Գլխավոր տեղեկություն
Համար
N 44-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 44-Ա

 

«ՇԵՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 56,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Առողջության առաջնային պահպանում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

30.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 44-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերի բնակավայրերում իրականացնել հետևյալ ծրագրերը՝

1) բուժկետերի վերանորոգում, կահավորում, բժշկական սարքավորումների և դեղորայքի ներկրում և տրամադրում:

2) գյուղական առողջապահական հաստատությունների համար վերապատրաստման անվճար դասընթացների կազմակերպում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

1) «Շէն-Ֆրանսիա» բարեգործական կազմակերպություն, հասցե` 24 րյու դը Մոբյուժ, 75009, Փարիզ, Ֆրանսիա

2) Հաց աշխարհին - Գերմանիայի Եկեղեցիների Ընկերակցություն, հասցե` Կարոլին Միշլեզ փողոց 1, 10115, Բեռլին, Գերմանիա

3) Շվեյցարիայի Միջեկեղեցական աջակցություն (ՀԷԿՍ-ԷՊԵՌ), հասցե՝ Սեմինարշտրասսե 28, 8042 Ցյուրիխ, Շվեյցարիա

4) «Յալկեզյան հիմնադրամ», հասցե՝ 1005 Էլջին ստթրիթ Ուեսթ, Սուիթ 200, Քոբուրգ, Օնտարիո, Կանադա

4.

Ծրագրի կատարողը

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպություն, (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Նալբանդյան 110, ՀՎՀՀ` 01503283)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերի բնակավայրեր, բնագավառը` առողջապահական

6.

Ծրագրի բյուջեն

56,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Ծրագրի շահառուներն են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերի համայնքները:

Բնակավայրերը, որտեղ կիրագործվեն առողջապահական ծրագրեր, կընտրվեն «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ուսումնասիրությունների միջոցով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ բաժնի 4.5 գլուխը:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) բուժկետերի վերանորոգում և կահավորում՝ 48,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

2) գյուղական առողջապահական հաստատությունների համար վերապատրաստման անվճար դասընթացների կազմակերպում՝ 8,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) բժշկական սարքավորումների, դեղորայքի, բժշկական հաստատությունների նորոգման համար անհրաժեշտ շինանյութի ձեռքբերում՝ 40,000,000 դրամ արժողությամբ.

2) բժշկական հաստատությունների վերանորոգման և կահավորման աշխատանքների իրականացում՝ 8,000,000 դրամ արժողությամբ.

3) մասնագիտացված կառույցների կողմից ուսուցողական դասընթացների անցկացում գյուղական առողջապահական հաստատությունների աշխատակազմի վերապատրաստման նպատակով՝ 8,000,000 դրամ արժողությամբ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցությունը նախատեսված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և նշված մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Համաձայն պայմանագրերում նշված ժամկետների՝ շնորհատու կազմակերպությունները կիրականացնեն ծրագրերի անկախ վերահսկում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին

կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

30.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ