ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 95-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ամերիքերս» (AmeriCares) հիմնադրամի կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (26 տեղ, 8,800 կգ ընդհանուր քաշով, 767,753.63 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 11,940 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման (ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
07.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 95-Ա որոշման |
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
NN ը/կ |
Ստացողը |
Նկարագրությունը |
Տեղը |
Քաշը (կգ) |
Արժեքը |
(ԱՄՆ-ի դոլար) | |||||
1. |
Ավանեսյան Անահիտ - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
դեղեր |
2 |
1,630.97 |
28,434.40 |
2. |
Դավթյան Շուշան - «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ |
դեղեր |
1 |
528.89 |
14,922.30 |
3. |
Հովակիմյան Արման - «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն |
դեղեր |
1 |
830.53 |
6,782.70 |
4. |
Աղաջանովա Ելենա - ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր |
դեղեր |
2 |
1,339.46 |
349,165.90 |
5. |
Ստեփանյան Արևիկ - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ |
դեղեր |
1 |
104.78 |
2,064.00 |
6. |
Ավանեսյան Անահիտ - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
բժշկական նշանակության պարագաներ |
9 |
2,675.29 |
322,347.72 |
7. |
Դավթյան Շուշան - «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ |
բժշկական նշանակության պարագաներ |
4 |
682.66 |
18,303.62 |
8. |
Հովակիմյան Արման - «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն |
բժշկական նշանակության պարագաներ |
5 |
654.98 |
12,357.04 |
9. |
Աղաջանովա Ելենա - ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր |
բժշկական նշանակության պարագաներ |
1 |
352.44 |
13,375.95 |
Ընդամենը՝ | 8,800 | 767,753.63 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
07.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |