Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-241-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (29.03.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.30/76(666) Հոդ.1424
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2009

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար պետական տուրքի վճարումից ազատվում են՝

ա) մինչև 12 տարեկան երեխաները.

բ) տարանցիկ ուղևորները.

գ) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձը, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիները, Խորհրդային Միության հերոսները և Փառքի երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները.

դ) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից մինչև 450 կիլոմետր շառավղով օդային փոխադրումների իրականացման դեպքում` օդային տրանսպորտի միջոցով մեկնող ֆիզիկական անձինք:»:

 

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտային միջոցներով մեկնող ֆիզիկական անձանց ելքի դեպքում ծառայության մատուցման պահ է համարվում թռիչքի պահը:».

2) 4-րդ մասը «երկու բանկային օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ, երբ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով մեկնող ֆիզիկական անձանց ելքի դեպքում պետական տուրքի գանձման լիազորությունը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պատվիրակվել է կազմակերպություններին, որի դեպքում պետական տուրքի գումարները պետական բյուջե են փոխանցվում կառավարության սահմանած կարգով: Այս դեպքում Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողները և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված օտարերկրյա ավիափոխադրողների ներկայացուցչությունները ուղևորների փոխադրման տոմսի մեջ ներառված պետական տուրքի գումարները պետական բյուջե են փոխանցում ոչ ուշ, քան փաստացի թռիչքի օրվան հաջորդող 3 բանկային օրվա ընթացքում, իսկ ոչ կանոնավոր օդային փոխադրումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություններ չունեցող օտարերկրյա կազմակերպությունների կողմից օդային փոխադրումներ իրականացնելու դեպքում փաստացի թռիչքի օրվան հաջորդող 10 բանկային օրվա ընթացքում պետական տուրքի գումարները հաշվարկում և պետական բյուջե են փոխանցում օդանավակայանները շահագործող կազմակերպությունները` անկախ օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններից փոխանցումների ստացումից:» բառերով.

3) 5-րդ մասը «վճարներ,» բառից հետո լրացնել «(բացառությամբ օդային փոխադրումների տոմսերի վաճառք և օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին պետական տուրքի գանձման լիազորությունը պատվիրակված լինելու դեպքերի)» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

 

«Օրենքի 32 հոդվածով սահմանված կարգով պետական տուրքի գանձման լիազորությունը կազմակերպություններին պատվիրակված լինելու դեպքում, եթե սույն օրենքով սահմանված ժամկետներում դրանց կողմից չվճարված պետական տուրքի գումարը գերազանցում է 5.0 մլն դրամը, պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի ղեկավարը կազմակերպությունների բանկային հաշիվների նկատմամբ կիրառում է արգելանք` ապահովելով պետական տուրքի գծով պարտավորությունների կատարումը: Ընդ որում, նշված արգելանքից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի ղեկավարը հրաժարվել չի կարող, քանի դեռ պետական տուրքի գծով պարտավորություններն ամբողջությամբ կատարված չեն:»:

 

Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված տուրքի գումարների: Օդային տրանսպորտային միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված պետական տուրքը ֆիզիկական անձանց է վերադարձվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի 29-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-241-Ն