Գլխավոր տեղեկություն
Համար
N 921-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (02.02.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 08.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2023 թվականի N 921-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, «ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, N 1 հավելվածի NN 2 և 3 աղյուսակներում կատարել փոփոխություններ, N 3 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություն, N 1.1 աղյուսակում կատարել լրացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածների:

2. Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնել 39,000,000.0 (երեսունինը միլիոն) դրամով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝

1) ապահովել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության լրացուցիչ հասարակ (սովորական) բաժնետոմսերի տեղաբաշխումը՝ 1950 հատի չափով, որոնք պատկանելու են Հայաստանի Հանրապետությանը.

2) Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը և դրանով պայմանավորված կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումը:

4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելիս առաջացող պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին:

5. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարի շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումն իրականացվում է ընկերությանն ամրացված շենքի հակահրդեհային համակարգի ներդրման և կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

08.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 8-ի N 921-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 8-ի N 921-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 8-ի N 921-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 8-ի N 921-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 8-ի N 921-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 8-ի N 921-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 8-ի N 921-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 8-ի N 921-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 8-ի N 921-Ն որոշման

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 8-ի N 921-Ն որոշման

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 8-ի N 921-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2023 թվական: