ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2024 թվականի N 164-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 23-ի «Ռազմական դրության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում զինված ուժերի և այլ զորքերի բուժսպասարկման համար անհրաժեշտ լրացուցիչ մահճակալների ապահովման զորահավաքային առաջադրանքները հաստատելու մասին» N 336-ԿԳ որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 29-ի «Ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի զորահավաքային նախապատրաստության կարգը, զորահավաքային ժամանակաշրջանում զինված ուժերի և այլ զորքերի բժշկական ապահովման հատուկ կազմավորումների գործունեության կարգն ու առողջապահության ոլորտի զորահավաքային նախապատրաստության հրահանգը հաստատելու մասին» N 1175-ԿԳ որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 5-ի «Թիկունքային հոսպիտալների կազմավորման և զորահավաքային ժամանակաշրջանում թիկունքային հոսպիտալների ծավալման համար նախատեսված կառույցների հատկացման, հարմարեցման ու կահավորման կարգերը հաստատելու մասին» N 100-ԿԳ որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Զորահավաքային պետական պահուստի բժշկական և սանիտարատնտեսական նյութական արժեքների կուտակման (յուրաքանչյուր 100 մահճակալի համար) նորմաները հաստատելու մասին» N 287-ՆԳ որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 փետրվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|