ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 63-Ա
«ՇԵՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 200,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մարդասիրական օգնություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
30.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 63-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերի բնակավայրերում իրականացնել հետևյալ ծրագրերը՝ 1) աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին՝ տրամադրելով գյուղատնտեսական կենդանիներ, մեղվափեթակներ, անասնակեր, գյուղատնտեսական գործիքներ, հողամշակման փոքր մեքենաներ, ջերմատան շինարարական նյութեր, սերմեր, տնկիներ, բուժանյութեր, պարարտանյութեր, արհեստագործական սարքավորումներ, հաստոցներ, գործիքներ, կարի մեքենաներ, խոհարարական տեխնիկա, մատնահարդարման և վարսահարդարման պարագաներ և այլ անհրաժեշտ սարքավորումներ, նյութեր և գործիքներ՝ Լեռնային Ղարաբաղի ընտանիքների՝ տնտեսական գործունեություն ծավալելու, եկամուտներ ստեղծելու կարողությունները ընդլայնելու, ինչպես նաև ընտանիքների սեփական կարիքների համար կենսամիջոցներ ստեղծելու նպատակով. 2) տարերային աղետների դեպքում (երաշտ, հեղեղ, կարկտահարություն, ցրտահարություն) վերջիններիս հետևանքների վերացում` շահառու համայնքների տուժած բնակչությանը տրամադրելով շինանյութեր, սերմեր, տնկիներ, կարկտապաշտպան ցանցեր, հողամշակման փոքր մեքենաներ, տրակտորներ, դիզելային վառելիք, բուժանյութեր, պարարտանյութեր. 3) աջակցություն գյուղական համայնքներում գործող կոոպերատիվներին և տեղական հիմնադրամներին՝ գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ, գյուղ. ներդրանք (բուժանյութեր, պարարտանյութեր, սերմեր, տնկիներ, դիզելային վառելիք և այլն)՝ անդամ և շահառու ֆերմերներին տրամադրելու նպատակով: | ||||||||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: | ||||||||
3. |
Բարեգործը |
1) «Շէն-Ֆրանսիա» բարեգործական կազմակերպություն, հասցե` 24 րյու դը Մոբյուժ, 75009, Փարիզ, Ֆրանսիա 2) Հաց աշխարհին - Գերմանիայի Եկեղեցիների Ընկերակցություն, հասցե` Կարոլին Միշլեզ փողոց 1, 10115, Բեռլին, Գերմանիա 3) Շվեյցարիայի Միջեկեղեցական աջակցություն (ՀԷԿՍ-ԷՊԵՌ), հասցե՝ Սեմինարշտրասսե 28, 8042 Ցյուրիխ, Շվեյցարիա 4) «Յալկեզյան հիմնադրամ», հասցե՝ 1005 Էլջին ստթրիթ Ուեսթ, Սուիթ 200, Քոբուրգ, Օնտարիո, Կանադա | ||||||||
4. |
Ծրագիրը կատարողը |
«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպություն, (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Նալբանդյան 110, ՀՎՀՀ` 01503283) | ||||||||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերի բնակավայրեր բնագավառը` սոցիալական | ||||||||
6. |
Ծրագրի բյուջեն |
200,000,000 դրամ | ||||||||
7. | Բարեգործություն ստացողը |
Ծրագրի շահառուներն են Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանի Հանրապետության տարածքում բնակություն հաստատած ընտանիքները, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերի բնակավայրերի բնակիչները, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող սպառողական կոոպերատիվները և տեղական հիմնադրամները: Բնակավայրերը, որտեղ կիրագործվեն մարդասիրական օգնության ծրագրեր, կընտրվեն «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ուսումնասիրությունների միջոցով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ բաժնի 4.6 գլուխը: | ||||||||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագրի տևողությունն է 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը: | ||||||||
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) մարդասիրական օգնության տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին՝ 160,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 2) մարդասիրական օգնության տրամադրում տարերային աղետներից տուժած բնակչությանը՝ 14,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 3) աջակցություն գյուղական համայնքներում գործող կոոպերատիվներին և տեղական հիմնադրամներին՝ 26,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: | ||||||||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Գյուղատնտեսական կենդանիների, մեղվափեթակների, անասնակերի, գյուղատնտեսական գործիքների, փոքր հողամշակման մեքենաների, ջերմատան շինարարական նյութերի, սերմերի, տնկիների, բուժանյութերի, պարարտանյութերի, արհեստագործական սարքավորումների, հաստոցների, գործիքների, կարի մեքենաների, խոհարարական տեխնիկայի, մատնահարդարման և վարսահարդարման պարագաների և այլ անհրաժեշտ սարքավորումների, նյութերի և գործիքների, պարագաների, գործիքների, շինանյութերի, գյուղատնտեսական ներդրանքների, կարկտապաշտպան ցանցերի, տրակտորների, դիզելային վառելիքի ձեռքբերում՝ 200,000,000 դրամ արժողությամբ։ | ||||||||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն։ | ||||||||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսված է համագործակցություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ Միասնական սոցիալական ծառայության միջոցով շահառուների ընտրության գործընթացում, ինչպես նաև նշված մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների հետ: | ||||||||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն |
Համաձայն պայմանագրերում նշված ժամկետների՝ շնորհատու կազմակերպությունները կիրականացնեն ծրագրերի անկախ վերահսկում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
30.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |