Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-7-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (08.06.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.16/3(669) Հոդ.44
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետից հանել «, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետից» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 2-րդ մասից հանել «(բացառությամբ թաղային համայնքների)» բառերը.

2) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 16-րդ մասից հանել «, Երևանում` Երևանի քաղաքապետը» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, Երևանում` Երևանի քաղաքապետը» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, Երևանում` Երևանի քաղաքապետը» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, Երևանում` Երևանի քաղաքապետը» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 9. Օրենքի 26.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 26.1. Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները

 

1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «դ» կետով, 14-րդ հոդվածով, 17-րդ հոդվածի 16-րդ և 18-րդ կետերով, 20-րդ հոդվածի հինգերորդ մասով, 23-րդ հոդվածի երկրորդ մասով, 24-րդ հոդվածի երկրորդ մասով, 25-րդ հոդվածի երկրորդ մասով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններն իրականացնում է համապատասխան վարչական շրջանի ղեկավարը հետևյալ օբյեկտների մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով`

1) սեփականության իրավունքով պատկանող հողամասում անհատական բնակելի տան վերակառուցում (եթե վերակառուցման արդյունքում այն չի գերազանցում երեք հարկն ու ձեղնահարկը) և դրա օժանդակ շինություններ.

2) բազմաբնակարան շենքերում ընդհանուր օգտագործման տարածքների (բացառությամբ վերջիններիս գործառական նշանակության փոփոխության դեպքերի) շինարարության թույլտվություն պահանջող ներքին հատակագծային փոփոխություններ, ինչպես նաև անհրաժեշտ լուսավորության ապահովման նպատակով պատուհանների բացում:

2. Երևանի վարչական շրջանի ղեկավարը կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը` կիրառելով վարչական պատասխանատվության միջոցներ:»:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 15

Երևան

ՀՕ-7-Ն