ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 587-Ա |
«16» փետրվարի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
|
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 16.02.2024 թ. հ. 587-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Տիրան Աբգարյան /լիազորված անձ/ Սուսաննա Պետրոսյան |
Ն. Գոգոլի փողոց, հ.129բ |
բնակելի տուն |
Ն. Գոգոլի փողոցի հ.129բ հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 12.12.2023թ. հ.6330 վկայագիր և վկ. հ.06102023-01-0337/, տրամադրել հասցե՝ Ն. Գոգոլի փողոց, հ.129/4 |
010124YPVLAF |
|
2 |
Տիրան Աբգարյան /լիազորված անձ/ Սուսաննա Պետրոսյան |
Ն. Գոգոլի փողոց, հ.129/2 |
օժանդակ շինություն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի և ընդհանուր համատեղ գույքի մեջ բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի 12.12.2023թ. հ.6330 և հ.6329 վկայագրերով, Սուսաննա Պետրոսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Ն. Գոգոլի փողոցի հ.129/2 հասցեում գտնվող 2.3քմ մակերեսով օժանդակ շինությանը տրամադրել հասցե՝ Ն. Գոգոլի փողոց, հ.129/5 |
010129PCS9P5 |
|
3 |
Անահիտ Հակոբյան |
Շերամի փողոց, հ.35 շենք, հ.30 |
բնակարան |
Անահիտ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, Շերամի փողոցի հ.35 շենքի հ.30 հասցեում գտնվող բնակարանի /վկ.հ.22092023-01-0182, ընդ. բաժն. 2.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 53.55քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գուսան Շերամի փողոց, հ.35 շենք, բն.30/1 |
01007VDMRJDM |
|
4 |
Արմինե Կուպալյանին /լիազորված անձ/ Արսեն Մովսեսյան |
Ե. Չարենցի փողոց, 2-րդ նրբանցք, հ.39 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 02.02.2024թ. հ.609 վկայագրով, Արսեն Մովսեսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Ե. Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի հ.39 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ե. Չարենցի փողոց, 2-րդ նրբանցք, հ.39/11 |
01006XFZMDTN |
|
5 |
Վահագն Փանոսյան /լիազորված անձ/ «ԱՍՏԱՖՅԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ /սեփականատեր/ |
Արին-Բերդի փողոց, հ.5 |
հողամաս |
«ԱՍՏԱՖՅԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Արին-Բերդի փողոցի հ.5 հասցեում գտնվող շինությունների /վկ. հ.02082019-01-0121/ բաժանման հատակագծով առանձնացվող 17000.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արին-Բերդի փողոց, 3-րդ նրբանցք, հ.17/3 |
01005YLDSHSX |
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` |
Տ. Ավինյան |