ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 փետրվարի 2024 թվականի N 299-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1675-Լ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1763-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1957-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածներին միանվագ դրամական սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1675-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 7-րդ կետը «(հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև նրանց ուղեկցող անձանց տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, ազգակցական կապ)» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի 1.2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն միջոցառման շահառու է համարվում նաև Լեռնային Ղարաբաղի բժշկական կազմակերպությունների կողմից ուղեգրված և 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընկած որևէ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում հիվանդանոցային ձևով (պայմաններում) բուժված (ներառյալ հիվանդանոցային ձևով ախտորոշիչ հետազոտությունները և վերականգնողական բուժումը) անձին ուղեկցող անձը, եթե միանվագ դրամական աջակցություն ստանալու համար նա ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշման N 2 հավելվածի 26-րդ կետով սահմանված դիմում և նրա տվյալներն առկա են այդ որոշման 7-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տվյալներում։».
3) որոշման N 2 հավելվածում՝
ա. 1-ին կետը «(այսուհետ՝ բուժառուներ)» բառերից հետո լրացնել «և սույն կարգով սահմանված դեպքում՝ բուժառուներին ուղեկցողներին» բառերով.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 26.3-րդ կետով.
«26.3. Եթե բուժառուին ուղեկցող անձը ներկայացրել է սույն կարգի 26-րդ կետում նշված դիմում, և նրա տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշման 7-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տվյալներում, ապա ուղեկցող անձին միանվագ դրամական աջակցությունը վճարվում է սույն կարգի համաձայն, եթե նրա տվյալները նույնականացվում են բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ: Այս դեպքում սույն կարգի 12-րդ և 13-րդ կետերում նշված համադրումները կատարելիս շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ նրա ծնողի) տվյալները չեն համադրվում Օպերատիվ շտաբի տրամադրած տվյալների հետ:»,
գ. 17-րդ, 23-րդ և 27-րդ կետերում «փետրվարի» բառերը փոխարինել «մարտի» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1763-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) N 1 հավելվածի՝
ա․ 1-ին կետի 3-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,
բ․ 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․
«Ընդ որում, եթե երեխան ծնվել է մինչև ծնողի կողմից դիմում ներկայացվելու օրը, ապա երեխայի համար դիմելու (դիմումը խմբագրելու) դեպքում՝ դիմելու օր է դիտարկվում ծնողի կողմից դիմում ներկայացվելու օրը։»,
գ․ 4-րդ կետի 1-ին ենթակետը «գույք» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի 1.1-ին ենթակետի» բառերով․
դ․ 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով․
«1.1) ժամանակավոր կացարանում բնակվելու համար սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 40000 դրամ նաև այն դեպքերում, երբ շահառուն Հայաստանի Հանրապետությունում ունի բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, որի բաժնեմասին (ընդհանուր համատեղ սեփականության դեպքում համասեփականատերերի բաժնեմասերը դիտարկվում են հավասար չափերով) համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից․»․
2) N 2 հավելվածի՝
ա․ 2-րդ կետից հանել «կամ բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Հայաստանի Հանրապետությունում հաշվառված» բառերը,
բ․ 5-րդ կետում «15» թիվը փոխարինել «31» թվով,
գ․ 8-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «կամ բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում» բառերը,
դ․ 17-րդ կետից հանել «կամ բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Հայաստանի Հանրապետությունում հաշվառված» բառերը,
ե․ 20-րդ կետի 3-րդ, 22-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «այդ թվում՝ համատեղ կամ բաժնային» բառերը փոխարինել «համաձայն սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին և 1.1-ին ենթակետերի» բառերով,
զ․ 21-րդ կետում «դիմումը ներկայացնելու և դրան հաջորդող ամիսների համար» բառերը փոխարինել «սկսած 2023 թվականի հոկտեմբեր ամսվանից» բառերով, իսկ «դեպքերի» բառը՝ «դեպքի» բառով,
է․ 21.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«21.1․ Ամսական դրամական աջակցությունը նախորդ ամիսների համար վճարվում է տվյալ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից 10 օրվանից պակաս բացակայելու դեպքում։»։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1957-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) N 1 հավելվածի՝
ա․ 1-ին կետի 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,
բ․ 3-րդ կետը «հոգաբարձուին» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ բոլորը միասին՝ ծնող): Ընդ որում, եթե երեխան ծնվել է մինչև ծնողի կողմից դիմում ներկայացվելու օրը, ապա երեխայի համար դիմելու (դիմումը խմբագրելու) դեպքում՝ դիմելու օր է դիտարկվում ծնողի կողմից դիմում ներկայացվելու օրը» բառերով․
2) N 2 հավելվածի՝
ա․ 2-րդ կետում «և 2-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «ենթակետով» բառով,
բ․ 4-րդ կետում «հունվարի» բառը փոխարինել «մարտի» բառով,
գ․ 7-րդ կետի 5-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,
դ․ 7-րդ կետի 8-րդ ենթակետում «․» կետադրական նշանը փոխարինել «։» կետադրական նշանով և ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․
«Ընդ որում, եթե դիմումը ներկայացվել է նաև անչափահաս շահառուի համար, ապա դիմումը մերժվում է միայն ծնողի մասով․»,
ե․ 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«9. Եթե դիմումը չի մերժվում, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է 2023 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար՝ բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով սահմանված դեպքի։»,
զ․ 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«10․ Ամսական դրամական աջակցությունը 2023 թվականի նոյեմբեր ամսվա համար վճարվում է այդ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից 10 օրվանից պակաս բացակայելու դեպքում։»։
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2024 թվականի ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
5. Սույն որոշման 2-րդ կետի գործողությունը տարածվում է 2023 թվականի հոկտեմբերի 14-ից, իսկ 3-րդ կետի գործողությունը՝ 2023 թվականի նոյեմբերի 14-ից ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |