներին ներկայացվող պահանջներ»՝ «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ուժի (ՄՄ ՏԿ 019/2011) մեջ մտնելու հետ կապված.

- մինչև 2012 թվականի հուլիսի 1-ը՝

2-րդ բաժնի մասով՝ «Մանկական տեսականու ապրանքներին ներկայացվող անվտանգության պահանջներ» և՝ ըստ 8-րդ բաժնի: «Երեխաների և դեռահասների համար նախատեսված տպագիր գրքերին և պոլիգրաֆիական արդյունաբերության այլ արտադրատեսակների ներկայացվող անվտանգության պահանջները»՝ «Խաղալիքների անվտանգության մասին Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 008/2011) և «Երեխաների ու դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն (ՄՄ ՏԿ 007/2011) ուժի մեջ մտնելու հետ կապված.

4-րդ բաժնի մասով՝ «Օծանելիքակոսմետիկական արտադրանքին և բերանի խոռոչի հիգիենայի միջոցներին ներկայացվող պահանջներ»՝ «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն (ՄՄ ՏԿ 009/2011) ուժի մեջ մտնելու հետ կապված.

10-րդ բաժնի մասով՝ «Մարդու մաշկի հետ շփվող արտադրատեսակների համար նյութերին (արտադրատեսակներին), հագուստին, կոշիկներին ներկայացվող պահանջներ»՝ «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն (ՄՄ ՏԿ 017/2011) ուժի մեջ մտնելու հետ կապված.

16-րդ բաժնի մասով՝ «Սննդամթերքի և սննդային միջավայրերի հետ շփման համար նախատեսված պոլիմերային և այլ նյութերից պատրաստված նյութերին և արտադրատեսակներին ներկայացվող պահանջներ»՝ «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն (ՄՄ ՏԿ 05/2011) ուժի մեջ մտնելու հետ կապված.

- մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը՝

(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հուլիսի 7-ի թիվ 101 որոշմամբ)

1-ին բաժնի մասով՝ «Սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող պահանջներ»՝ «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 022/2011) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների մասով, «Հացահատիկի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 015/2011), «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 024/2011) և «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքին ներկայացվող պահանջների մասով՝ նշված տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելու հետ կապված.

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 209 որոշման խմբագրությամբ)

22-րդ բաժնի մասով՝ «Սննդային հավելումների և բուրավետիչների անվտանգության պահանջներ» և 23-րդ բաժնի մասով՝ «Տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջներ»՝ «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջները» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքին ներկայացվող պահանջների մասով՝ նշված տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու հետ կապված.

(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 հուլիսի 7-ի թիվ 101 որոշմամբ)

- մինչև 2014 թվականի մայիսի 1-ը՝ 1-ին բաժնի մասով՝ «Սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող պահանջներ»՝ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013) և «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքին ներկայացվող պահանջների մասով՝ նշված տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելու հետ կապված.

(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մայիսի 13-ի թիվ 71 որոշմամբ)

- մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը՝ 6-րդ բաժնի մասով՝ «Պոլիմերային և պոլիմեր պարունակող շինարարական նյութերին և կահույքին ներկայացվող պահանջներ»՝ «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 025/2012) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքին ներկայացվող պահանջների մասով՝ նշված տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու հետ կապված.

(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մայիսի 13-ի թիվ 71 որոշմամբ)

- մինչև 2014 թվականի մարտի 1-ը՝ 19-րդ բաժնի մասով՝ «Արտադրական նշանակության քիմիական և նավթաքիմիական արտադրանքին ներկայացվող պահանջներ»՝ «Քսայուղերին, յուղերին և հատուկ յուղերին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող սառեցնող հեղուկներին (ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3820 00 000 0-ից) ներկայացվող պահանջների մասով.

(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 149 որոշմամբ)

- մինչև 2017 թվականի նոյեմբերի 15-ը՝ 13-րդ բաժնի մասով՝ «Սիգարետներին և ծխախոտահումքին ներկայացվող պահանջներ»՝ «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014)» տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքին ներկայացվող պահանջների մասով՝ նշված տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու հետ կապված.

(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 118 որոշմամբ)

- մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ը՝ 1-ին բաժնի մասով՝ «Սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող պահանջներ»՝ «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 040/2016) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքին ներկայացվող պահանջների մասով՝ նշված տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու հետ կապված.

(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի օգոստոսի 29-ի թիվ 107 որոշմամբ)

- մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը՝ 1-ին բաժնի մասով՝ «Սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող պահանջներ»՝ «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքին ներկայացվող պահանջների մասով, ըստ 9-րդ բաժնի՝ «Տարաների մեջ լցված խմելու ջրին ներկայացվող պահանջները» և ըստ 21-րդ բաժնի՝ «Հանքային ջրերին ներկայացվող պահանջները»՝ նշված տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու հետ կապված:

(պարբերությունն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 10-ի թիվ 76 որոշմամբ)

- մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը՝ 7-րդ բաժնի 3-րդ ենթաբաժնի երկրորդ, երրորդ, հինգերորդ, տասներկուերորդ, տասներեքերորդ պարբերություններով և 5-րդ ենթաբաժնի առաջինից տասներորդ, տասնութերորդ պարբերություններով: «Մեքենաշինության, գործիքաշինության և էլեկտրատեխնիկայի արտադրանքին ներկայացվող պահանջներ» այն արտադրանքին ներկայացվող պահանջների մասով, որը «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011),«Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011) և «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ է՝ նշված տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելու առնչությամբ:

(պարբերությունն ավելացվել է ԵՏՀԿ 08.09.20 թիվ 106)

Արտադրանքը կարող է արտադրվել, ներմուծվել և շրջանառության մեջ գտնվել Մաքսային միության տարածքում մինչև Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավական ակտերով նախատեսված անցումային ժամանակահատվածների ավարտը:

(2-1 կետն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 23-ի թիվ 141 որոշմամբ)

3. Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմիններին՝ 2010 թվականի հուլիսի 1-ից ապահովել՝

պետական գրանցման վկայականների տրամադրումը՝ սույն որոշման 3-րդ հավելվածի համաձայն.

Մաքսային միության մաքսային սահմանի վրա և մաքսային տարածքում սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) իրականացումը՝ սույն որոշման 4-րդ հավելվածի համաձայն:

4. Կողմերին՝ մինչև 2010 թվականի հունիսի 7-ն ընկած ժամկետում Մաքսային միության հանձնաժողովի քարտուղարություն ներկայացնել.

4.1. տեղեկություններ սանիտարական միջոցների կիրառման ոլորտի լիազորված մարմինների մասին.

4.2. Մաքսային միության մաքսային սահմանի անցման կետերում սանիտարակարանտինային կետերի ցանկերը.

4.3. արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հաստատող փաստաթղթերի ցանկերը և նմուշները՝ 2010 թվականի հուլիսի 1-ից:

5. Մաքսային միության հանձնաժողովի քարտուղարությանը՝ մինչև 2010 թվականի հունիսի 10-ն ընկած ժամկետում Կողմերին ուղարկել սույն որոշման 4-րդ կետի համաձայն ստացված տեղեկությունները և նյութերը:

6. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝

 

Բելառուսի
Հանրապետությունից

(ստորագրություն)

Ս. ՌՈՒՄԱՍ

Ղազախստանի
Հանրապետությունից

(ստորագրություն)

ՈՒ. ՇՈՒԿԵԵՎ

Ռուսաստանի
Դաշնությունից

(ստորագրություն)

Ի. ՇՈՒՎԱԼՈՎ

Հաստատված է

Մաքսային միության հանձնաժողովի

2010 թվականի մայիսի 28-ի

թիվ 299 որոշմամբ

  (հավելվածը փոփ. ՄՄՀ 09.12.11 թիվ 859, փոփ., խմբ., լրաց. ԵՏՀԿ 16.08.12 թիվ 125, փոփ. ԵՏՀԽ 02.12.15 թիվ 82, լրաց. ԵՏՀԿ 25.10.16 թիվ 118, ԵՏՀԿ 29.08.17 թիվ 107, փոփ. ԵՏՀԿ 23.01.18 թիվ 12, լրաց., փոփ. ԵՏՀԿ 10.05.18 թիվ 76, փոփ. ԵՏՀԽ 14.06.18 թիվ 64, ԵՏՀԽ 22.02.19 թիվ 8, ԵՏՀԿ 30.06.17 թիվ 80, ԵՏՀԽ 16.02.18 թիվ 5, լրաց. ԵՏՀԽ 09.09.19 թիվ 97, փոփ. ԵՏՀԿ 21.05.19 թիվ 78, ԵՏՀԿ 08.09.20 թիվ 107, խմբ., փոփ. ԵՏՀԽ 04.09.20 թիվ 65, լրաց. ԵՏՀԿ 08.12.20 թիվ 162, լրաց. ԵՏՀԿ 03.08.21 թիվ 99, լրաց. ԵՏՀԽ 29.10.21 թիվ 109, խմբ., փոփ. ԵՏՀԿ 29.11.21 թիվ 161, լրաց. ԵՏՀԿ 08.02.22 թիվ 22, խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԿ 22.02.22 թիվ 28, փոփ., լրաց. ԵՏՀԽ 18.02.22 թիվ 15, խմբ., փոփ. ԵՏՀԽ 17.03.22 թիվ 28, փոփ. ԵՏՀԽ 25.01.23 թիվ 6, փոփ., խմբ. 29.08.23 թիվ 83)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան