Գլխավոր տեղեկություն
Համար
N 98-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.02.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 98-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Շարժում ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից աջակցության նպատակով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված առաջին օգնության պայուսակներ՝ իր պարունակությամբ (200 հատ, 260 կգ ընդհանուր քաշով, 10,980 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 14,522.20 չինական յուանին համարժեք դրամ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Երկրապահ կամավորականների միության գրասենյակ» հասարակական կազմակերպությանն անհատույց հանձնման ծրագիրը:

2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու անհատույց հանձնման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

07.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 98-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ

 

NN

ը/կ

Ապրանքի անվանումը

Քանակը

1 պայուսակի

մեջ

Ընդհանուր

քանակը 200

պայուսակի մեջ

1.

Կրծքավանդակի վիրակապ /պլևմոթորաքսի

կանխարգելման համար/

2

400

2.

Սեղմված թանզիվ

2

400

3.

6’’ I-ին օգնության վիրակապ

1

200

4.

36’’ ալյումինե սպլինտ

1

200

5.

Մարտում վիրավորներին խնամելու

մարտավարական քարտ

1

200

6.

Առաջին օգնության ձեռնարկ

1

200

7.

Քննության ձեռնոցներ

1

200

8.

Բժշկական մկրատ

1

200

9.

Քթըմպանի խողովակ

1

200

10.

Լարան

1

200

11.

Առաջին օգնության ծածկոց

1

200

12.

Եռանկյուն վիրակապ

1

200

13.

Վերքի կպչուն սպեղանի

1

200

14.

CPR /արհեստական շնչառության/ դիմակ

1

200

15.

Անվտանգության քորոց

10

2000

16.

Բժշկական ժապավեն

1

200

17.

Էլաստիկ վիրակապ

1

200

18.

Վիրակապ որովայնի վնասվածքի համար

1

200

19.

Այրվածքի վիրակապ

1

200

20.

Այրվածքի գել

1

200

21.

Աչքի պաշտպանիչ միջոց

1

200

22.

Վերքի կոմպրես

2

400

23.

Աչքի ստերիլ վիրակապ

2

400

24.

Ցավազրկող սպեղանի

2

400

25.

Հակասեպտիկ տամպոն

2

400

26.

Յոդային տամպոն

10

2000

27.

Օճառային տամպոն

2

400

28.

Ալկոհոլային տամպոն

12

2400

29.

Մարկեր

1

200

30.

Լեզվի շպատել

1

200

31.

Ասեղ կրծքավանդակի դեկոմպրեսիայի համար

1

200

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

07.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ