Գլխավոր տեղեկություն
Համար
N 508-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.02.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.02.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
09.02.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 508-Ա

«09» փետրվարի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐՑԱԽ» ԹԱՂԱՄԱՍԻ Հ.62 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լյուդմիլա Մաթևոսյանի, Հայկ և Շողակաթ Մադաթյանների լիազորված անձ Լուսինե Շախբազյանի դիմումը` «Արցախ» թաղամասի հ.62 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտում։

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 27.10.1994թ. հ.41/7 որոշումը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 15.05.2023թ. հ.Հ-6226/2, 25.12.2023թ. հ.Հ-16972 տեղեկանքները, 20.11.2023թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.հ.7947, 7945 և 7946 վկայագրերը:

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ «Արցախ» թաղամասի հ.62 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 407.18քմ՝ փաստաթղթերում ամրագրված՝ 414.0քմ մակերեսի փոխարեն:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 5-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.01.2024թ. հ.Դ-163330-23 և 26.01.2024թ. հ.Ն/4191-24 եզրակացությունները.

1. Սահմանել, որ «Արցախ» թաղամասի հ.62 հասցեում գտնվող հողամասի սահմանները որոշվում են 407.18քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ «Արցախ» թաղամասի հ.62 հասցեում գտնվող 407.18քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ բնակելի կառուցապատման:

3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան