ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2024 թվականի ք. Երևան |
թիվ 20-Ա |
«ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՀ N 265 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի և «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով «ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման (ցանցային օպերատորի գործունեության) լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2024 թվականի փետրվարի 2-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել դիմումը և ուժը կորցրած ճանաչել «ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ» ՍՊ ընկերությանը 2019 թվականի ապրիլի 8-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 265 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ» ՍՊ ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
2024 թ. փետրվարի 19 ք. Երևան |