Գլխավոր տեղեկություն
Համար
N 109-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.02.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2024 թվականի N 109-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Պետական գույքի էլեկտրոնային հաշվառման և գրանցամատյանի վարման կարգը հաստատելու մասին» N 562-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 2-րդ կետը «համակարգի մարմինների» բառերից հետո լրացնել «ու վարչապետի աշխատակազմի» բառերով, իսկ «տրանսպորտային միջոցների» բառերից հետո լրացնել «(այդ թվում` տարբերանշանով սպասարկման, գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների)» բառերով.

2) 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի» բառերը հանել, «հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով, «հեռուստառադիոընկերության» բառը փոխարինել «հեռարձակողի» բառով, «ռադիոյի» բառից հետո հանել «ազգային» բառը, «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերից հետո լրացնել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» բառերով.

3) 6-րդ կետում և 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով.

4) 1-ին կետով հաստատված կարգի՝

ա. 3-րդ կետը «տրանսպորտային միջոցները» բառերից հետո լրացնել «(այդ թվում` տարբերանշանով սպասարկման, գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաները)» բառերով»,

բ. 6-րդ կետի 4-րդ ենթակետի «ե» պարբերությունը «արժեք» բառից առաջ լրացնել «հաշվեկշռային» բառով, 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ը» պարբերությամբ՝

«ը. տեսակը՝ տարբերանշանով սպասարկման, գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաներ և այլ տեսակի տրանսպորտային միջոցներ.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

25.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական: