Գլխավոր տեղեկություն
Համար
N 198-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.02.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 09.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 փետրվարի 2024 թվականի N 198-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 927-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանը «21-րդ մասը» բառերից հետո լրացնել «, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը,» բառերով.

2) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշման հավելվածի (այսուհետ՝ հավելված) վերնագրում, հավելվածի 1-ին և 3-րդ կետերում «2023» թիվը փոխարինել «2025» թվով.

3) հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը, 9-րդ կետի 2-րդ ենթակետը, 12-րդ կետի 5-րդ ենթակետը, 15-րդ կետը, 23-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունը, 23-րդ կետի 5-րդ և 7-րդ ենթակետերը, 23-րդ կետի 13-րդ ենթակետի «դ» պարբերությունը «մշակաբույսերի» բառից առաջ լրացնել «, այդ թվում՝ հատիկաընդեղեն» բառերով.

4) հավելվածի 13-րդ կետի 3-րդ ենթակետը «եգիպտացորենի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հատիկաընդեղենների» բառերով.

5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21․2-րդ կետով.

«21.2. Ծրագրի շրջանակում շահառուն կարող է մշակել նաև հատիկաընդեղեն մշակաբույսեր, որոնց դեպքում 1 հա–ի ընդհանուր ծախսի առավելագույն սահմանաչափը գնահատվում է 500,0 հազար դրամ։».

6) հավելվածի 22-րդ կետը «կտրամադրի խորհրդատվություն։» բառերից հետո լրացնել «Ծրագրից բխող այլ դրույթներ կարգավորվում են վարկային կամ փոխհատուցման պայմանագրով։» բառերով.

7) հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետի «ե» և 24-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերություններում «ճարտարապետաշինարարական նախագիծ» բառերը փոխարինել «շինարարության թույլտվություն» բառերով.

8) հավելվածի 23-րդ կետի 4-րդ և 24-րդ կետի 7-րդ ենթակետերը «վկայականի պատճենը» բառերից հետո լրացնել «, իսկ ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում՝ փաստացի գործառնական նշանակությանը համապատասխան անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը» բառերով.

9) հավելվածի 23-րդ կետի 10-րդ ենթակետը «դրամով» բառից հետո լրացնել «կամ արտարժույթով» բառերով.

10) հավելվածի 23-րդ կետի 11-րդ ենթակետում «9» թվից հետո լրացնել «(արտարժույթի դեպքում՝ 5)» բառերով, «առանց» բառից առաջ լրացնել «ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության,» բառերով, «12» թվից հետո լրացնել «(արտարժույթի դեպքում՝ 7)» բառերով, «, այգեհիմնման և (կամ) ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում նաև գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում (գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներով համայնքների ցանկն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2007 թվականի ապրիլի 2-ի N 18-Ա և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի ապրիլի 2-ի N 77-Ա համատեղ հրամանով հաստատված «Գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմաներն ու ռեժիմները Հայաստանի Հանրապետության ոռոգելի հողատարածքների համար» ձեռնարկում) ներդրողներին» բառերը հանել, իսկ «14» թվից հետո լրացնել «(արտարժույթի դեպքում՝ 8)» բառերով.

11) հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» պարբերությամբ.

«ե․ տեղեկանք շահառուի բանկային հաշվեհամարի վերաբերյալ․».

12) հավելվածի 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7․1-ին ենթակետով.

«7․1) եթե սույն կետի 1-ին և 7-րդ ենթակետերով ներկայացված դիմումը թերի է կամ ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմումատուին՝ թերությունները և անհամապատասխանությունները վերացնելու կամ նոր դիմում ներկայացնելու մասին։ Դիմումատուն պարտավոր է տեղեկացումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերություններն ու անհամապատասխանությունները կամ ներկայացնել նոր դիմում․».

13) հավելվածի 24-րդ կետի 16-րդ ենթակետը «համակարգերի» բառից հետո լրացնել «կամ ջրավազանի» բառերով.

14) հավելվածի 25․2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«25․2. Այգեհիմնման, ոռոգման արդիական համակարգերի ներդրման, ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքերում աշխատանքների ավարտից հետո՝ շահառուի և նախարարության կամ շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագրի գործողության ընթացքում հայտնաբերված թերությունների դեպքում՝ շահառուն պարտավոր է նախարարության կողմից մեկ անգամ տրամադրվող ողջամիտ ժամկետում (մինչև 8 ամիս) վերացնել թերությունները։ Սահմանված ժամկետի ավարտից հետո, թերությունների չվերացման դեպքում, փոխհատուցման բաղադրիչով՝ փոխհատուցված գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե՝ եռամսյա ժամկետում, վարկային բաղադրիչով՝ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է: Շահառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման կամ ակնհայտ կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում սուբսիդավորված կամ փոխհատուցված գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե՝ եռամսյա ժամկետում։».

15) հավելվածի 37-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «500 հա,» բառերից հետո լրացնել «իսկ 2024-2025 թվականներին շուրջ 2000 հա-ով՝ տարեկան 1000 հա,» բառերով.

16) հավելվածի 37-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունից հանել «՝ տարեկան 130 հա» բառերը.

17) հավելվածի 37-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը «360 հա,» բառերից հետո լրացնել «իսկ 2024-2025 թվականներին շուրջ 2000 հա-ով՝ տարեկան 1000 հա,» բառերով.

18) հավելվածի 37-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը «150 հա-ով,» բառերից հետո լրացնել «իսկ 2024-2025 թվականներին ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի տարածքների ավելացում շուրջ 200 հա-ով,» բառերով.

19) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 37-րդ կետի 2-րդ ենթակետի «ը» պարբերությունը։

2. Սույն որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետով նոր խմբագրությամբ շարադրվող հավելվածի 25․2-րդ կետի դրույթը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա (արդեն իսկ կնքված պայմանագրերի դրույթներում համապատասխան փոփոխություններ կատարելու պայմաններում)։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

09.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ