ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «17. Քաղաքաշինության բնագավառ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
17. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
1 | Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում կամ փորձաքննություն կամ շինարարության իրականացում, ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների | ||||||||
- բնակելի (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների), հասարակական և արտադրական (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) |
ԿՄ | Բ | - | - | - | - | - | - | |
- տրանսպորտային | ԿՄ | Բ | - | - | - | - | - | - | |
- հիդրոտեխնիկական | ԿՄ | Բ | - | - | - | - | - | - | |
- էներգետիկ | ԿՄ | Բ | - | - | - | - | - | - | |
- կապի | ԿՄ | Բ | - | - | - | - | - | - | |
2 | Շինարարության որակի տեխնիկական հսկողություն` ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների` | ||||||||
- բնակելի (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների), |
ԿՄ | Բ | - | - | - | Ո | Հ | - | |
- տրանսպորտային | ԿՄ | Բ | - | - | - | Ո | Հ | - | |
- հիդրոտեխնիկական | ԿՄ | Բ | - | - | - | Ո | Հ | - | |
- էներգետիկ | ԿՄ | Բ | - | - | - | Ո | Հ | - | |
- կապի | ԿՄ | Բ | - | - | - | Ո | Հ | - | |
3 | Ինժեներական հետազննում | ԿՄ | Բ | - | - | - | Ո | - | - |
4 | Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն | ԿՄ | Բ | - | - | - | Ո | Հ | - |
Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում մինչև սույն oրենքի ուժի մեջ մտնելը քաղաքաշինության բնագավառի լիցենզիա ստացած անձանց լիցենզիաները համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին: Սույն հոդվածով նախատեսված դեպքերում լիցենզիաների փոխարինման համար պետական տուրք չի գանձվում:
Հոդված 3. Սույն oրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետում սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցված լիցենզիաների գործողությունը համարվում է դադարեցված:
Հոդված 4. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|