Գլխավոր տեղեկություն
Համար
N 429-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 28.03.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2024 թվականի N 429-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2100-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման 4-րդ կետը «Լեռնային Ղարաբաղում տրված)» բառերից հետո լրացնել «կամ հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման՝ Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական բազայում առկա տվյալները» բառերով.

2) որոշման N 1 հավելվածում՝

ա. 5.2-րդ կետից հանել «(այսուհետ՝ բռնի տեղահանված անձ)» բառերը և «փախստական» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ բռնի տեղահանված անձ)» բառերով,

բ. 5.4-րդ կետի 1-ին ենթակետը ճանաչել ուժը կորցրած,

գ. 5.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.5-րդ կետով՝

«5.5. Եթե բռնի տեղահանված անձը կենսաթոշակի իրավունքը ձեռք է բերել (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացել է) 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում, ապա նրան կենսաթոշակ նշանակվում է օրենքով սահմանված ժամկետներում` փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 19 հավելվածի 16.1-19-րդ կետերով սահմանված կարգով և ժամկետների հաշվառմամբ:»,

դ. 15.7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.8-րդ կետով՝

«15.8. Աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառելիս հիմք է ընդունվում նաև Լեռնային Ղարաբաղի պետական եկամուտների տեղեկատվական բազայում 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա տեղեկատվությունը:»,

ե. 69.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 69.2-րդ կետով՝

«69.2. Անձի, որի կենսաթոշակի էլեկտրոնային գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում (անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղում դադարեցված լինելու հանգամանքից), մինչև Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ նշանակելը, Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորվելու դեպքում ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում ներկայացրած դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա նրա հուղարկավորությունը կատարած անձին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում նշանակվում է թաղման նպաստ, իսկ սույն կարգի 68-րդ կետում նշված վեցամսյա ժամկետը հաշվարկվում է 2024 թվականի մարտի 11-ից, բայց ոչ շուտ մահվան օրվանից, եթե անձը մահացել է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, և առկա չէ տեղեկատվություն նրա մահվան կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի իրավասու մարմնի կողմից թաղման նպաստ վճարված լինելու վերաբերյալ։».

3) որոշման N 2 հավելվածը 34-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 34.1-ին կետով՝

«34.1. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը Լեռնային Ղարաբաղում աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև աշխատանքային ստաժը սահմանող` Լեռնային Ղարաբաղի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 30-ից հետո տրված տեղեկանքով:».

4) որոշման N 6 հավելվածի աղյուսակի 7-րդ կետի 1-ին սյունակի երկրորդուղղ. «հիվանդանոց, առողջարան» բառերը փոխարինել «հիվանդանոցի, առողջարանի» բառերով.

5) որոշման N 10 հավելվածի 6-րդ կետի 7-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով՝

«8) աշխատանքային ստաժը սահմանող` Լեռնային Ղարաբաղի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 30-ից հետո տրված տեղեկանքը։».

6) որոշման N 18 հավելվածի 65-րդ կետի 1-ին ենթակետից հանել «մինչև 2022 թվականը՝» բառերը.

7) որոշման N 19 հավելվածում՝

ա. 14-րդ կետը «դեկտեմբերի 11-ից» բառերից հետո լրացնել «, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2024 թվականի մարտի 11-ը ներառյալ և 2024 թվականի մարտի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է 2024 թվականի մարտի 11-ից հետո» բառերով, իսկ «հոկտեմբերի 1-ից շուտ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձին նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի։ Եթե առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի բազայի տվյալներով 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ենթակա է վերականգնման ուսման մասին ուսումնական հաստատության տեղեկանքի հիման վրա, ապա կենսաթոշակը նշանակվում է 2023 թվականի հուլիսի 1-ից, բայց ոչ շուտ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-ին կետով՝

«16.1. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին կենսաթոշակ նշանակելիս հիմք են ընդունվում նաև Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում առկա փաստաթղթերի (այդ թվում` աշխատանքային գործունեությանը վերաբերող) լուսապատճենները, տեղեկատվությունը (այդ թվում` կերակրող կորցրած լինելու կամ կերակրողի մահվան պատճառական կապի վերաբերյալ)՝ անկախ Լեռնային Ղարաբաղում կենսաթոշակ նշանակված լինելու հանգամանքից:»,

գ․ 17-րդ կետում «սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 11-ն» բառերը փոխարինել «օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 11-ն» բառերով, կետը «Այս դեպքում» բառերից հետո լրացնել «մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ներկայացված դիմումի հիման վրա» բառերով, «դեկտեմբերի 11-ից» բառերից հետո լրացնել «, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2024 թվականի մարտի 11-ը ներառյալ և 2024 թվականի մարտի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է 2024 թվականի մարտի 11-ից հետո» բառերով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«2024 թվականի հունիսի 1-ից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով սահմանված ժամկետներում։»,

դ. 18-րդ կետում «տեղեկանքում» բառը փոխարինել «տեղեկանքի» բառով, «սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 11-ն» բառերը փոխարինել «օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 11-ն» բառերով, կետը «դեկտեմբերի 11-ից» բառերից հետո լրացնել «, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2024 թվականի մարտի 11-ը ներառյալ, և 2024 թվականի մարտի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է 2024 թվականի մարտի 11-ից հետո» բառերով,

ե. 19-րդ կետում «2023 թվականի սեպտեմբերի 1-ից հետո տված տեղեկանքը հիմք է» բառերը փոխարինել «2023 թվականի օգոստոսի 1-ից հետո տված տեղեկանքը կամ հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման՝ Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական բազայում առկա տվյալները հիմք են» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման՝

1) 4-րդ կետը «Լեռնային Ղարաբաղում տրված)» բառերից հետո լրացնել «կամ հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման՝ Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական բազայում առկա տվյալները» բառերով.

2) N 1 հավելվածում՝

ա. 5.1-ին կետից հանել «(այսուհետ՝ բռնի տեղահանված անձ)» բառերը և «տեղահանված անձին» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ բռնի տեղահանված անձ)» բառերով,

բ. 5.1-ին կետի 2-րդ ենթակետը «դեկտեմբերի 11-ից» բառերից հետո լրացնել «, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2024 թվականի մարտի 11-ը ներառյալ և 2024 թվականի մարտի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է 2024 թվականի մարտի 11-ից հետո» բառերով, իսկ «և նպաստը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետում նշված դեպքի,» բառերով,

գ. 5.1-ին կետի 3-րդ ենթակետում «սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 11-ն» բառերը փոխարինել «օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 11-ն» բառերով, ենթակետը «դեկտեմբերի 11-ից» բառերից հետո լրացնել «, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2024 թվականի մարտի 11-ը ներառյալ և 2024 թվականի մարտի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է 2024 թվականի մարտի 11-ից հետո» բառերով, ենթակետի վերջում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) եթե առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձին նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի բազայի տվյալներով 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ենթակա է վերականգնման ուսման մասին ուսումնական հաստատության տեղեկանքի հիման վրա, ապա կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է 2023 թվականի հուլիսի 1-ից, բայց ոչ շուտ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ձեռք բերելու օրվանից։»,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.4-5.5-րդ կետերով՝

«5.4. Եթե բռնի տեղահանված անձը նպաստի իրավունքը ձեռք է բերել (այդ թվում՝ նպաստի իրավունք տվող տարիքը լրացել է) 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում, ապա նրան նպաստ նշանակվում է օրենքով սահմանված ժամկետներում` սույն կարգի 5.1-ին կետի 2-4-րդ ենթակետերով սահմանված ժամկետների հաշվառմամբ։ Բռնի տեղահանված անձին նպաստ նշանակելիս հիմք են ընդունվում նաև Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում առկա փաստաթղթերի լուսապատճենները, տեղեկատվությունը (այդ թվում` կերակրող կորցրած լինելու վերաբերյալ)՝ անկախ անձին Լեռնային Ղարաբաղում նպաստ նշանակված լինելու հանգամանքից:

5.5. Բռնի տեղահանված անձին հաշմանդամության նպաստ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքի կամ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշման (վարչական ակտի) հիման վրա։»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 141-Ն որոշման հավելվածի՝

1) 30.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 30.2-րդ և 30.3-րդ կետերով՝

«30.2. Զոհված զինծառայողի ընտանիքին սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված 30000 դրամ պարգևավճար (ընտանիքի անդամին` պարգևավճարի բաժնեմաս) նշանակված լինելու մասին տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում առկա լինելու դեպքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամին սույն կարգի 5-րդ կետի 9-10-րդ ենթակետերում և 8-րդ կետում նշված պարգևավճարը նշանակվում և վճարվում է առանց սույն կարգի 34-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերի:

30.3. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձին պարգևավճար նշանակելիս հիմք են ընդունվում Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում առկա փաստաթղթերի լուսապատճենները, տեղեկատվությունը (այդ թվում` կերակրող կորցրած լինելու կամ կերակրողի մահվան պատճառական կապի վերաբերյալ)՝ անկախ այդ անձին Լեռնային Ղարաբաղում կենսաթոշակ նշանակված լինելու հանգամանքից։»․

2) 34-րդ կետի 4-րդ ենթակետում «2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից» բառերը փոխարինել «2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1664-Ն որոշմամբ սահմանված կարգով կամ այդ կարգավիճակը հաստատող՝ համապատասխան մարմնի տված փաստաթուղթը» բառերով․

3) 43-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն որոշմամբ մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորվելը» բառերը փոխարինել «2024 թվականի ապրիլի 1-ը» բառերով։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 2100-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «հունիսի» բառը փոխարինել «հուլիսի» բառով։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

6. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, եթե անձին կենսաթոշակ նշանակելը (աշխատանքային ստաժը հաշվառելը) մերժվել է աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային ստաժը հավաստող այլ փաստաթղթերի բացակայության հիմքով կամ կենսաթոշակ նշանակելիս հաշվի չի առնվել տեղեկատվություն (այդ թվում՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ), որն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում կամ Լեռնային Ղարաբաղի հարկային մարմնի կողմից վարված տեղեկատվական բազայում կամ առկա է աշխատանքային ստաժը սահմանող` Լեռնային Ղարաբաղի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 30-ից հետո տրված տեղեկանք, ապա մինչև 2024 թվականի դեկտեմբերի 28-ը կենսաթոշակ նշանակելու կամ աշխատանքային ստաժը վերահաշվարկելու դիմում ներկայացնելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է նախորդ դիմումի (որի հիմքով մերժվել է կենսաթոշակ նշանակելը) հիման վրա կամ աշխատանքային ստաժը վերահաշվարկվում է նշանակման օրվանից։

7. Եթե առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձին նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի բազայի տվյալներով 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ենթակա է վերականգնման ուսման մասին ուսումնական հաստատության տեղեկանքի հիման վրա, և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կենսաթոշակը կամ նպաստը նշանակվել է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից, ապա կենսաթոշակը կամ նպաստը նշանակվում է 2023 թվականի հուլիսի 1-ից, բայց ոչ շուտ կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք բերելու օրվանից՝ անկախ կրկին դիմում ներկայացվելու հանգամանքից, իսկ նախորդ ժամանակահատվածի համար չվճարված կենսաթոշակի կամ նպաստի գումարը վճարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի կամ նպաստի գումարի հետ։

8. Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազա մուտքագրված տվյալների (կատարված փոփոխությունների) հիման վրա տվյալ ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակը ձևավորվում է մինչև այդ ամսվա 6-րդ աշխատանքային օրը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան