Գլխավոր տեղեկություն
Համար
N 364-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.03.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2024 թվականի N 364-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու մասին» N 808-Ն որոշման հավելվածի 8471 50 ծածկագրով պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝

 

«

8457 10

Մշակող կենտրոններ՝ մետաղի մշակման համար

8458 11

Թվային ծրագրային կառավարմամբ հորիզոնական խառատային մետաղակտրիչ

հաստոցներ

8458 91

Թվային ծրագրային կառավարմամբ խառատային հաստոցներ՝ այլ

8459 61

Թվային ծրագրային կառավարմամբ ֆրեզերային հաստոցներ՝ այլ

8466 93

Մասեր և պարագաներ 8456–8461 ապրանքային դիրքերի հաստոցների համար

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

14.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան