ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 51-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Կալիֆորնիայի Հայ կին վարչության կողմից որպես օժանդակություն Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության հասցեով ուղարկված մանկական հագուստի (33 տեղ, 988 կգ ընդհանուր քաշով, 18,625.25 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 50 ԱՄՆ-ի դոլար, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-վարչություն) ներմուծման և անհատույց հանձնման ծրագիրը:
2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
30.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 51-Ա որոշման |
ՑԱՆԿ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
Աջակցություն Հղի կանանց կենտրոն |
Հաշվառված հղիներ և/կամ մինչև 1 տարեկան երեխա ունեցող կարիքավոր կանայք |
Հագուստի քանակը |
Միավորի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Ընդամենը (ԱՄՆ-ի դոլար) |
«Աջակցություն Հղի կանանց» Երևանի կենտրոն |
400 |
3964 |
1.75 |
6937.00 |
«Աջակցություն Հղի կանանց» Վանաձորի կենտրոն |
130 |
1333 |
1.75 |
2332.75 |
«Աջակցություն Հղի կանանց» Էջմիածնի կենտրոն |
60 |
626 |
1.75 |
1095.50 |
«Աջակցություն Հղի կանանց» Չարենցավանի կենտրոն |
65 |
740 |
1.75 |
1295.00 |
«Աջակցություն Հղի կանանց» Բերդի կենտրոն |
40 |
408 |
1.75 |
714.00 |
«Աջակցություն Հղի կանանց» Թալինի կենտրոն |
40 |
416 |
1.75 |
728.00 |
«Աջակցություն Հղի կանանց» Սևանի կենտրոն |
60 |
626 |
1.75 |
1095.50 |
«Աջակցություն Հղի կանանց» Գորիսի կենտրոն |
70 |
720 |
1.75 |
1260.00 |
«Աջակցություն Հղի կանանց» Եղվարդի կենտրոն |
65 |
670 |
1.75 |
1172.50 |
Կոտայքի մարզպետարան |
110 /մոտավոր հաշվարկ/ |
1140 |
1.75 |
1995.00 |
Ընդամենը |
1040 |
10643 |
18625.25 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
30.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |