ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2024 թվականի N 167-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 2146-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» N 2146-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, իսկ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության հանդեպ հետագայում սույն որոշման հիման վրա բնակելի նշանակության գույքի ձեռքբերման վերաբերյալ գույքային պահանջ չեն ներկայացնելու» բառերը.
2) որոշման 4-րդ կետում՝
ա․ «պարտավորվում են նվիրել» բառերը փոխարինել «նվիրում են» բառերով,
բ․ «, ընդ որում, հավելվածներով նախատեսված նոր բնակարանների նվիրատվության և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքին քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող բնակարանների նվիրատվության պայմանագրերը կնքվում են միաժամանակ» բառերը հանել։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|