ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 575-Ա |
«15» փետրվարի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍ 9-ՐԴ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ Հ.1Բ ՏՈՒՆ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍ 8-27Ա ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վարուժան Ղանդիլյանի դիմումը՝ Հաղթանակ թաղամաս 9-րդ փողոց 1-ին նրբանցք հ.1բ տուն և Հաղթանակ տեղամաս 8-27ա /անօգտագործելի հողամաս/ հասցեներում գտնվող՝ վերջինիս պատկանող հողամասերի սահմանները ճշտելու և հատակագծեր թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել հողի սեփականության իրավունքի 15.07.1995թ. հ.Ա006756 պետական ակտը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ թաղամաս 9-րդ փողոց 1-ին նրբանցք հ.1բ տուն հասցեի հողամասի փաստացի մակերեսը կազմում է 394.72քմ՝ պետական ակտում ամրագրված 400.0քմ մակերեսի փոխարեն, իսկ Հաղթանակ տեղամաս 8-27ա /անօգտագործելի հողամաս/ հասցեի հողամասի փաստացի մակերեսը կազմում է 8900.0քմ՝ ինչպես ամրագրված է պետական ակտում:
Քննարկվող հողամասերն ընդգրկված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և համաձայն ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, 394.72քմ մակերեսով հողամասը գտնվում է 9-րդ գոտում, իսկ 8900.0քմ մակերեսով հողամասը՝ 12-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից կազմված հատակագիծ-սխեման ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/9007-23, Դ-33406-23 և Դ-140035-23 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Հաղթանակ թաղամաս 9-րդ փողոց 1-ին նրբանցք հ.1բ տուն /տնամերձ/ և Հաղթանակ տեղամաս 8-27ա /անօգտագործելի հողամաս/ հասցեներում գտնվող հողամասերի սահմանները որոշվում են համապատասխանաբար՝ 394.72քմ և 8900.0քմ մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով:
2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |