Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.01.2024
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.01.2024
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

    ԿՈԴ

050.0019 Ն. 23.01.24

 

23 հունվարի 2024 թվականի

թիվ 19-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով՝ վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջների գծով սահմանված ռիսկի կշիռները,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 5-րդ գլուխը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգի Հավելված 3-ի 6-րդ կետի Աղյուսակ 1-ի 6.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

6.5 Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր և Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ այլ պահանջներ

0

10

 

»,

 

2) Կանոնակարգի Հավելված 3-ի 6-րդ կետի Աղյուսակ 1-ի 6.4-րդ, 6.10-րդ, 6.11-րդ, 6.12-րդ և 6.28-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած,

3) Կանոնակարգի Հավելված 3-ի 6-րդ կետի Աղյուսակ 1-ի 6.25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

6.25 Պահանջներ Հայաստանի Հանրապետության վարկանիշին համապատասխան վարկանիշ ստացած Հայաստանի Հանրապետության համայնքների նկատմամբ

0

10

»,

 

4) Կանոնակարգի Հավելված 3-ի 6-րդ կետի Աղյուսակ 1-ի 6.27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

6.27 Պահանջներ սույն Աղյուսակի 6.25-րդ կետում չնշված Հայաստանի Հանրապետության համայնքների նկատմամբ

100

150

»,

 

5) Կանոնակարգի Հավելված 3-ի 23.1-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. ապահովվածությունը Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ է, Հայաստանի Հանրապետության դրամով Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմս կամ այլ երկրների կենտրոնական բանկերի կամ կառավարությունների կողմից թողարկված արժեթուղթ, որը, համաձայն սույն հավելվածի 6-րդ կետի, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով,»,

6) Կանոնակարգի Հավելված 3-ի 23.2-րդ կետի «ա» պարբերությունում «կառավարությունն է» բառերից հետո լրացնել «(եթե երաշխիքը կամ երաշխավորությունը տրամադրվել է ՀՀ դրամով)» բառերը,

7) Կանոնակարգի Հավելված 3-ի 23.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23.3. Պահանջի ապահովված մասը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 10% ռիսկի կշռով, եթե՝

1) գրավը արտարժույթով Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմս է, և բավարարված են սույն հավելվածի 23.1-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններով սահմանված պայմանները.

2) գործարքը միաժամանակ բավարարում է սույն հավելվածի 23.1-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված պայմաններին.»,

8) Կանոնակարգի Հավելված 3-ի 23.3-րդ կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 3-րդ ենթակետով.

«3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արտարժույթով տրամադրվել է երաշխիք կամ երաշխավորություն:»,

9) Կանոնակարգի Հավելված 3-ը 43-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 44-րդ կետով.

«44. Սույն Հավելվածի 6.14.1-րդ և 6.25-րդ կետերը կիրառելիս հիմք են ընդունվում սույն հավելվածի 42-րդ և 43-րդ կետերով սահմանված սկզբունքները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 6-րդ և 8-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող վեցերորդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան