Գլխավոր տեղեկություն
Համար
N 61-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 61-Ա

 

«ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` 4,620,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Հայաստանին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

30.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 61-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

 

1. Ծրագրի նպատակը

Նպաստել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տնտեսական զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և պարենի անբավարարության կրճատմանը՝ տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող ֆիզիկական և շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց իրենց նախաձեռնություններում օժանդակության ցուցաբերմամբ և այլ ծրագրերի իրականացմամբ:

Օգնություն ցուցաբերել հասարակության սոցիալապես անապահով, կարիքավոր և խոցելի խմբերի անդամներին: Նպաստել շահառուների սոցիալ-տնտեսական, զբաղվածության, կրթական, մշակութային և այլ ընթացիկ խնդիրների կարգավորմանը:

Աջակցել անապահով և կարիքավոր հասարակության անդամներին, որը կնպաստի մարդկանց բարեկեցիկ ապագայի կերտմանը:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարումների գծով, օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը

Ֆրանսիայի հայկական հիմնադրամ: Հասցե՝ Ֆրանսիա 75660 Փարիզ (14) Բե Պե 12 (էլ. հասցե՝ info@fondsarmenien.org), (բարեգործի կողմից նվիրաբերվող գումարները, ինչպես նախկինում փոխանցվելու են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով): Ոչ առևտրային կազմակերպություններ և անհատ բարերարներ:

4. Ծրագիրը կատարողը

«ՀիմնաՏավուշ» Զարգացման հիմնադրամ (ՀՎՀՀ՝ 02600539)

քաղ. Երևան, Մաշտոց 5 ա , բնակարան 11

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, սոցիալական

6. Ծրագրի բյուջեն

4,620,000,000 դրամ

7. Բարեգործություն ստացողը

«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի շահառուները, հասարակության սոցիալապես անապահով, կարիքավոր և խոցելի խմբերը, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները և Հայաստանի Հանրապետության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆիզիկական և շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք, բնակչությունը

8. Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականից հունվարի 20-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Սոցիալական աջակցությանն ուղղված միջոցառումներ, որոնք կատարվելու են 2024-2028 թվականներին:

1. Պարենի, կաթի և կաթնամթերքի, ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում՝ 189,000,000 դրամ:

2. Տնկիների, սածիլների, սերմերի, սերմնացուների, ֆերմենտների, պարարտանյութերի ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում՝ 1,260,000,000 դրամ:

3. Հագուստի, համազգեստի, անհրաժեշտ պարագաների, գույքի, գործիքների, արտադրական և այլ սարքավորումների, տրանսպորտային միջոցների, վերականգնվող էներգակիր սարքավորումների և դրանց պահեստամասերի, բարեգործական բեռնարկղերի, ջերմոցների ձեռքբերում, ներմուծում և անհատույց տրամադրում՝ 1,356,600,000 դրամ:

4. Շինարարական աշխատանքների, նորոգումների և հիմնանորոգումների իրականացում, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում, անհատույց տրամադրում, տեխնիկայի վարձակալություն և անհատույց տրամադրում՝ 924,000,000 դրամ:

5. Սոցիալական միջոցառումների կազմակերպում, հետազոտական, կրթական, խորհրդատվական ծառայություններ՝ 294,000,000 դրամ:

6. Կազմակերպչական և չնախատեսված ծախսեր՝ 596,400,000 դրամ:

Ընդամենը՝ 4,620,000,000 դրամ

10. Ձեռք բերվող ապրանքների (ներմուծվող) ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները , դրամ

1. Պարենային ապրանքների ձեռքբերում՝ 126,000,000 դրամ:

2. Պարենային ապրանքների ներմուծում՝ 63,000,000 դրամ:

3. Հագուստի, համազգեստի ձեռքբերում՝ 21,000,000 դրամ:

4. Հագուստի, համազգեստի ներմուծում՝ 42,000,000 դրամ:

5. Շինարարական աշխատանքների, նորոգումների և հիմնանորոգումների իրականացման համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում՝ 504,000,000 դրամ:

6. Շինարարական աշխատանքների, նորոգումների և հիմնանորոգումների իրականացման համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ներմուծում՝ 336,000,000 դրամ:

7. Կաթի և կաթնամթերքի ձեռքբերում՝ 252,000,000 դրամ:

8. Անհրաժեշտ պարագաների, գույքի, գործիքների, սարքավորումների ձեռքբերում՝ 210,000,000 դրամ

9. Անհրաժեշտ պարագաների, գույքի, գործիքների, սարքավորումների ներմուծում՝ 210,000,000 դրամ:

10. Տրանսպորտային միջոցների ձեռքբերում, վերանորոգում (մեկ բեռնատար)՝ 12,600,000 դրամ:

11. Տրանսպորտային միջոցների ներմուծում (մեկ բեռնատար)՝ 21,000,000 դրամ:

12. Տեխնիկայի վարձակալություն՝ 84,000,000 դրամ:

13. Վերականգնվող էներգակիր սարքավորումների, դրանց պահեստամասերի ձեռքբերում և շահագործման ծախսեր՝ 63,000,000 դրամ:

14. Վերականգնվող էներգակիր սարքավորումների, դրանց պահեստամասերի ներմուծում՝ 147,000,000 դրամ:

15. Սոցիալական միջոցառումների կազմակերպում՝ 126,000,000 դրամ:

16. Բարեգործական բեռնարկղերի ներմուծում՝ 210,000,000 դրամ:

17. Ջերմոցների և անհրաժեշտ նյութերի ձեռքբերում, կառուցում՝ 63,000,000 դրամ:

18. Ջերմոցների և անհրաժեշտ նյութերի ներմուծում՝ 231,000,000 դրամ:

19. Տնկիների, սածիլների, սերմերի, սերմնացուների, ֆերմենտների, պարարտանյութերի ձեռքբերում՝ 840,000,000 դրամ:

20. Տնկիների, սածիլների, սերմերի, սերմնացուների, ֆերմենտների, պարարտանյութերի ներմուծում՝ 168,000,000 դրամ:

21. Արտադրական սարքավորումների ձեռքբերում՝ 21,000,000 դրամ:

22. Արտադրական սարքավորումների ներմուծում՝ 105,000,000 դրամ:

23. Հետազոտական, կրթական, խորհրդատվական ծառայություններ՝ 168,000,000 դրամ:

24. Գրասենյակային և տրանսպորտային ծախսեր՝ 63,000,000 դրամ:

25. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 21,000,000 դրամ:

26. Կոմունալ վճարումներ՝ 10,500,000 դրամ:

27. Տարածքի վարձակալություն՝ 12,600,000 դրամ:

Ընդամենը՝ 4,130,700,000 դրամ

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր

1. Գրասենյակային և տրանսպորտային ծախսեր՝ 63,000,000 դրամ:

2. Աշխատավարձ՝ 336,000,000 դրամ:

3. Աուդիտորական ծախսեր՝ 21,000,000 դրամ:

4. Կոմունալ վճարումներ՝ 10,500,000 դրամ:

5. Տարածքի վարձակալություն՝ 12,600,000 դրամ:

6. Գործուղման ծախսեր՝ 27,300,000 դրամ:

7. Չնախատեսված ծախսեր՝ 126, 000,000 դրամ:

Ընդամենը՝ 596,400,000 դրամ

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ մարզպետարանների աշխատակազմեր, տեղական ինքնակառավարման մարմիններ

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

«ՀիմնաՏավուշ» Զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

30.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ