Գլխավոր տեղեկություն
Համար
N 03-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.02.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.05-2024.02.18 Պաշտոնական հրապարակման օրը 07.02.2024
Ընդունող մարմին
Եղեգնաձոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.01.2024
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
26.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ

 

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2024 թվականի N 03-Ն

 

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով.

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի (հատվածներ 1-6)։

2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև կատարել սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 20%-ը չգերազանցող ներքին վերաբաշխումներ։ Համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել սույն որոշմամբ սահմանված չափաքանակները:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Կողմ -16

 

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՆԱՍԵՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍՈՆԱ

ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՆԱԶԱՐՅԱՆ ԵՂԻՇԵ

ՆԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՄԱՐԱՏ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

2024 թ. հունվարի 26

ք․ Եղեգնաձոր

Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հավելված

Վայոց ձորի մարզի

Եղեգնաձոր համայնքի ավագանու

2024 թվականի հունվարի 26-ի

N 03-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 փետրվարի 2024 թվական: