Գլխավոր տեղեկություն
Համար
N 283-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 283-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 504-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 504-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 283-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

N 504-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի

անվանումը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի N 155-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

 

2024 թվականի

մայիսի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում։

ՀՀ պետական

եկամուտների

կոմիտե

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ, 15-րդ հոդվածի 2-րդ կետեր, 25-րդ հոդվածի 1-ին կետ (Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 95-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասեր, 348-րդ հոդվածի 1-ին մաս)

 

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի

7-ի N 2114-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

 

2024 թվականի

մայիսի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում։

ՀՀ պետական

եկամուտների

կոմիտե

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքի 24-րդ հոդված (Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մաս)

 

3.

«Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունումը

 

2024 թվականի

սեպտեմբերի

3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում։

ՀՀ պետական

եկամուտների

կոմիտե

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ կետ (Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մաս) «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-102-Ն օրենքի 2-րդ հոդված («Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մաս)

4.

«Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը հաշվառված և չկատարված (չմարված) հարկային պարտավորությունների անձնական հաշվի քարտերում հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունումը

2024 թվականի

սեպտեմբերի

3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում։

ՀՀ պետական

եկամուտների

կոմիտե

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքի 27-րդ հոդված (Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասեր)»։

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար տեղակալ

Ա. Խաչատրյան

 

29.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ