Գլխավոր տեղեկություն
Համար
N 141-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.02.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

1 փետրվարի 2024 թվականի N 141-Ա

 

ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆՎԱԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՄԵՂՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 3-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը և «Արմավիր» ջրօգտագործողների ընկերությանն իրենց կողմից շահագործվող ջրային համակարգերի միջոցով՝ յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու նպատակով, «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրառի ծավալների շրջանակում Արաքս գետից ջուրը տեղափոխել դեպի Մեծամորի գետավազան՝ առանց հասույթի ձևավորման:

2. Սույն որոշման գործողությունները տարածվում են 2023 թվականի նոյեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

01.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ