Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-236
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.02.2009-01.08.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.07.27/15(48)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.07.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
7 հուլիսի 1998 թ.

 

ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գործունեության որոշ տեսակների համար հաստատագրված վճարների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է հաստատագրված վճարներ վճարողների շրջանակը, հաստատագրված վճարի հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև պատասխանատվությունը` սույն օրենքի խախտման համար:

 

Հոդված 2.

Հաստատագրված վճարի հասկացությունը

 

1. Սույն օրենքի իմաստով` հաստատագրված վճարը սույն օրենքով նախատեսված չափերով և ժամկետներում հաստատագրված վճար վճարողների կողմից պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող պարտադիր և անհատույց վճար է:

2. Ֆիզիկական անձանց համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկի և (կամ) եկամտահարկի գումարին:

3. Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկի և կամ շահութահարկի գումարին:

 

Հոդված 3.

Հաստատագրված վճար վճարողները

 

Հաստատագրված վճար վճարողներ են ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` վճարողներ):

 

Հոդված 4.

Հաստատագրված վճար վճարողների կողմից այլ հարկերի վճարումը

 

Հաստատագրված վճար վճարողները «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ հարկերը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները հաշվարկում ու վճարում են օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հոդված 5.

Հարկային արտոնությունների կասեցումը

 

Վճարողների համար սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների մասով կասեցվում են ավելացված արժեքի հարկի և շահութահարկի (եկամտահարկի) գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաև հաստատագրված վճարի հաշվարկման համար հաշվի չեն առնվում այդ հարկատեսակների գծով նվազեցումները և հարկ վճարող համարվելու համար հիմք ընդունվող սահմանները:

(5-րդ հոդվածը փոփ. 21.08.08 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 6.

Հաստատագրված վճարի կառուցվածքը

 

Հաստատագրված վճարի գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոսի չափով` բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի «ժէ» ենթակետով նախատեսված գործունեության տեսակի, ինչպես նաև սահմանային չափը գերազանցելու դեպքերում ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվողների համար ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 0 տոկոս:

(6-րդ հոդվածը փոփ. 06.07.00 ՀՕ-78, 24.12.04 ՀՕ-52-Ն, 21.08.08 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 7.

Հարկվող օբյեկտը

 

Հաստատագրված վճարի հարկվող օբյեկտ են համարվում գործունեության հետևյալ տեսակները`

ա) առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող` Երևան քաղաքում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների (տաղավարների) և այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեությունը (այսուհետ՝ խանութների, կրպակների (տաղավարների) առևտրական գործունեություն).

ա1) առևտրի իրականացման վայրերում գտնվող` Երևան քաղաքում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող տաղավարների, կրպակների միջոցով առևտրական գործունեությունը (այսուհետ՝ առևտրի իրականացման վայրերում առևտրական գործունեություն).

բ) առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը.

գ) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը.

գ1) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությունը.

դ) ավտոտրանսպորտային գործունեությունը.

ե) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեությունը.

զ) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)

է) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը.

ը) բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեությունը.

թ) ավտոկանգառների գործունեությունը.

ժ) արդյունագործական ձկնորսության գործունեությունը.

ժա) (ենթակետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն)

ժբ) (ենթակետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն)

ժգ) խաղատների գործունեության կազմակերպումը.

ժդ) շահումով խաղային ավտոմատների շահագործումը.

ժդ1) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը.

ժե) համակարգչային խաղերի կազմակերպումը.

ժզ) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)

ժէ) վիճակախաղերի կազմակերպում.

ժը) բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպումը.

ժթ) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը.

ի) բիլիարդ խաղի կազմակերպումը:

Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում իրականացվող սույն հոդվածի «գ», «ե», «թ», «ժե», «ժը», «ի» ենթակետերով սահմանված գործունեության տեսակները կարող են համարվել ընդհանուր կարգով (ավելացված արժեքի հարկ և շահութահարկ (եկամտահարկ) հարկման օբյեկտ` հարկ վճարողի կողմից իր հաշվառման վայրի հարկային տեսչություն համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու դեպքում` դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից` ընթացիկ տարվա և դրան հաջորդող օրացուցային տարվա ընթացքում:

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը մինչև 2010 թվականի մայիսի 1-ը, հարկ վճարողի գրավոր դիմումի համաձայն, կարող է համարվել ընդհանուր կարգով (ավելացված արժեքի հարկ և շահութահարկ (եկամտահարկ) հարկման օբյեկտ` սույն մասով սահմանված պահանջների ապահովման դեպքում: Հարկման ընդհանուր կարգը կիրառվում է, եթե հարկ վճարողի կողմից շահագործվող գազալցման (գազալիցքավորման) բոլոր կայաններում (կետերում), Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգին համապատասխան առկա է (են) լիցքավորման բաշխիչ աշտարակ (աշտարակներ), կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պաշարային հանգույցից անմիջապես հետո տեղադրված են ճնշման կարգավորիչ (կարգավորիչներ) և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կապարակնքված գազի ծախսաչափ (ծախսաչափեր): Սույն պարբերությունում նշված դեպքում գրավոր դիմումի համաձայն այդ գործունեության մասով հարկ վճարողը համարվում է ընդհանուր կարգով հարկ վճարող` դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից` ընթացիկ տարվա և դրան հաջորդող օրացուցային տարվա ընթացքում:

Լիցքավորման բաշխիչ աշտարակի և գազի ծախսաչափի տվյալները (ներառյալ` սահմանված կարգով իրականացված չափագրման տվյալները) հիմք են հանդիսանում գազի իրացման ծավալների հաշվառման համար:

(7-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-78, 14.12.01 ՀՕ-277, խմբ., լրաց. 11.12.02 ՀՕ-485-Ն, փոփ. 24.12.04 ՀՕ-52-Ն, փոփ., լրաց. 25.12.06 ՀՕ-20-Ն, խմբ., լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն, լրաց., փոփ. 26.12.08 ՀՕ-240-Ն)

(7-րդ հոդվածի «ա», «ա.1» և «բ» ենթակետերը համաձայն 21.08.08 ՀՕ-154-Ն օրենքի` ուժը կկորցնեն 01.01.2010թ.)

(7-րդ հոդվածի «ժթ» ենթակետը համաձայն 26.12.08 ՀՕ-240-Ն օրենքի` ուժը կկորցնի 01.05.10թ.)

 

Հոդված 8.

Հարկման բազան

 

Հաստատագրված վճարի համար հարկման բազա է համարվում սույն օրենքի 7 հոդվածով նախատեսված գործունեության տեսակների համար սահմանված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների որոշակի արտադրյալը` դրամական արտահայտությամբ:

 

Հոդված 9.

Հաստատագրված վճարի չափի որոշումը

 

1. Հաստատագրված վճարի չափի որոշումը (գնահատումը) իրականացվում է վճարողների կողմից ինքնուրույն` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերի:

2. Հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող իրավական այլ ակտերով սահմանված դեպքերում հաստատագրված վճարի չափը որոշում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները (այսուհետ` հարկային տեսչության մարմին)` սույն օրենքին համապատասխան:

 

Հոդված 10.

Հարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների հաշվառումը

 

1. Վճարողները մինչև սույն օրենքով նախատեսված ոլորտներում գործունեություն իրականացնելը (սկսելը) իրենց գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևի տեղեկություններ (հայտարարություն-հաշվարկ, այսուհետ` հայտարարություն)` երկու օրինակից` հաստատագրված վճարի հաշվարկման համար անհրաժեշտ համապատասխան ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:

2. Հարկային տեսչության մարմնի կողմից հաշվառվելուց և կնքվելուց հետո հայտարարության մեկ օրինակը վերադարձվում է վճարողին:

3. Ելակետային տվյալների կամ ուղղիչ գործակիցների փոփոխությունների (բացառությամբ գործունեության դադարեցման, ներառյալ` ժամանակավոր) դեպքում վճարողն այդ մասին գրավոր տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին` նոր հայտարարություն (երկու օրինակից) ներկայացնելու միջոցով: Նախկին հայտարարությունը վերադարձվում է հարկային տեսչության մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից:

4. Սույն օրենքի 7 հոդվածի «բ» ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնողների կողմից փաստացի օգտագործվող տարածքների մակերեսի վերաբերյալ մինչև հաշվետու ամսվան նախորդող ամսվա վերջին օրը ներառյալ ներկայացված ելակետային տվյալն ամսվա ընթացքում կարող է նվազեցվել միայն արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանդիսացող հանգամանքի (անհաղթահարելի ուժի) դեպքում` այդ մասին տեղեկացնելով իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին:

5. Գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում վճարողն այդ մասին գրավոր դիմում-հայտարարություն տալու միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին` նշելով դադարեցման ժամանակահատվածը: Ընդ որում, սույն օրենքի 7 հոդվածի «դ» և «ժ» ենթակետերում նշված գործունեություն իրականացնողները դիմումի հետ վերադարձնում են նաև հայտարարության իրենց օրինակը:

6. Դիմում-հայտարարության մեջ գործունեության դադարեցման ժամանակահատվածը նշված չլինելու դեպքում գործունեությունը վերսկսելիս վճարողը գրավոր դիմումի միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին` ներկայացնելով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարություն: Նախկին հայտարարությունը վերադարձվում է հարկային տեսչության մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից:

7. Գործունեության դադարեցման (կասեցման) դեպքում վճարողը գրավոր դիմումի միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին: Վճարողի մոտ առկա հայտարարությունը վերադարձվում է հարկային տեսչության մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից:

8. Սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների իրականացման վայրում` առավել տեսանելի տեղում վճարողը փակցնում է սույն հոդվածով նախատեսված հայտարարության երկրորդ օրինակը` բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի «ժ» և «ժբ» ենթակետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող վճարողների, որոնք այդ օրինակը պահում են գործունեության իրականացման անմիջական վայրում:

9. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 7 հոդվածի «ժդ1» և «ժէ» ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողների վրա: Այդ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում ելակետային տվյալի մասին հայտարարություն` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով:

(10-րդ հոդվածը խմբ. 05.12.00 ՀՕ-138, լրաց. 14.12.01 ՀՕ-277, փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)

 

Հոդված 11.

Սահմանային չափերին վերաբերող և այլ տեղեկությունների ներկայացումը

 

1. Սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 25 հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, 251 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, 31 հոդվածի 2-րդ կետով, 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, 53 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում վճարողներն իրենց գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևի տեղեկություններ (հայտարարություն)` սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին:

2. Սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևի տեղեկանք` սույն օրենքի 22 հոդվածի 4-րդ կետում նշված համամասնությունների մասին:

3. Սույն օրենքի 7 հոդվածի «ժթ» կետով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեղեկություններ` ամսվա ընթացքում իրենց կողմից ստացված և իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ:

(11-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.12.03 ՀՕ-51-Ն, լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 12.

Նոր հայտարարություն չներկայացնելու դեպքում հաստատագրված վճարի չափի որոշումը

 

(12-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 13.

Հայտարարությունների և այլ տեղեկությունների ներկայացման ժամկետները

 

1. Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը (բացի սույն օրենքի 10 հոդվածում նշված դեպքերից) վճարողների կողմից պարտադիր ներկայացվում է հունիս և դեկտեմբեր ամիսների ընթացքում` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված դեպքերի:

2. Սույն օրենքի 7 հոդվածի «բ» ենթակետով նախատեսված գործունեության իրականացման դեպքում գործունեության այդ տեսակի համար ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների մասին հայտարարությունը ներկայացվում է յուրաքանչյուր ամսվա, իսկ «դ» ենթակետով նախատեսված գործունեության իրականացման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար: Ամսական (եռամսյակային) հայտարարությունը ներկայացվում է մինչև այդ ամսվան (եռամսյակին) նախորդող ամսվա վերջին օրը ներառյալ:

Սույն օրենքով սահմանված խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի իրականացման դեպքում վճարողները ելակետային տվյալի մասին հայտարարությունը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

Սույն օրենքով սահմանված տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները գործունեություն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ, իսկ գործունեության իրականացման ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը պարտավոր են գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) մասով իրենց հաշվառող հարկային մարմին ներկայացնել ելակետային տվյալների մասին հայտարարություն:

Գործունեության իրականացման յուրաքանչյուր ամսվա համար ներկայացված ելակետային տվյալները նվազեցման ենթակա չեն: Գործունեության իրականացման ամսվա ընթացքում տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները ելակետային տվյալների ավելացման դեպքում պարտավոր են ավելացման օրվան նախորդող առնվազն հինգ աշխատանքային օր առաջ իրենց հաշվառող հարկային մարմին ներկայացնել տվյալ ամսվա ելակետային տվյալների մասին նոր հայտարարություն:

3. Սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 251 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով և 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված` սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով հայտարարությունը վճարողները ներկայացնում են մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

4. Սույն օրենքի 31 հոդվածի 2-րդ կետով, 53 հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին յուրաքանչյուր ամսվա արդյունքներով հայտարարությունը վճարողները ներկայացնում են մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:

5. Սույն օրենքի 22 հոդվածի 4-րդ կետում նշված համամասնությունների մասին տեղեկանքը վճարողները ներկայացնում են եռամսյակը մեկ` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

6. Սույն օրենքի 11 հոդվածի 3-րդ մասով և 28 հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, վճարողները ներկայացնում են մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:

(13-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.12.01 ՀՕ-277, 25.12.03 ՀՕ-51-Ն, 25.12.06 ՀՕ-20-Ն, լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն)

 

Հոդված 14.

Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների հաշվառումը

 

Ելակետային տվյալները և ուղղիչ գործակիցները, ինչպես նաև դրանց փոփոխությունները գրանցվում (վերագրանցվում) են հարկային տեսչության մարմնում` խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող անձնական քարտերում:

 

Հոդված 15.

Վճարողների կողմից հաշվառման վարումը և հաշվարկների ներկայացումը

 

1. Վճարողները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում են հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ) և օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկային տեսչության մարմին ներկայացնում հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, հարկային հաշվարկներ, հայտարարագրեր, սույն օրենքով և հարկային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր և տեղեկություններ:

2. Բացառապես սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնելու և այլ տեսակի հարկվող օբյեկտներ չունենալու դեպքում վճարողները հարկային տեսչության մարմին շահութահարկի և ավելացված արժեքի հարկի հաշվարկներ չեն ներկայացնում:

3. Սույն օրենքով նախատեսված հաստատագրված վճարներով հարկման ենթակա գործունեության տեսակների (դրանցից յուրաքանչյուրի) գծով վճարողները վարում են առանձնացված հաշվառում (իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար` առանձնացված հաշվապահական հաշվառում), որի հիման վրա հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամուտը, ինչպես նաև այդ գործունեությունների հետ կապված ծախսերը, հարկման նպատակով նվազեցվում են նույն ժամանակաշրջանում սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակներից ստացված համախառն եկամտի և դրանց հետ կապված ծախսերի գումարի չափով: Առանձնացված հաշվառում վարելու արդյունքներն արտացոլվում են հարկային տեսչության մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում և հայտարարագրերում:

(15-րդ հոդվածը փոփ. 05.12.06 ՀՕ-221-Ն)

 

Հոդված 16.

Վճարված (հաշվարկված) հաստատագրված վճարներն այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելը

 

1. Վճարողների կողմից սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 251 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, 53 հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու դեպքում վճարված (հաշվարկված) հաստատագրված վճարների գումարը հաշվանցվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածով սահմանված կարգով:

2. Հաշվանցումն առաջին հերթին իրականացվում է համապատասխան հարկատեսակների մասին օրենքներով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկված փաստացի շահութահարկի (կամ եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի գումարների դիմաց` սույն օրենքի 6 հոդվածում նշված համամասնությամբ:

(16-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն, լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն)

 

Հոդված 17.

Վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը

 

1. Վճարողներն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների (մատուցվող ծառայությունների) գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում վճարողներն ավելացված արժեքի հարկի դրույքաչափի և գումարի վերաբերյալ առանձնացված նշում չեն կատարում (հարկային հաշիվ դուրս չեն գրում): Հարկի գումարի առանձնացման դեպքում պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը հաշվառվում և վճարվում է սահմանված ընդհանուր կարգով` անկախ հաստատագրված վճարների կատարումից:

 

Հոդված 18.

Մատակարարներին վճարված հարկի գումարները

 

Վճարողները սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների գծով ապրանքների և ծառայությունների դիմաց մատակարարներին (ինչպես նաև ներմուծման ժամանակ մաքսային մարմիններում) վճարված ավելացված արժեքի հարկի գումարը միացնում են այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման արժեքին (ծախսերին):

 

Հոդված 19.

Հաստատագրված վճարի վճարման կարգը և ժամկետները

 

1. Հաստատագրված վճարի վճարումը կատարվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար` յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:

2. Հաստատագրված վճարը վճարվում է հայկական դրամով:

3. Հարկ վճարողները հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով շահութահարկի (կամ եկամտահարկի) կանխավճարային մուծումներ չեն կատարում:

(19-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-277)

 

Հոդված 20.

Հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործումը

 

Սույն օրենքի դրույթները չեն տարածվում 7 հոդվածի «ա» (բացառությամբ Երևան քաղաքում գտնվող՝ 7 քառակուսի մետր, այլ վայրերում՝ 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող կրպակների և տաղավարների միջոցով իրականացվող առևտրական գործունեության, և բնակելի տարածքից անմիջական վաճառքի), «զ» կետերով սահմանված գործունեության տեսակների իրականացման ժամանակ օրենսդրությամբ սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող հարկ վճարողների վրա` այդ կետերով սահմանված գործունեության տեսակների մասով:

(20-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-277, 25.12.03 ՀՕ-51-Ն, 24.12.04 ՀՕ-52-Ն, 03.07.07 ՀՕ-193-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԽԱՆՈՒԹՆԵՐԻ, ԿՐՊԱԿՆԵՐԻ (ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 21.

Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար օգտագործվող հասկացությունները

 

Սույն օրենքի իմաստով`

ա) խանութ է համարվում առևտրական գործունեության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված, առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունը.

բ) կրպակ (տաղավար) է համարվում առևտրական գործունեության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված առևտրական դահլիճ չունեցող շինությունը.

գ) առևտրական տարածք է համարվում խանութների համար առևտրական դահլիճի (ներառյալ` ապրանքների ցուցադրման և վաճառքի համար նախատեսված առևտրական սարքավորումների և գույքի զբաղեցրած) մակերեսը, իսկ կրպակների (տաղավարների) և այլ վաճառատեղերի համար` ամբողջ մակերեսը:

(21-րդ հոդվածը լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն)

 

Հոդված 22.

Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները

 

1. Վճարողներ են համարվում սույն հոդվածի 2-րդ կետում նշված պայմանների առկայության դեպքում Երևան քաղաքում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր մակերեսից ոչ ավելի առևտրական տարածք ունեցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով (այդ թվում` վարձակալված) առևտրական գործունեություն իրականացնողները:

2. Հաստատագրված վճար վճարող համարվելու անհրաժեշտ պայմաններն են`

ա) առանձին շինության (մշտական կամ ոչ մշտական) առկայությունը.

բ) այդ շինությունում առևտրական գործունեություն իրականացնելու նպատակով համապատասխան տարածքի առկայությունը.

գ) գործունեություն ծավալելու մասում առևտրական տարածքը Երևան քաղաքում` 7 քառակուսի մետրից, այլ վայրերում` 10 քառակուսի մետրից չգերազանցելը:

3. Սույն գլխի դրույթների գործունեությունը չի տարածվում`

ա) այն հարկ վճարողների վրա, որոնց կողմից եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) առևտրական տարածքի 1 քառակուսի մետրի հաշվով ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է 2100,0 հազար դրամը (սահմանային չափը, ընդ որում, նշված չափը վերաբերում է հարկ վճարողի բոլոր կրպակների, տաղավարների և այլ վաճառատեղերի միջոցով իրականացվող գործունեությունից ստացված շրջանառության ընդհանուր գումարին).

բ) սեփական արտադրության արտադրանքն ինքնուրույնաբար իրացնող հարկ վճարողների վրա` գործունեության այդ մասով.

գ) դեղատների վրա` դեղանյութերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի մասով.

դ) գազի վաճառքի կետերում, ինչպես նաև դրանցում միաժամանակ շարժիչի յուղերի և քսայուղերի գծով առևտրական գործունեության վրա.

ե) մամուլի կրպակներում թերթերի, հանդեսների, փաստավավերագրերի, տեղեկագրերի, պարբերականների վաճառք իրականացնող հարկ վճարողների վրա.

զ) առևտրի իրականացման վայրերում առևտրական գործունեության վրա, բացառությամբ սույն օրենքի 21 հոդվածի:

4. Սույն հոդվածի 3-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերում նշված` սեփական արտադրության արտադրանքի վաճառահանման կետերում, դեղատներում, գազի վաճառքի կետերում, մամուլի կրպակներում համապատասխանաբար սեփական արտադրության արտադրանքից, դեղանյութերից, դեղամիջոցներից և բժշկական այլ պարագաներից, գազից, թերթերից, հանդեսներից, փաստավավերագրերից, տեղեկագրերից, պարբերականներից բացի այլ ապրանքների վաճառք իրականացնելու դեպքում սույն օրենքին համապատասխան գանձվում է (համախառն եկամտից սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորություններից և սույն հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված սահմանային չափը գերազանցած լինելու կամ չլինելու հանգամանքից անկախ)` նաև հաստատագրված վճար, եթե հաշվետու եռամսյակի արդյունքներով ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում այդ ապրանքների վաճառքից ստացված հասույթի տեսակարար կշիռը գերազանցում է 10, իսկ մամուլի կրպակներում` 50 տոկոսը:

Այդպիսի դեպքերում հաստատագրված վճարի չափի հաշվարկման ելակետային տվյալներն են`

ա) փաստացի զբաղեցրած առևտրական տարածքը.

բ) հաշվետու եռամսյակի օրացուցային օրերի թիվը:

Հարկ վճարողը կարող է սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնել հայտարարություն` ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:

(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն, փոփ. 21.08.08 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 23.

Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը

 

1. Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար` ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 22-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

2. Բնակելի տարածքից (պատուհանից և այլն) անմիջականորեն վաճառք իրականացնելու դեպքում հաստատագրված վճարի չափը հավասարեցվում է`

ա) երեք քառակուսի մետր տարածք ունեցող կրպակից իրականացվող գործունեության համար հաշվարկվող վճարին, եթե անմիջական ցուցադրման համար ապրանքներով զբաղեցված մակերեսը չի գերազանցում 10 քառակուսի մետրը.

բ) անմիջական ցուցադրման համար ապրանքներով փաստացի զբաղեցված մակերեսի հաշվառմամբ կրպակից իրականացվող գործունեության համար հաշվարկվող վճարին, եթե անմիջական ցուցադրման համար ապրանքներով զբաղեցված մակերեսը գերազանցում է 10 քառակուսի մետրը:

(23-րդ հոդվածը փոփ. 06.02.02 ՀՕ-297)

 

Հոդված 24.

Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

 

Հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են`

ա) խանութներում, կրպակներում (տաղավարներում) վճարողի առևտրական գործունեության համար զբաղեցրած առևտրական տարածքը` քառակուսի մետրերով.

բ) ամսվա ընթացքում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը:

 

Հոդված 25.

Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

1. Հաստատագրված վճարի հաշվարկման համար խանութի, կրպակի (տաղավարի) գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են`

ա) Երևան քաղաքի «Զվարթնոց» օդանավակայանի հողատարածքի և Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածի (Վաղարշապատի խճուղու և օդանավակայանի ճանապարհների երթևեկելի մասերի) համար 1.0-ից 2.75-ի շրջանակներում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

բ) մարզկենտրոնների համար 1.2-ից 1.5-ի շրջանակներում, որը տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

գ) Աբովյան և Վաղարշապատ քաղաքների համար 1.0-ից 1.2-ի շրջանակներում, որը տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

դ) Չարենցավան քաղաքի համար 0.8.

ե) մարզերի համար (բացի մարզկենտրոններից, Աբովյան, Վաղարշապատ և Չարենցավան քաղաքներից) 1.0.

զ) գյուղական վայրերի, ինչպես նաև աղետի գոտու, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի համար 0.5:

Աղետի գոտում, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գտնվող գյուղերի համար կիրառվում է լրացուցիչ 0.8 ուղղիչ գործակից:

Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված ուղղիչ գործակիցներ սահմանելը կիրառվում են այդ ենթակետերում նշված առավելագույն գործակիցները:

2. Հաշվետու եռամսյակի արդյունքներով խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար լրացուցիչ կիրառվում են հետևյալ ուղղիչ գործակիցները`

ա) օրենքով ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքատեսակների վաճառքից ստացված հասույթը 50 տոկոսը (սահմանային չափը) գերազանցելու դեպքում 0.7.

բ) առանց մաքսային մարմիններում ավելացված արժեքի հարկը վճարելու վճարողի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների վաճառքից ստացված հասույթի տեսակարար կշիռը 50 տոկոսը (սահմանային չափը) գերազանցելու դեպքում 1.4:

3. Բացառապես նկուղային հարկերում տեղադրված խանութների, կրպակների (տաղավարների) համար լրացուցիչ կիրառվում է 0.8 ուղղիչ գործակից:

4. (կետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-277)

(25-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-277)

(2-րդ գլուխը համաձայն 21.08.08 ՀՕ-154-Ն օրենքի` ուժը կկորցնի 01.01.2010թ.)

 

Գ Լ ՈՒ Խ  21.

(գլուխը լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն)

 

ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԸ

 

Հոդված 251. Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

 

1. Վճարողներ են համարվում առևտրի իրականացման վայրերում գտնվող` Երևան քաղաքում՝ 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող տաղավարների, կրպակների և այլ վաճառատեղերի (բացառությամբ խանութների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

2. Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում՝

ա) այն հարկ վճարողների վրա, որոնց կողմից եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) առևտրական տարածքի 1 քառակուսի մետրի հաշվով ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է 2100,0 հազար դրամը (սահմանային չափը), իսկ ոսկերչական արտադրատեսակների վաճառք իրականացնողների համար` 14600,0 հազար դրամը (սահմանային չափը), ընդ որում, նշված չափը վերաբերում է հարկ վճարողի բոլոր կրպակների, տաղավարների և այլ վաճառատեղերի միջոցով իրականացվող գործունեությունից ստացված շրջանառության ընդհանուր գումարին.

բ) սեփական արտադրության արտադրանքն ինքնուրույնաբար իրացնող հարկ վճարողների վրա՝ գործունեության այդ մասով.

գ) առևտրի իրականացման վայրում գյուղատնտեսական արտադրանքի վաճառք իրականացնող քաղաքացիների վրա.

դ) առևտրի իրականացման վայրում սեփականության իրավունքով իրենց պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրեր վաճառող քաղաքացիների վրա:

(251-ին հոդվածը լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն, փոփ. 21.08.08 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 252. Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի չափը

 

1. Առևտրի իրականացման վայրերում առևտրական գործունեության (բացառությամբ ոսկերչական արտադրատեսակների վաճառքի) համար հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 660-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

2. Առևտրի իրականացման վայրերում ոսկերչական արտադրատեսակների վաճառքի համար հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 6600-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

(252-րդ հոդվածը լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն, խմբ. 21.08.08 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 253. Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի ելակետային տվյալը

 

Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ է համարվում առևտրական տարածքը՝ արտահայտված քառակուսի մետրով:

(253-րդ հոդվածը լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն)

 

Հոդված 254. Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են՝

Երևան քաղաքի համար՝ 2,75.
մարզկենտրոնների, Աբովյան, Վաղարշապատ քաղաքների համար` 1,2.

մարզերի համար (բացի մարզկենտրոններից, Երևան, Աբովյան և Վաղարշապատ քաղաքներից)`

1,0.
աղետի գոտու, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի համար` 0,5:

(254-րդ հոդվածը լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն)

(21-րդ գլուխը համաձայն 21.08.08 ՀՕ-154-Ն օրենքի` ուժը կկորցնի 01.01.2010թ.)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 26.

Առևտրի իրականացման վայր հասկացությունը

 

Սույն օրենքի իմաստով` առևտրի իրականացման վայր (տոնավաճառ, շուկա և այլն) է համարվում առևտրական (կամ այլ) գործունեության (այսուհետ` առևտրական գործունեություն) իրականացման (ծավալման) համար կազմակերպչի կողմից տարածքների տրամադրման վայրը:

 

Հոդված 27.

Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճար վճարողները

 

Վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի իրականացման վայր (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպողները:

 

Հոդված 28.

Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճար վճարողների կողմից փաստաթղթերի տրամադրումը և տեղեկությունների ներկայացումը

(վերնագիրը լրաց. 14.12.01 ՀՕ-277)

 

Վճարողներն առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողներին տարածքներ (վաճառատեղեր) տրամադրելիս օրենքով սահմանված կարգով կնքում են համապատասխան գրավոր պայմանագիր, որում նշվում են նաև`

ա) առևտրի իրականացման վայրի կազմակերպչի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը և ամսաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).

բ) առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը և ամսաթիվը, ՀՎՀՀ-ն.

գ) առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության իրականացման ժամանակահատվածը (ոչ ամբողջ ամսվա համար` նշելով օրերը և դրանց թիվը).

դ) վաճառատեղի հերթական համարը և հատկացվող տարածքի մակերեսը (մ2).

ե) մեկ քառակուսի մետրի հաշվով գանձվող վճարի չափը.

զ) պայմանագրի կնքման և գործողության ժամկետները:

Վճարողները հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված տեղեկություններ` առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ:

(28-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277, խմբ. 03.07.07 ՀՕ-193-Ն)

 

Հոդված 29.

Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարի չափը

 

Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար` ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 110-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

(29-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն)

 

Հոդված 30.

Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

 

Հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալներն են`

ա) առևտրի իրականացման վայրի` քառակուսի մետրերով արտահայտված, փաստացի օգտագործվող մակերեսը: Ընդ որում, անմիջականորեն առևտրի հետ կապված և առևտրի իրականացմանն օժանդակող մակերեսների հաշվառման համար փաստացի օգտագործվող մակերեսի նկատմամբ կիրառվում է 1.2 գործակից, իսկ առևտրական դահլիճ ունեցող մշտական շինություններում գտնվող տարածքներում առևտրական գործունեություն կազմակերպողների համար` 0.7 գործակից:

Փաստացի օգտագործվող մակերես է համարվում առևտրի իրականացման վայրի գործունեություն կազմակերպողի կողմից առևտուր իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հատկացված` քառակուսի մետրերով արտահայտված տարածքը.

բ) ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը:

(30-րդ հոդվածը խմբ. 05.12.00 ՀՕ-138)

 

Հոդված 31.

Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

1. Հաստատագրված վճարի հաշվարկման համար առևտրի իրականացման վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են`

ա) Երևան քաղաքի «Զվարթնոց» օդանավակայանի հողատարածքի և Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածի (Վաղարշապատի խճուղու և օդանավակայանի ճանապարհների երթևեկելի մասերի) համար 1.25.

բ) գյուղատնտեսական արտադրանքի շուկաների, աղետի գոտու, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաև գյուղական վայրերի համար 0.4.

գ) մարզկենտրոնների (բացառությամբ սույն հոդվածի «բ» կետով սահմանված վայրերում գտնվող մարզկենտրոնների), Աբովյան և Վաղարշապատ քաղաքների համար 1.0.

դ) այլ վայրերի համար` 0.8:

2. Առևտրի իրականացման վայրի փաստացի օգտագործվող ընդհանուր մակերեսի մեկ քառակուսի մետր հաշվով առևտրական գործունեություն իրականացնողից կազմակերպչի կողմից գանձվող վճարի մեծությունը նույն մակերեսի համար կազմակերպչի կողմից վճարվող հաստատագրված վճարի մեծության 5-ապատիկը գերազանցելու դեպքում լրացուցիչ կիրառվում է 2.0 ուղղիչ գործակից:

(31-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.12.03 ՀՕ-51-Ն)

(3-րդ գլուխը համաձայն 21.08.08 ՀՕ-154-Ն օրենքի` ուժը կկորցնի 01.01.2010թ.)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 32.

Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

 

Սույն օրենքի իմաստով`

ա) հանրային սննդի ոլորտում գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը.

բ) խոհարարական արտադրանք է համարվում կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսաֆաբրիկատների համախումբը.

գ) հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը.

դ) բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը:

(32-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն)

 

Հոդված 33.

Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները

 

1. Վճարողներ են համարվում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, ներառյալ` այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է այլ անձանց կողմից` առանց այդ սրահի (սրահների) մասով անշարժ գույքի հետ կապված իրավունքների` օրենքով սահմանված կարգով գրանցման (առանց պետական գրանցման):

Օրենքով սահմանված կարգով վարձակալած (անշարժ գույքի հետ կապված իրավունքները ձևակերպած) հանրային սննդի սպասարկման սրահում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում հաստատագրված վճար վճարողներ են համարվում վարձակալները:

2. Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում`

ա) այն հարկ վճարողների վրա, որոնց կողմից եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) սպասարկման մակերեսի մեկ քառակուսի մետրի հաշվով ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է 200 հազար դրամը (սահմանային չափը).

բ) հանրակրթական դպրոցների, պրոֆտեխնիկական ուսումնարանների, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերում տեղադրված հանրային սննդի գործունեության իրականացման օբյեկտների վրա:

(33-րդ հոդվածը խմբ. 25.12.03 ՀՕ-51-Ն)

 

Հոդված 34.

Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը

 

Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 2000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

(34-րդ հոդվածը խմբ. 14.12.01 ՀՕ-277)

 

Հոդված 35.

Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

 

1. Հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը` քառակուսի մետրերով:

2. Արտաքին բուֆետների (շարժական և հատուկ սարքավորումներով խոհարարական արտադրանքի պատրաստմամբ և սպասարկմամբ զբաղվող) և սպասարկման սրահ չունեցող այլ վայրերի համար սպասարկման մակերեսն ընդունվում է 20 քառակուսի մետր:

(35-րդ հոդվածը խմբ. 14.12.01 ՀՕ-277)

 

Հոդված 36.

Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

Հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են`

ա) բացօթյա վայրերի համար տարածքի օգտագործման գործոնի հետ կապված` 0.7.

բ) բար-վարիետեների, բեմական ցուցադրումներ ունեցող հանրային սննդի այլ վայրերի (օբյեկտների), ինչպես նաև գիշերային ժամերին (2400-ից մինչև 600-ը) աշխատող բարերի համար լրացուցիչ` 2.0.

գ) սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող վայրերի (օբյեկտների) համար 0.5.

դ) բացօթյա վայրերի համար ապրիլ-հոկտեմբեր ամիսներին լրացուցիչ կիրառվում է 1.5 գործակից.

ե) հանրային սննդի գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) զբաղեցրած սպասարկման սրահի (սրահների) մակերեսի հետ կապված`

մինչև 50 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` 0.75,

մինչև 300 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` 1.0,

մինչև 500 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` 300 քառակուսի մետրը գերազանցող մակերեսի համար` լրացուցիչ 0.6,

500 քառակուսի մետրից ավելի մակերեսի դեպքում` 500 քառակուսի մետրը գերազանցող մակերեսի համար` լրացուցիչ 0.3,

զ) Գեղարքունիքի մարզում (բացի հուլիս և օգոստոս ամիսներից), Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում (բացառությամբ այդ մարզերում գտնվող գյուղերի վարչական տարածքների) գտնվող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար լրացուցիչ` 0.7,

է) «Գեղարքունիքի մարզի (բացի հուլիս և օգոստոս ամիսներից), Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի գյուղերի վարչական տարածքներում գտնվող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար լրացուցիչ` 0.5:

(36-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 14.12.01 ՀՕ-277, խմբ., լրաց. 25.12.03 ՀՕ-51-Ն)

 

ԳԼՈՒԽ  41.

(գլուխը լրաց. 14.12.01 ՀՕ-277)

 

ԲԱՂՆԻՔՆԵՐԻ ԵՎ ՑՆՑՈՒՂԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 361.

Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

 

Սույն օրենքի իմաստով` բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում հասկացությունն իր մեջ ներառում է մասնավորապես ցնցուղարանների, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպումը:

(361-ին հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277)

 

Հոդված 362.

Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարներ վճարողները

 

Վճարողներ են համարվում բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք` վճարովի ծառայությունների մատուցման մասով:

(362-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277)

 

Հոդված 363.

Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների չափը

 

Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար` ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 2000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

(363-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277)

 

Հոդված 364.

Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալը

 

Հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում բաղնիքների և ցնցուղարանների գործունեության կազմակերպման շենք-շինությունների ընդհանուր մակերեսը` քառակուսի մետրերով:

(364-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277)

 

Հոդված 365.

Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցը

 

Հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են`

ա) սաունաների և (կամ) շոգեբաղնիքների համար` 1.

բ) սաունաներում և (կամ) շոգեբաղնիքներում չընդգրկված բաղնիքների և (կամ) ցնցուղարանների համար` 0.5:

(365-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277)

 

 

Գ Լ ՈՒ Խ  42

(գլուխը լրաց. 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 366. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

 

1. Սույն օրենքի իմաստով՝

1) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն է համարվում զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին չհամապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության կազմակերպումը.

2) հյուրանոցային տնտեսության օբյեկտի մակերես է համարվում հյուրանոցային տնտեսության օբյեկտում հյուրանոցային ծառայությունների կազմակերպման համար նախատեսված շենք-շինությունների ընդհանուր տարածքը:

2. Սույն գլխում օգտագործվող հյուրանոցային տնտեսության օբյեկտների հասկացությունները կիրառվում են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով:

(366-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 367. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությունն իրականացնելու համար հաստատագրված վճարներ վճարողները

 

1. Վճարողներ են համարվում հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: Սույն գլխի դրույթները չեն տարածվում առողջարանների, հանգստյան և մասնագիտացված ճամբարների կամ տների, պանսիոնների, մանկապատանեկան բնակատեղիների, ճամբարային բնակատեղիների գործունեության վրա:

2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հյուրանոցային ծառայությունների հետ միաժամանակ սույն օրենքի 7-րդ հոդվածի «գ», «ե», «ժը» և (կամ) «ի» ենթակետերով սահմանված գործունեություն իրականացնելու դեպքում հաստատագրված վճարը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով:

(367-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 368. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը

 

Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 600-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:

(368-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 369. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալը

 

Հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում հյուրանոցային տնտեսության օբյեկտի մակերեսը՝ քառակուսի մետրերով:

(369-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 3610.

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

Հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են՝

 

1) Երևան քաղաքում`

առաջին և երկրորդ գոտիների համար

1.2
մյուս գոտիների համար 1.0
Երևան քաղաքի բաշխումը, ըստ տարածքային գոտիների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2) Դիլիջան, Սևան, Ծաղկաձոր և Ջերմուկ քաղաքների վարչական տարածքներում` 1.0.
3) մարզերում (բացառությամբ այդ մարզերում գտնվող գյուղերի, Դիլիջան, Սևան, Ծաղկաձոր և Ջերմուկ քաղաքների վարչական տարածքների) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության իրականացման համար` 0.7.
4) մարզերում` գյուղերի վարչական տարածքներում հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության իրականացման համար` 0.5:

(3610-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 37.

Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

 

Սույն օրենքի իմաստով`

ա) տաքսի-ավտոմեքենա է համարվում համապատասխան տարբերանշանով թեթև մարդատար ավտոմեքենան, որով իրականացվում են ուղևորափոխադրումներ, և ուղևորից կամ ուղևորներից ուղեվարձը գանձվում է ըստ ավտոմեքենայում տեղադրված սակաչափիչի կամ վազքաչափիչի ցուցմունքի.

բ) ավտոմեքենայի բեռնատարողություն է համարվում նրա բեռնավորման օպտիմալ կշիռը, որը սահմանում է արտադրողը` տեխնիկական և շահագործման տվյալների հիման վրա.

գ) ավտոբուսի նստատեղերի քանակ է համարվում արտադրողի (վերասարքավորողի) կողմից մեքենայի սրահում տեղադրված նստարանների միջոցով ուղևորների փոխադրումը նստած վիճակում իրականացնելու համար սահմանված օպտիմալ քանակը:

 

Հոդված 38.

Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները

 

1. Վճարողներ են համարվում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները:

2. Նախնական պատվերով, ինչպես նաև ըստ նախնական պատվերի համապատասխան պայմանագրերի համաձայն ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները հաստատագրված վճարը հաշվարկում և վճարում են սույն գլխով սահմանված ընդհանուր կարգով:

3. Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում այն հարկ վճարողների վրա, որոնք ավտոտրանսպորտային միջոցներն օգտագործում են բացառապես սեփական ներարտադրական (ներտնտեսական) փոխադրումների համար:

(38-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-277)

 

Հոդված 39.

Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը

 

1. Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 2000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

2. Վճարողի կողմից նույն ամսվա ընթացքում նույն տրանսպորտային միջոցով մեկից ավելի տեսակի ավտոտրանսպորտային փոխադրումների ծառայությունների իրականացման դեպքում հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք են ընդունվում ավտոտրանսպորտային փոխադրումների այդ տեսակներից առավելագույն բարձր չափի ելակետային տվյալ ունեցող տեսակի համար նախատեսված ելակետային տվյալը և ուղղիչ գործակիցները:

3. 18 և ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներով` օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս ավտոբուսի անսարքության դեպքում վճարողն ամսվա ընթացքում կարող է այն ժամանակավորապես փոխարինել նույն ելակետային տվյալներ ունեցող ավտոբուսով` նախապես այդ մասին տեղեկացնելով հարկային տեսչության մարմնին: Եթե անսարք ավտոբուսների փոխարեն շահագործված ավտոբուսների թվաքանակը չի գերազանցում նախապես ներկայացված ավտոբուսների ընդհանուր թվաքանակի 20 տոկոսը` արտահայտված ամբողջ թվերով, ապա հաստատագրված վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով նախապես հայտարարագրված ավտոբուսների ելակետային տվյալները:

Սույն կետի դրույթները չեն տարածվում Երևան քաղաքում, Երևան քաղաքի հետ կապված և միջպետական երթուղիներով ուղևորափոխադրումների վրա:

4. Մինչև 17-ը ներառյալ նստատեղ ունեցող միկրոավտոբուսներով Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու դեպքում տվյալ ամսվա համար հաշվարկված և վճարման ենթակա հաստատագրված վճարի չափը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների (առանց պահուստային տրանսպորտային միջոցի) քանակին համապատասխան սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված հաստատագրված վճարի ընդհանուր գումարից:

Եթե միկրոավտոբուսների քանակը, որոնց վերաբերյալ վճարողի կողմից սահմանված կարգով նախապես ներկայացվել են հայտարարություններ, պակաս է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների (առանց պահուստային տրանսպորտային միջոցի) քանակից, ապա տվյալ ամսվա համար հաստատագրված վճարի չափը որոշվում է տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների (ներառյալ` պահուստային տրանսպորտային միջոցների) քանակով` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:

(39-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.12.01 ՀՕ-277, լրաց. 15.05.02 ՀՕ-342-Ն, 04.05.05 ՀՕ-89-Ն)

 

Հոդված 40.

Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

 

Ավտոտրանսպորտային գործունեության միջոցի հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում`

- թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորներ փոխադրելու նպատակով գործունեություն իրականացնելու համար` 1.0,

- բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար` ավտոմեքենայի բեռնատարողությունը` արտահայտված տոննաներով,

- ավտոբուսներով գործունեություն իրականացնելու համար` նստատեղերի քանակը:

(40-րդ հոդվածը խմբ. 14.12.01 ՀՕ-277)

 

Հոդված 41.

Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

1. Թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորների փոխադրման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

Երևան քաղաքում

3.4

Գյումրի և Վանաձոր քաղաքներում

3.1

այլ բնակավայրերում

2.8:

Թեթև մարդատար ավտոմեքենաներով միջազգային, միջպետական ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ վայրերի համար` սույն կետով սահմանված գործակիցներից առավելագույնը:

2. Բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման` գոտիականության հետ կապված ուղղիչ գործակիցներն են`

Վայոց ձորի և Տավուշի մարզերում

1.1

Շիրակի մարզում

1.3

Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում

1.4

Սյունիքի մարզում

1.6

Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում

1.8

Երևան քաղաքում`

1.9:

Բեռնատար ավտոմեքենաներով միջմարզային, միջպետական բեռնափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ վայրերի համար` սույն կետով սահմանված գործակիցներից առավելագույնը:

3. Ավտոբուսներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

ա) երթուղիների հետ կապված`

երկու քաղաքների միջև, բացառությամբ Երևան քաղաքի (այսուհետ՝ միջքաղաքային)

1.0

Երևան քաղաքի հետ

1.2

ներմարզային, բացառությամբ միջքաղաքային և

ներքաղաքային`

- Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում

0.75

- այլ մարզերում

0.5

միջպետական

1.2

միջմարզային (բացառությամբ` միջքաղաքային և

Երևան քաղաքի հետ) ուղևորափոխադրումների

իրականացման դեպքում կիրառվում է այդ մարզերի համար

սույն ենթակետով սահմանված գործակիցներից առավելագույնը.

 

բ) ներքաղաքային երթուղիների համար`

Երևան քաղաքում

1.0

Գյումրի և Վանաձոր քաղաքներում

0.9

մնացած քաղաքներում

0.8.

գ) մինչև 17-ը ներառյալ նստատեղ ունեցող միկրոավտոբուսների համար լրացուցիչ`

1.3:

(41-րդ հոդվածը խմբ., փոփ. 15.05.02 ՀՕ-342-Ն, փոփ. 05.12.06 ՀՕ-235-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 42.

Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

 

Սույն օրենքի իմաստով`

1) վարսավիրանոց (գեղեցկության սրահ) է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.

2) վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղ է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության համար նախատեսված յուրաքանչյուր տեղը: Վարսավիրական ծառայության մատուցման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր:

(42-րդ հոդվածը խմբ. 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 43.

Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

 

Վճարողներ են համարվում վարսավիրական ծառայության մատուցման գործունեություն կազմակերպողները:

 

Հոդված 44.

Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի չափը

 

Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 500-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

(44-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն)

 

 

Հոդված 45.

Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

 

Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են`

ա) վարսավիրական ծառայության աշխատատեղերի քանակը.

բ) ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը:

 

Հոդված 46.

Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

Վարսավիրանոցների գտնվելու վայրի հետ կապված` վարսավիրական ծառայության հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

Երևան քաղաքի համար

1.0

այլ վայրերի համար

0.6

մարզկենտրոնների, Աբովյան և Վաղարշապատ քաղաքների համար`

0.8:

(46-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-51-Ն)

 

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(գլուխն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 47.

Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

 

(47-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 48.

Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

 

(48-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 49.

Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի չափը

 

(49-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 50.

Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

 

(50-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 51.

Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

(51-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 52.

Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

 

Սույն օրենքի իմաստով`

ա) ավտոտեխսպասարկման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման համար հարմարեցված աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.

բ) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն է համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը.

գ) ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղ է համարվում ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման տեսակների մեկ ամբողջական գործընթացի ապահովման համար հատուկ սարքավորումներով կահավորված տարածքը:

 

Հոդված 53.

Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

 

1. Վճարողներ են համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման գործունեություն իրականացնողները:

2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում այն ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման գործունեություն իրականացնողների վրա, որոնց ամսական իրացման շրջանառությունը մեկ աշխատատեղի հաշվով գերազանցում է 800 հազար դրամը (սահմանային չափը):

 

Հոդված 54.

Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի չափը

 

Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների արտադրյալի 15,000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

(54-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն)

 

Հոդված 55.

Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

 

Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են`

ա) ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերի քանակը.

բ) (կետն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-51-Ն)

(55-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն)

 

Հոդված 551. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

Երևան քաղաքի համար` 1.0,

այլ վայրերի համար` 0.8:

(551-ին հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-51-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 56.

Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետ հասկացությունը

 

Սույն օրենքի իմաստով` բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետ է համարվում ավտոտրանսպորտային միջոցների բենզալցման համար հարմարեցված սարքավորումների ամբողջությունը:

 

Հոդված 57.

Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

 

1. Վճարողներ են համարվում բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեություն իրականացնողները (ներառյալ` հատուկ սարքավորված ավտոմեքենաների միջոցով բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառք իրականացնողները):

2. (մասն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-51-Ն)

(57-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն)

 

Հոդված 58.

Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը

 

1. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների արտադրյալի արտադրյալի 30,000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

2. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքը բացառապես տարաների միջոցով (բենզալցման (կամ դիզելային վառելիքի լցման) խողովակների բացակայության դեպքում) իրականացնելու դեպքում հաստատագրված վճարի չափը հավասարեցվում է բենզալցման (կամ դիզելային վառելիքի լցման) մեկ խողովակի միջոցով իրականացվող գործունեության համար սույն օրենքին համապատասխան հաշվարկված վճարի չափին:

(58-րդ հոդվածը լրաց., փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն)

 

Հոդված 581. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

ա) Երևան քաղաքի համար` 1.2,

բ) Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում գտնվող բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետերի համար` 1.0,

գ) այլ վայրերում գտնվող բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետերի համար` 0.8:

(581-ին հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-51-Ն)

 

Հոդված 59.

Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

 

Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի միջոցով իրականացվող գործունեության հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են`

ա) բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետերում տեղակայված բենզալցման (կամ դիզելային վառելիքի լցման) խողովակների քանակը.

բ) (կետն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-51-Ն)

(59-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն)

 

 

ԳԼՈՒԽ  91.

(գլուխը լրաց. 14.12.01 ՀՕ-277)

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 591.

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման կայան (կետ) հասկացությունը

 

Սույն օրենքի իմաստով գազալցման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) համար հարմարեցված սարքավորումների ամբողջությունը:

(591-ին հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277)

 

Հոդված 592.

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

 

Վճարողներ են համարվում գազալցման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները:

(592-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277)

 

Հոդված 593.

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի չափը

 

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 1,500,000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ, բայց ոչ պակաս ամսվա ընթացքում իրացված գազի ընդհանուր ծավալի նկատմամբ մեկ մետր խորանարդ գազի հաշվով 20 դրամ հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարը: Հաշվարկային դրույքաչափով հաստատագրված վճարի հաշվարկման համար ամսվա ընթացքում իրացված գազի ծավալը չի կարող պակաս լինել ամսվա ընթացքում ստացված գազի ծավալի 87.5 տոկոսից:

(593-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277, փոփ. 11.12.02 ՀՕ-485-Ն, փոփ., լրաց. 25.12.03 ՀՕ-51-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 594.

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

 

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում գազալցման կայանում (կետում) տեղակայված գազալցման (գազալիցքավորման) խողովակների քանակը:

(594-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277)

 

Հոդված 595.

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

Գազալցման կայանի (կետի) գտնվելու վայրի հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

Երևան քաղաքում գտնվող գազալցման կայանի (կետի) համար` 1.0,

Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում գտնվող գազալցման կայանի (կետի) համար` 0.75,

այլ վայրերում գտնվող գազալցման կայանի (կետի) համար` 0.6:

(595-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277, խմբ.  25.12.03 ՀՕ-51-Ն)

(91-րդ գլուխը համաձայն 26.12.08 ՀՕ-240-Ն օրենքի` ուժը կկորցնի 01.05.10թ.)

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԱՎՏՈԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 60.

Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

 

Սույն օրենքի իմաստով`

ա) ավտոկանգառ է համարվում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված տարածքը.

բ) ավտոկանգառների գործունեություն է համարվում ավտոկանգառում հատուցման դիմաց ավտոտրանսպորտային միջոցի ժամանակավոր կայանման ապահովումը (կազմակերպումը):

(60-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-92-Ն)

 

Հոդված 61.

Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

 

Վճարողներ են համարվում ավտոկանգառների գործունեություն կազմակերպողները (ներառյալ` գիշերային ժամերին):

 

Հոդված 62.

Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի չափը

 

Ավտոկանգառների գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 5-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

 

Հոդված 63.

Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

 

Ավտոկանգառների գործունեության հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են`

ա) ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված ընդհանուր տարածքը` քառակուսի մետրերով.

բ) ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը:

 

Հոդված 64.

Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

Ավտոկանգառների գտնվելու վայրի հետ կապված` հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

ա) Երևան քաղաքի համար 1.0-ից 8.0-ի շրջանակներում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

բ) այլ վայրերի համար 0.8:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 65.

Արդյունագործական ձկնորսության հասկացությունը

 

Արդյունագործական ձկնորսություն է համարվում շահույթ ստանալու նպատակով ջրային ավազանում իրականացվող ձկնորսական գործունեությունը, որը կատարվում է հատուկ որսագործիքներով` մասնավորապես դնովի ցանցով, դնովի, ձգովի և քսակավոր ուռկաններով:

 

Հոդված 66.

Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճար վճարողները

 

Վճարողներ են համարվում արդյունագործական ձկնորսության գործունեություն իրականացնողները:

 

Հոդված 67.

Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճարի չափը

 

Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 150-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

 

Հոդված 68.

Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

 

Հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են`

ա) ամսվա ընթացքում արդյունագործական ձկնորսության գործունեության իրականացման օրացուցային օրերը ու դրանց թիվը.

բ) որսագործիքների քանակը:

 

Հոդված 69.

Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

Արդյունագործական ձկնորսության գործունեության իրականացման որսագործիքների տեսակի հետ կապված ուղղիչ գործակիցներն են`

ա) դնովի ցանցի համար

1.0

բ) դնովի և ձգովի ուռկանների համար` 

մինչև 200 մետրը ներառյալ

46.0

200-ից մինչև 250 մետրը ներառյալ

52.0

250-ից մինչև 300 մետրը ներառյալ

60.0

300-ից մինչև 350 մետրը ներառյալ

66.0

350-ից մինչև 400 մետրը ներառյալ

72.0

400 մետրից ավելի

80.0.

գ) քսակավոր ուռկանի համար

120.0.

դ) այլ որսագործիքների համար

66.0:

      

Գ Լ ՈՒ Խ  12.

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(գլուխն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն) 

 

Հոդված 70. Արտարժույթի առքուվաճառքի գործունեություն հասկացությունը

 

(70-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն) 

 

Հոդված 71. Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

 

(71-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն)  

 

Հոդված 72. Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը

 

(72-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն) 

 

Հոդված 73. Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

(73-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն) 

 

Գ Լ ՈՒ Խ  13.

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(գլուխն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն) 

 

Հոդված 74. Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն հասկացությունը

 

(74-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն)  

 

Հոդված 75. Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

 

(75-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն)  

 

Հոդված 76. Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը

 

(76-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն) 

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 77.

Խաղատուն հասկացությունը

 

Սույն օրենքի իմաստով` խաղատուն է համարվում այն խաղասրահը, որի ներքին կամ արտաքին կողմից ցուցադրվում է «խաղատուն» կամ «կազինո» բառը կամ դրանց օգտագործմամբ բառակապակցությունները` հայերեն կամ օտար լեզուներով, կամ որտեղ շահագործվում է թեկուզ մեկ խաղասեղան կամ քսանից ավելի խաղային ավտոմատ, կամ երկուսն իրար հետ` անկախ դրանցից յուրաքանչյուրի քանակից:

 

Հոդված 78.

Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները

 

Վճարողներ են համարվում խաղատների գործունեություն կազմակերպողները (խաղասրահում շահումով խաղեր անցկացնողները):

 

Հոդված 79.

Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը

 

Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշում է ելակետային տվյալի 4000000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

(79-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն, 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 80.

Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

 

Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում տեղադրված խաղասեղանների քանակը:

 

Հոդված 81.

Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

(81-րդ հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-51-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)

 

Հոդված 82.

Շահումով խաղային ավտոմատներ հասկացությունը

(վերնագիրը փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)

 

Սույն օրենքի իմաստով` շահումով խաղային ավտոմատներ են համարվում ծրագրավորված ավտոմատացված խաղերի անցկացման համար սարքերը (այդ թվում` լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր), որոնցով խաղերի անցկացման ժամանակ շահողը որոշվում է ավտոմատներում պարունակվող հատուկ ծրագրի կամ ծրագրերի միջոցով` խաղերի մասնակցի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ:

(82-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)

 

Հոդված 83.

Շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճար վճարողները

(վերնագիրը փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)

 

1. Վճարողներ են համարվում շահումով խաղային ավտոմատներ շահագործողները:

2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում հեռուստատեսության միջոցով լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր շահագործողների վրա` հեռուստատեսության միջոցով նման սարքերի շահագործման գործունեության մասով:

(83-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)

 

Հոդված 84.

Շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի չափը 

(վերնագիրը փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)

 

Հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է`

ա) լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքերի համար` համապատասխան ելակետային տվյալի 15,000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ.

բ) այլ ավտոմատների համար` համապատասխան ելակետային տվյալի 125000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

(84-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն, 25.12.06 ՀՕ-20-Ն, 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 85.

Շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

(վերնագիրը փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)

 

Շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալներն են`

ա) լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքերի համար` խաղասրահի մակերեսը` քառակուսի մետրերով.

բ) այլ ավտոմատների համար` տեղադրված (առկա) ավտոմատների քանակը:

(85-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277, փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)

 

Հոդված 851. Ինտերնետ շահումով խաղ հասկացությունը

 

Սույն օրենքի իմաստով ինտերնետ շահումով խաղ է համարվում «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով շահումով խաղերի կազմակերպումը, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների:

(851-ին հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-20-Ն)

 

Հոդված 852. Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները

 

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները:

(852-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-20-Ն)


Հոդված 853. Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափերը

 

Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 1.000.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 75000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

(853-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-20-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 854. Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

 

Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի թիվը (անկախ ամսվա ընթացքում գործունեության փաստացի իրականացման օրերի քանակից):

Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ է համարվում տվյալ ամսվա ընթացքում խաղասրահում ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ դրանց փաստացի օգտագործման օրերի քանակից): Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են հարկային մարմնում դրոշմավորման, կնքման և հաշվառման:

(854-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-20-Ն)

 

Հոդված 86.

Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

(86-րդ հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-51-Ն)

Գ Լ ՈՒ Խ  151

(գլուխը լրաց. 06.07.00 ՀՕ-78, խմբ. 25.12.06 ՀՕ-20-Ն)

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 861. Վիճակախաղ հասկացությունը

 

Սույն օրենքի իմաստով վիճակախաղ է համարվում «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկա հանդիսացող գործունեությունը`

ա) խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպումը.

բ) տոտալիզատորի կազմակերպումը.

գ) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով տոտալիզատորի կազմակերպումը, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների:

(861-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-78, խմբ. 25.12.06 ՀՕ-20-Ն)

 

Հոդված 862. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները

 

Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում`

ա) խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպիչները.

բ) տոտալիզատորի կազմակերպիչները.

գ) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները:

(862-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-78, խմբ. 25.12.06 ՀՕ-20-Ն)

 

Հոդված 863. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը

 

1. Խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 25 տոկոսի չափով:

2. Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 75.000-ապատիկի չափով:

3. Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 1.000.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 75.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

(863-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-78, փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն, լրաց. 13.12.04 ՀՕ-181-Ն, խմբ. 25.12.06 ՀՕ-20-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 864. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալները

(վերնագիրը խմբ. 25.12.06 ՀՕ-20-Ն)

 

1. Խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքը:

2. Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ է համարվում տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի կազմակերպչի կողմից խաղադրույքների ընդունման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ դրանց փաստացի օգտագործման օրերի քանակից): Տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են հարկային մարմնում կնքման և հաշվառման:

3. Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի թիվը (անկախ ամսվա ընթացքում գործունեության փաստացի իրականացման օրերի քանակից):

Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ է համարվում տվյալ ամսվա ընթացքում խաղասրահում ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ դրանց փաստացի օգտագործման օրերի քանակից): Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են հարկային մարմնում դրոշմավորման, կնքման և հաշվառման:

(864-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-78, խմբ. 25.12.06 ՀՕ-20-Ն)

(գլուխը լրաց. 06.07.00 ՀՕ-78, խմբ. 25.12.06 ՀՕ-20-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 87.

Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները

 

Վճարողներ են համարվում համակարգչային խաղեր կազմակերպողները:

 

Հոդված 88.

Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը

 

Հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 10 000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

 

Հոդված 89.

Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

 

Ելակետային տվյալ է համարվում տեղակայված մոնիտորների ընդհանուր քանակը:

 

Հոդված 90.

Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

Հաստատագրված վճարի հաշվարկման համար համակարգչային խաղերի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներ են`

ա) Երևան քաղաքի և «Զվարթնոց» օդանավակայանի համար 1.5-ից 3.0-ի շրջանակներում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

բ) հանրապետության մարզկենտրոնների, ինչպես նաև Աբովյան և Վաղարշապատ քաղաքների համար 2.0.

գ) հանրապետության մարզերի (բացի մարզկենտրոններից, Աբովյան և Վաղարշապատ քաղաքներից) համար 1.5.

դ) աղետի գոտու, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաև հանրապետության գյուղական վայրերի համար 1.0:

 

Գ Լ ՈՒ Խ  161.

(գլուխը լրաց. 11.12.02 ՀՕ-485-Ն)

ԲԻԼԻԱՐԴ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 901. Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

 

Վճարողներ են համարվում բիլիարդ խաղի կազմակերպման գործունեություն իրականացնողները:

 

Հոդված 902. Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի չափը

 

Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 20000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

 

Հոդված 903. Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

 

Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում տեղադրված խաղասեղանների քանակը:

 

Հոդված 904. Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

Հաստատագրված վճարի հաշվարկման համար գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են`

ա) Երևան քաղաքի համար` 2.0.

բ) Երևան քաղաքից դուրս` 1.0:

(գլուխը լրաց. 11.12.02 ՀՕ-485-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  17

 

ՏԵՍԱԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՄԱԳՆԻՏՈՖՈՆՆԵՐԻ ՎԱՐՁՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

(գլուխն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 91.

Տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների վարձույթի համար հաստատագրված վճար վճարողները

 

(91-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 92.

Տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների վարձույթի համար հաստատագրված վճարի չափը

 

(92-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 93.

Տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների վարձույթի համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

(93-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  18

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 94.

Հաստատագրված վճարի չհիմնավորված լինելը

 

1. Հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող վճարողների մոտ հաստատագրված վճարի (հարկային պարտավորության) մեծությունը համարվում է չհիմնավորված, և հարկային տեսչության մարմնի կողմից սույն հոդվածի դրույթներին համապատասխան կատարվում է հաստատագրված վճարի մեծության հաշվարկում (գնահատում), եթե`

ա) վճարողի կողմից սահմանված կարգով համապատասխան ժամանակաշրջանի համար ներկայացված ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների մեծությունը ցածր է հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով սահմանված կարգով հարկային տեսչության մարմնի կողմից իրականացված ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված հաստատագրված վճարի ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունից.

բ) վճարողի կողմից մինչև գործունեության փաստացի սկսելը (վերսկսելը), ինչպես նաև խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղ կազմակերպողների համար սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով չեն ներկայացվել հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված` հաստատագրված վճարի մեծության չհիմնավորված լինելու դեպքում հարկային տեսչության մարմինն այն հաշվարկում է` հիմք ընդունելով ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը (բացառությամբ ամսվա մեջ աշխատած օրերի թվի):

Ամսվա ընթացքում վճարողի փաստացի աշխատած օրերի թիվը սահմանված կարգով հայտարարված օրերի թվից ավելի լինելու դեպքում այն ընդունվում է ամսվա օրացուցային օրերի թվին հավասար` վերջին (նախորդ) ելակետային տվյալների ներկայացման օրվանից հաշված:

3. Սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված` հաստատագրված վճարի մեծության չհիմնավորված լինելու դեպքում հարկային տեսչության մարմինն այն հաշվարկում է` հիմք ընդունելով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը (բացառությամբ ամսվա մեջ աշխատած օրերի թվի):

Ամսվա ընթացքում վճարողի փաստացի աշխատած օրերի թիվն ընդունվում է ամսվա օրացուցային օրերի թվին հավասար` վճարողի հաստատագրված վճարով հարկվող գործունեության փաստացի սկսման (վերսկսման) օրվանից հաշված, իսկ գործունեության փաստացի սկսման օրվա վերաբերյալ այլ հավաստի տեղեկությունների (տվյալների) բացակայության դեպքում` ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների պարտադիր վերագրանցման ենթակա օրվանից (սույն օրենքի 13 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն) հաշված:

4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված խախտումների դեպքում վճարողից գանձվում է տուգանք` պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի 50 տոկոսի չափով, իսկ հարկային տեսչության մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրելու դեպքում տուգանք` պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի գումարի չափով:

Սույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնում չդրոշմավորված, չկնքված և չհաշվառված համակարգիչներով տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում վճարողից գանձվում է նաև տուգանք` յուրաքանչյուր չդրոշմավորված, չկնքված և չհաշվառված համակարգչի համար` 1.000.000 դրամի չափով: Առանց սույն օրենքով սահմանված կարգով ինտերնետային կայքերի վերաբերյալ ելակետային տվյալի ներկայացման` ինտերնետ տոտալիզատորի կամ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար վճարողից գանձվում է նաև տուգանք` 5.000.000 դրամի չափով: Սույն պարբերությունում նշված խախտումները հարկային մարմնի կողմից արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրվելու դեպքում վճարողից գանձվում է տուգանք` սույն պարբերությամբ սահմանված տուգանքների կրկնակի չափերով:

Վճարողները նշված տուգանքները բյուջե են վճարում հարկային տեսչության մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:

(94-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277, 11.12.02 ՀՕ-485-Ն, փոփ., լրաց. 25.12.06 ՀՕ-20-Ն)

 

Հոդված 941.

Պատասխանատվությունը տեղեկություններ չտրամադրելու համար

 

Վճարողի կողմից օրենքի 28 հոդվածի համաձայն ներկայացվող տեղեկություններում առևտրի իրականացման վայրում յուրաքանչյուր առևտրական գործունեություն իրականացնողի վերաբերյալ տեղեկություն չներառելու կամ կեղծ տեղեկություն ներառելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 100.000 դրամի չափով:

Վճարողի կողմից օրենքի 28-րդ հոդվածի համաձայն առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 500,000 դրամի չափով:

Վճարողի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ամսվա ընթացքում ստացված և իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու կամ ներկայացվող տեղեկություններում ստացված և իրացված գազի ծավալները թերհայտարարագրելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 500,000 դրամի չափով:

(941-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277, 25.12.03 ՀՕ-51-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 95.

Պատասխանատվությունն օրենքի պահանջները խախտելու համար

 

Հաստատագրված վճարի կատարումը վճարողներին չի ազատում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում և (կամ) գրանցումներ վարելու, ինչպես նաև գործունեության առանձին տեսակների համար լիցենզիա (արտոնագիր) ունենալու պարտականությունից:

 

Գ Լ ՈՒ Խ  19

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 96.

Օրենքում կիրառվող որոշ հասկացությունների սահմանումները

 

1. Սույն օրենքի 47 հոդվածի «գ» ենթակետում նշված` ֆոտոժապավենների երևակման և (կամ) լուսանկարների պատրաստման աշխատատեղերը, 52 հոդվածի «գ» ենթակետում նշված` ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերը որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Աղետի գոտու, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն օրենքում գոտիականության կիրառման նպատակով հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության (կամ նրա լիազորած մարմնի) կողմից Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների:

 

Հոդված 97.

Հաստատագրված վճարի չափի ինդեքսավորումը

 

2008 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր երեք տարի ժամկետի համար սույն օրենքի համապատասխան հաշվարկված հաստատագրված վճարի ամսական չափը և սահմանային չափերը ճշգրտվում են (ավելացվում կամ նվազեցվում են)` ելնելով նախորդ երեք տարիների ընթացքում արձանագրված սպառողական գների ինդեքսից, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշված ժամկետից առնվազն երեք ամիս առաջ կներկայացնի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

(97-րդ հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-485-Ն, 03.07.07 ՀՕ-193-Ն)

 

Հոդված 98.

Հաստատագրված վճարների կասեցումը

 

Սույն օրենքի 7 հոդվածի «գ», «դ», «է», «ը», «ժգ», «ժդ», «ժե», «ժզ», «ժը», «ժթ» և «ի» ենթակետերով նախատեսված գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկը կասեցվում է վճարողի կողմից հարկային տեսչության մարմնին գործունեության դադարեցման (կասեցման) մասին դիմում-հայտարարություն ներկայացնելու դեպքում` հայտարարության մեջ նշված օրվանից, որը չի կարող հայտարարության ներկայացման հաջորդ օրվանից ավելի շուտ լինել:

(98-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.12.01 ՀՕ-277, փոփ. 11.12.02 ՀՕ-485-Ն, լրաց. 25.12.03 ՀՕ-51-Ն, փոփ. 24.12.04 ՀՕ-52-Ն)

 

Հոդված 99.

Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների գրանցումը (վերագրանցումը)

 

1998 թվականի հուլիս ամսվա ընթացքում վճարողները հարկային տեսչության մարմնում գրանցում (վերագրանցում) են սույն օրենքով սահմանված ելակետային տվյալները և ուղղիչ գործակիցները: Այդ պահանջը խախտելու դեպքում կիրառվում է սույն օրենքի 94 հոդվածով նախատեսված պատասխանատվությունը:

 

Հոդված 100.

Պատասխանատվությունը հարկման բազան թաքցնելու համար

 

(100-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-485-Ն)

 

Հոդված 101.

Գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունումը

 

Սույն օրենքի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 

Հոդված 102.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
22 հուլիսի 1998 թ.
ՀՕ-236

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան