Գլխավոր տեղեկություն
Համար
N 522-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.02.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.02.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
12.02.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 522-Ա

«12» փետրվարի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի Հ.34-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արամ Վարդանյանի դիմումը` Նոր Նորք վարչական շրջանի, Շոպրոնի 2-րդ նրբանցքի հ.7/3 հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասը Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի հետ փոխանակելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 24.08.2013թ. հ.24082013-01-0202 վկայականը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 24.03.2022թ. հ.ՄՇ/6756, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 30.03.2022թ. հ.ԴԳ-1389, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի 25.03.2022թ. հ.22-20/981 գրությունները, «ԱԲԻՏ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված հ.272 և հ.273 գնահատման հաշվետվությունները, համաձայն որոնց Շոպրոնի 2-րդ նրբանցքի հ.7/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արամ Վարդանյանին պատկանող հողամասի շուկայական արժեքը կազմում է 8.400.000 /ութ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ, իսկ փոխանակման համար առաջարկվող համայնքային սեփականություն համարվող Գյուրջյան փողոցին հարող տարածքում գտնվող հողամասի շուկայական արժեքը՝ 12.200.000 /տասներկու միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ, հողամասերի շուկայական արժեքների տարբերության՝ 3.800.000 /երեք միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամի 30.08.2023թ. հ.6 վճարման անդորրագիրը:

Երևան քաղաքի ավագանին 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.34-Ա որոշմամբ տվել է իր համաձայնությունը՝ Արամ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող Շոպրոնի 2-րդ նրբանցքի հ.7/3 հասցեում, տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող 75.43քմ մակերեսով հողամասը Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուրջյան փողոցին հարող տարածքում` տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող 75.43քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելուն:

Փոխանակության համար քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 6-րդ գոտում /հողամասի ծածկագիրն է 01-008-101-072, որը ներառված է Երևան քաղաքի ավագանու 30.05.2012թ. հ.456-Ն որոշման հավելվածում՝ տող 43618/։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն և 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.34-Ա որոշումները, հաշվի առնելով աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.05.2023թ. հ.Դ-47431-23 եզրակացությունը.

1. Սահմանել, որ փոխանակության համար քննարկվող համայնքային սեփականություն հանդիսացող Գյուրջյան փողոցին հարող տարածքում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 75.43քմ:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի սահմանները որոշվում են 75.43քմ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։

3. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 75.43քմ մակերեսով հողամասին տրամադրել «Հ.Գյուրջյան փողոց, հ.31/1» հասցեն:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Հ.Գյուրջյան փողոցի հ.31/1 գտնվող Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման։

5. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված 75.43քմ մակերեսով հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները.

6. Նոր Նորք վարչական շրջանի, Շոպրոնի 2-րդ նրբանցքի հ.7/3 հասցեում, տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող Արամ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 75.43քմ մակերեսով հողամասը փոխանակել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Հ.Գյուրջյան փողոցի հ.31/1 հասցեում, տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող 75.43քմ մակերեսով հողամասի հետ:

7. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Արամ Վարդանյանի հետ կնքել հողամասերի փոխանակության պայմանագիր։

8. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին:

9. Ընդունել ի գիտություն, որ.

1) հողամասերի փոխանակության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում.

2) սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանքներ ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են Արամ Վարդանյանի կողմից:

10. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

Տ. Ավինյան