ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2024 թվականի N 163-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ՍԻԱՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ա. Արմենակյան փողոց 143 շենք, 30 պոմպակայան հասցեի 3.34 քառ. մետր մակերեսով պոմպակայանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 19092023-01-0269, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված) 0.16172 հեկտար մակերեսով հողամասի և 388.86 քառ. մետր շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմում է 334/274606) և պոմպակայանի սարքավորումները՝ 2557200 դրամ ընդհանուր միջին շուկայական արժեքով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, «ՍԻԱՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո երկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի N 163-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Ա. ԱՐՄԵՆԱԿՅԱՆ ՓՈՂՈՑ 143 ՇԵՆՔ, 30 ՊՈՄՊԱԿԱՅԱՆ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Անվանումը |
Չափման միավորը |
Քանակը |
Միավորի միջին շուկայական արժեքը (դրամ) |
Ընդհանուր միջին շուկայական արժեքը (դրամ) |
1. |
Խողովակ պոլիէթիլենային d=63մմ |
գծմ |
4.5 |
4800 |
21600 |
2. |
Անկյուն պոլիէթիլենային d=63մմ |
հատ |
7 |
1000 |
7000 |
3. |
Եռաբաշխիչ d=63-32-63մմ |
հատ |
2 |
1350 |
2700 |
4. |
Եռաբաշխիչ d=63-25-63մմ |
հատ |
2 |
1250 |
2500 |
5. |
Խցան d=63մմ |
հատ |
2 |
850 |
1700 |
6. |
Անցում d=32 d=25մմ |
հատ |
2 |
400 |
800 |
7. |
Անցում d=40 d=32մմ |
հատ |
2 |
600 |
1200 |
8. |
Փական d=32մմ jacomini ամերիկանկով |
հատ |
2 |
13500 |
27000 |
9. |
Փական d=25մմ jacomini ամերիկանկով |
հատ |
2 |
9900 |
19800 |
10. |
Փական d=63մմ |
հատ |
1 |
10200 |
10200 |
11. |
Զտիչ d=50մմ |
հատ |
1 |
12100 |
12100 |
12. |
Պոմպերի հենասյուն ուղղանկյուն խողովակ 25*25մմ |
գծմ |
2.6 |
600 |
1560 |
13. |
Ջրահեռացման խողովակ d=40 մմ |
գծմ |
2 |
2100 |
4200 |
14. |
Անցում d=63 d=50մմ |
հատ |
2 |
7000 |
14000 |
15. |
Եռաբաշխիչ 63*63 |
հատ |
3 |
1600 |
4800 |
16. |
Օդատարի ցանց |
հատ |
2 |
500 |
1000 |
17. |
Պոմպ ջրի CMBE 5-62 |
հատ |
2 |
787500 |
1575000 |
18. |
Պոմպ ջրի GRUNDFOS SCALA2-3-4 |
հատ |
1 |
200000 |
200000 |
Ընդամենը |
1907 200 | ||||
19. |
28 տարածք միջին շուկայական արժեք |
հատ |
1 |
650000 |
650000 |
Ընդհանուրը |
2557200 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
01.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |