Գլխավոր տեղեկություն
Համար
N 60-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (31.07.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 01.06.2021
Ընդունող մարմին
Բերդ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
01.12.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
01.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ

 

ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

01 դեկտեմբերի 2020 թվականի N 60-Ն

 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասով

 

Համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2021 թվականի տեղական բյուջեն՝

1) եկամուտների գծով 1224680.0 հազար դրամ,

2) ծախսերի գծով 1224680.0 հազար դրամ,

3) դեֆիցիտը (պակասուրդը)` 0.0 հազար դրամ:

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ (հատված 1):

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման՝ (հատված 2):

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ (հատված 3):

5. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)`(հատված 4):

6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները`(հատված 5):

7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ (հատված 6):

8. Սահմանել,որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:

9. Թույլատրել համայնքի ղեկավարին՝

1) գանձապետական հաշվի 2020 թվականի տարեվերջյան ազատ մնացորդն ինքնուրույն ներառել 2021 թվականի բյուջեի եկամտային մասում և ծախսային մասում ընդգրկել առաջնահերթություն պահանջող ծախսերի ֆինանսավորման համար,

2) հիմք ընդունելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետը, համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ, որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 15%-ը:

 

Կողմ -9
ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ
ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ
ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ
ՂԱԶԱՐՅԱՆ ՀԱՅՐԻԿ
ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ
ՄԵԼԻՔՅԱՆ ԱՇՈՏ
ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐՏՈՒՐ
ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ
ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

 

(19.01.21 N 04-Ն որոշմանբ նախատեսված փոփոխությունը չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով:)

(21.07.21 N 76-Ն որոշմանբ նախատեսված փոփոխությունը չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով:)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.07.2021, N 76-Ն 31.07.2021, N 60-Ն
19.01.2021, N 04-Ն 11.06.2021, N 60-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան