ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 626-Ա |
«19» փետրվարի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող անձի (երեխա) կամ անձանց փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
|
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 19.02.2024 թ. հ. 626-Ա որոշման |
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
N |
Հաշմանդամի անունը և ազգանունը |
Հաշմանդամի նույնականացման տվյալը |
Փոխադրող մեքենայի համարանիշը |
Փոխադրող անձը |
Արտոնության տրամադրման ժամկետը |
1 |
Էդգար Բաղդասարյան |
Նույնականացման |
41 AX 411 |
փոխադրվում է ինքնուրույն |
01.07.2024թ. |
2 |
Շավարշ Գրիգորյան |
Անձնագիր |
13 RO 113 |
փոխադրվում է ինքնուրույն |
01.12.2024թ. |
3 |
Հռիփսիմե Պողոսյան |
Անձնագիր |
T 655 TT 44 |
Գրիգոր Պողոսյան |
31.12.2024թ. |
4 |
Ֆյոդոր Աբաջև |
Անձնագիր |
30 LO 296 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2024թ. |
5 |
Էրիկ Հովհաննիսյան |
Անձնագիր |
37 NL 256 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2024թ. |
6 |
Արման Հովակիմյան |
Նույնականացման |
37 RD 733 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2024թ. |
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` |
Տ. Ավինյան |