Գլխավոր տեղեկություն
Համար
N 105-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 25.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2024 թվականի N 105-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1924-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1924-Լ որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 3-րդ կետում «2023 թվականի դեկտեմբերի» բառերը փոխարինել «2024 թվականի փետրվարի» բառերով.

2) 6-րդ կետի 1-ին ենթակետում «2023 թվականի դեկտեմբեր» բառերը փոխարինել «2024 թվականի փետրվար» բառերով.

3) 6-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «2023 թվականի դեկտեմբերի» բառերը փոխարինել «2024 թվականի փետրվարի» բառերով.

4) 10-րդ կետում «2023 թվականի դեկտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «2024 թվականի փետրվարի 20-ը» բառերով, իսկ «2023 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը՝ «2024 թվականի փետրվարի 29-ը» բառերով:

2. Սահմանել, որ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքների այն անդամները, որոնց համար մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն առկա է ամսական աջակցության հաստատված դիմում, ներկայացնում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված տեղեկատվությունը (փաստաթղթերը)։

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի N 1408-Լ որոշման 4-րդ կետով սահմանված տվյալները, առկայության դեպքում՝ եռօրյա ժամկետում թարմացնելով տվյալները:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

25.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան