ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2022 թվականի N 1692-Լ
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 16.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 6-րդ կետի 5-րդ միջոցառումը և 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշման 9-րդ գլխի 1.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2022-2026 թվականների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել սույն որոշման հավելվածի 8-րդ գլխում նախատեսված միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմինների ղեկավարներին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հուլիսի 6-ի N 719-Ա որոշմամբ ստեղծված` Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) քարտուղարության միջոցով հաշվետվություն ներկայացնել խորհրդին` համապատասխան միջոցառումների իրականացման ընթացքի և արդյունքների մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 3-ի N 1692-Լ որոշման |
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 2. ՆՊԱՏԱԿՆԵՐ, ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳԼՈՒԽ 3. ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
ԳԼՈՒԽ 4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
ԳԼՈՒԽ 5. ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ
ԳԼՈՒԽ 6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՅԹԱՅԹՈՒՄ
ԳԼՈՒԽ 7. ՌԻՍԿԵՐ
ԳԼՈՒԽ 8. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ (2022–2026 թթ
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
ՆԳՆ | Ներքին գործերի նախարարություն |
ԱՄՆ | Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
ԱՍՀՆ | Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ԲԸՏՄ | Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին |
ԵՄ |
Եվրոպական միություն |
ԷՄ |
էկոհամակարգային մոտեցում |
ԷՆ | Էկոնոմիկայի նախարարություն |
ԿԳՄՍՆ | Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
ԿԿՀ | Կանաչ կլիմայի հիմնադրամ |
ԿՍՊ | կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն |
ԿՓ | կլիմայի փոփոխություն |
ԿՓՀ | կլիմայի փոփոխության հարմարվողականություն |
ԿՓՇԿ | Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիա |
ԿՓՓՄԽ | Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբ |
ԿՔՎ | Կլիմայական քաղաքականության վարչություն |
ՀԾ | Հարմարվողականության ծրագիր |
ՀԷԿ | հիդրոէլեկտրակայան |
ՀԿ | հասարակական կազմակերպություն |
ՀՀ |
Հայաստանի Հանրապետություն |
ՀՀԴ |
Հայաստանի Հանրապետության դրամ |
ՀՄԿ | Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն |
ՀՎԵ | հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթ |
ՄԱԶԾ |
ՄԱԿ-ի զարգացման ծրագիր |
ՄԱԿ | Միավորված ազգերի կազմակերպություն |
ՇՄՆ |
Շրջակա միջավայրի նախարարություն |
ՈՀԾ | ոլորտային հարմարվողականության ծրագիր |
ՊՄԳ | պետություն-մասնավոր գործընկերություն |
ՊՈԱԿ | պետական ոչ առևտրային կազմակերպություն |
ՋԹ |
ջրօգտագործման թույլտվություն |
ՋԿ |
Ջրային կոմիտե |
ՋԿՊ | ջրավազանային կառավարման պլան |
ՋԿՏ | ջրավազանային կառավարման տարածք |
ՋՕԸ |
ջրօգտագործողների ընկերություն |
ՍՊԸ | սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
ՏԻՄ |
տեղական ինքնակառավարման մարմին |
ՏԿԵՆ | Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
ՓԲԸ |
փակ բաժնետիրական ընկերություն |
ՔՀԿ | քաղաքացիական հասարակության կառույց |
ՖՆ | Ֆինանսների նախարարություն |
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հարմարվողականության ծրագրի (ՀԾ) գործընթացը նախաձեռնվել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) շրջանակներում՝ հարմարվողականության միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքներին անդրադառնալու նպատակով։ Գործընթացի հիմքը դրվել է 2010թ.-ին՝ ՄԱԿ-ի ԿՓՇԿ Կողմերի 16-րդ համաժողովում։ Թիրախները հստակեցվել են 2015թ.-ի Փարիզյան համաձայնագրի շրջանակներում, որը Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) վավերացրել է 2017թ.-ին։ ՀԾ գործընթացը նախատեսված է որպես պլանավորման պարբերական, երկրի սեփական գործընթաց, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր երկրի բացահայտել, լուծել և վերանայել իր փոփոխվող հարմարվողականության կարիքները, խնդիրները, բացերը, առաջնահերթությունները և համապատասխան ռեսուրսների կարիքները զարգացման ծրագրերի համատեքստում:
2. ՀԾ-ն բաղկացած է մի շարք ոլորտային փաստաթղթերից: ՀԾ-ի 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշմամբ, բաղկացած է իրագործման ենթակա միջոցառումների երկու փաթեթից, որոնցից մեկը ներառում է հարմարվողականության միջոցառումների շարք՝ նախատեսված վեց առաջնահերթ ոլորտների և երկու պիլոտային մարզերի համար: Առաջնային ոլորտներից մեկը ջրային ոլորտն է, որի համար, համաձայն ՀՀ կառավարության N 749-Լ որոշման, Հավելվածի 9-րդ գլխում նախատեսվել է Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի մշակում:
3. Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) օժանդակությամբ «Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագրի շրջանակներում մշակվել է «Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2022-2026 թվականների միջոցառումների ցանկը», որի նպատակն է գնահատել կլիմայի հետ կապված մարտահրավերները ջրային ոլորտի համար և հարմարեցնել ոլորտային գործողությունները կլիմայի փոփոխության ազդեցություններին դիմակայելու համար` երաշխավորելով բնապահպանական թողքերի համատեղելիությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար հուսալի, մատչելի և կայուն հանրային ջրամատակարարման ծառայությունների հետ:
4. Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը մշակվել է` նկատի ունենալով ՀԾ-ի քաղաքականության նպատակները, ՀԾ-ի ժամկետները, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի հիման վրա ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպես նաև ջրային օրենսգրքի և ջրային ոլորտին առնչվող ռազմավարությունները և պլանները: Ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել նաև 2019-2020 թվականների ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում իրականացված գույքագրման արդյունքները, որոնք ներառում են կլիմայի փոփոխության պայմաններում ջրային ռեսուրսների կառավարման իրավական, ինստիտուցիոնալ, խոցելիության գնահատման և հարմարվողականության բացերի բացահայտումը և դրանց վերացման վերաբերյալ առաջարկությունները:
5. Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի ընդունումը և 2022-2026 թվականների առաջարկվող միջոցառումների իրականացումը մեծապես կնպաստեն ջրային ոլորտում գիտելիքների և հարմարվողականության կարողությունների զարգացմանը, պլանավորման քաղաքականության պատշաճ համակարգմանը և կիրարկմանը, ինչպես նաև կխթանեն կայուն և հուսալի ջրամատակարարման ծառայությունների ապահովումը և ջրային տնտեսության զարգացումը փոփոխվող կլիմայի պայմաններում: Ակնկալվում է, որ ժամանակի ընթացքում ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության (ԿՓՀ) ծրագրի մոտեցումներն ինտեգրվելու են զարգացման պլանավորման գործընթացի շրջանակներում՝ մարզային և ոլորտային մակարդակներում ապահովելով շարունակական և պարբերական ուշադրություն ջրային ռեսուրսներին սպառնացող ԿՓ ռիսկերի նկատմամբ։
ԳԼՈՒԽ I. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1.1. Կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի գործընթացը Հայաստանի Հանրապետությունում
6. 2021 թվականի ապրիլի 22-ի N 610-Լ որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատեց Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ 2021-2030 թվականների «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները»։ Նշված փաստաթղթում էկոհամակարգերի բնականոն հարմարվողականության վրա հիմնված մոտեցումն առանցքային է համարվում Հայաստանի Հանրապետության հարմարվողականության ռազմավարության և գործողությունների (ներդրումների) համատեքստում և «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրի և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշման հիմքն է:
7. ՀԾ-ն հենվում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 610-Լ որոշմամբ հաստատված գործողությունների վրա։ ՀԾ-ն պարբերական գործընթաց է, որը թույլ է տալիս կատարել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառությունները և ապահովել հարմարվողականության գործողությունների պլանավորումը և իրագործումը բոլոր մակարդակներում։ ՀԾ գործընթացը նաև միավորում է ԿՓՀ ուղղությամբ ոլորտային, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մակարդակներում իրականացվող ռազմավարական ներդրումային ծրագրերը:
8. ՀԾ-ն նախատեսված է փոխլրացնելու առկա պլանավորման գործընթացները։ ՀԾ-ն չի սահմանում ոլորտային և մարզային մակարդակներով քաղաքականության և պլանավորման գործընթացների իրականացման եղանակներ, այլ հանդիսանում է լավագույն գործելակերպերի վերաբերյալ ուղեցույց և առաջնորդվում է չորս կարևոր արժեքներով.
1) առանձնահատկությունների կարևորում. յուրաքանչյուր ոլորտի և մարզի նկատմամբ պետք է կիրառել տարբերակված մոտեցում,
2) պարզություն. հարմարվողականության պլանավորման գործընթացը պետք է լինի բաց, թափանցիկ և բավականաչափ ճկուն, որպեսզի բավարարի տարատեսակ շահագրգիռ կողմերի կարիքները տարբեր փուլերում,
3) արդարացիություն. հարմարվողականության օգուտները պետք է ծառայեն ողջ երկրին,
4) մասշտաբայնություն. հարմարվողականության պլանավորման գործընթացը մասշտաբայնության առումով պետք է լինի երկրի, իսկ իրականացման առումով՝ տեղական մակարդակով։
9. Շրջանակային ՀԾ-ի ներքո պահանջվում է կլիմայի փոփոխության հանդեպ առավել խոցելի ոլորտների համար մշակել և ամեն հինգ տարին մեկ թարմացնել ոլորտային հարմարվողականության ծրագրերը (ՈՀԾ-եր)։ Այդ առաջնային ոլորտներն են՝
1) ջրային ռեսուրսները,
2) գյուղատնտեսությունը,
3) էներգետիկան,
4) բնակավայրերը,
5) առողջապահությունը
6) զբոսաշրջությունը։
10. Հայաստանի Հանրապետությունում բոլոր քաղաքականությունների և ծրագրերի մշակման գործընթացներում ԿՓՀ-ի ինտեգրման հիմքում դրվում են ՀԾ-ի ութ հիմնարար սկզբունքները (Աղյուսակ 1): Ջրային ռեսուրսների ոլորտում ԿՓՀ-ի ծրագիրն անդրադառնում է այս սկզբունքներին այնպես, որ դրանք լիովին ինտեգրվեն ջրի պետական ռազմավարությանը և քաղաքականության պլանավորմանը:
11. Երկրի մակարդակով սահմանված գործողությունները հարմարվողականության բացահայտված խոչընդոտները դասակարգում են երեք հիմնական տեսակների.
1) կառավարման և ինստիտուցիոնալ,
2) տեղեկատվական, գիտելիքային և տեխնոլոգիական,
3) ֆինանսական խոչընդոտներ։
12. Ջրային ռեսուրսների ոլորտում ԿՓՀ-ի ծրագիրը վեր է հանում որոշակի բացեր, որոնք խոչընդոտում են ջրային ոլորտի հարմարվողականությանը կլիմայի փոփոխությանը: Ի լրումն վերոնշյալ խոչընդոտների, հարկ է նշել նաև ջրային ոլորտի համար վճռական համարվող երեք այլ տեսակի խոչընդոտները՝
1) իրավական,
2) կրթական և հետազոտական,
3) քաղաքականության։
13. Քաղաքականության և տեխնոլոգիական խոչընդոտները համարվում են հիմնական խոչընդոտներ: Ջրային ռեսուրսների ոլորտում ԿՓՀ-ի ծրագիրը ներառում է այդ բացերը լրացնելու համար անհրաժեշտ միջոցառումները և սահմանում է առաջնահերթություններ առաջիկա հինգ տարիների համար՝ հիմք ընդունելով ծրագրի ռիսկերը և իրագործելիությունը:
14. ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Շրջակա միջավայրի պահպանություն» գլխի առաջնահերթ ուղղությունների շարքում նշվում է կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության և մեղմման գործողությունների իրականացումը: Միաժամանակ, կարևորվում է ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և որակի բարձրացման նպատակով կառավարման գերարդյունավետ համակարգերի ներդրումը, ջրային ռեսուրսների պահպանման, այդ թվում` ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացի կանոնակարգումը, Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի պահպանությունն ու կառավարումը:
15. ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը (2020թ.) անդրադառնում է կլիմայի փոփոխության և հարմարվողականության հիմնահարցերին՝ կարևորելով միջազգային համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման ոլորտում՝ հատկապես կլիմայի փոփոխության բացասական հետևանքները մեղմելու և հարմարվողականության, դիմակայունության բարձրացման գործընթացների ապահովման ուղղություններով: Միջոցառումների առաջնահերթությունները սահմանելիս ջրային ռեսուրսների ոլորտում ԿՓՀ-ի ծրագիրը հաշվի է առնում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության համապատասխան դրույթները։
1.2. Կլիմայի փոփոխության մարտահրավերները
16. Կլիմայի փոփոխության մասին Հայաստանի Հանրապետության առաջին ազգային հաղորդագրության (1998թ.) մշակումից հետո իրականացվել են մի շարք ուսումնասիրություններ՝ կլիմայի փոփոխության միտումները վերլուծելու, կլիմայի փոփոխության կանխատեսումներ մշակելու և տարբեր ոլորտների վրա կլիմայի փոփոխության հնարավոր ազդեցությունները գնահատելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխության ազդեցության ուսումնասիրությունների առանցքային տարրերից է ջրային ռեսուրսների խոցելիության գնահատումը և հարմարվողականության միջոցառումների մշակումը: Ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման հիմնական աշխատանքներն սկսվել են 2008թ.-ից:
17. Այդ ուսումնասիրություններն ամփոփված են ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի չորս ազգային հաղորդագրություններում, ինչպես նաև ներկայացված են դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերում, հետազոտական աշխատանքների փաստաթղթերում և ներառված են Ախուրյանի, Արարատյան, Հարավային, Հրազդանի և Սևանի ջրավազանային կառավարման տարածքների (ՋԿՏ-ներ) համար մշակված ջրավազանային կառավարման պլաններում (ՋԿՊ-եր)։
18. Հայաստանի Հանրապետությունում օդի ջերմաստիճանի պատմական դիտարկումներն արձանագրել են ջերմաստիճանի զգալի աճ վերջին տասնամյակների ընթացքում։ Օդերևութաբանական դիտարկումներ կատարվել են սկսած 1929թ.-ից, և 1929-1996թթ. ընթացքում միջին տարեկան ջերմաստիճանն աճել է 0.4°C-ով, 1929-2007թթ.` 0.85°C-ով, 1929-2012թթ.՝ 1.03°C-ով, իսկ 1929-2016թթ. աճը կազմել է 1.23°C։
19. Օդի ջերմաստիճանն առանձնապես ավելացել է ամառային սեզոնին. 1966-2016թթ. ժամանակահատվածում ամառային միջին ջերմաստիճանը բարձրացել է շուրջ 1.3°C-ով, ընդ որում` էքստրեմալ տաք ամառները Հայաստանի Հանրապետությունում դիտվել են վերջին 20 տարիների ընթացքում, ինչը նշանակում է, որ կլիման ունի ավելի մայրցամաքային դառնալու միտումներ` ջերմաստիճանի զգալի սեզոնային տատանումներով:
20. Ինչ վերաբերում է տեղումներին, դիտարկումները ցույց են տալիս, որ 1935-1996թթ. ընթացքում դիտվել է տարեկան տեղումների միջին քանակի նվազում 6%-ով, իսկ 1935-2016թթ. ընթացքում` մոտ 9%-ով։ Տեղումների փոփոխության տարածական բաշխվածությունը բավականին անկանոն է: 1935-2016թթ. ընթացքում երկրի հյուսիսային, հարավային և կենտրոնական շրջաններում կլիման դարձել է ավելի չորային, իսկ Շիրակի դաշտում, Սևանա լճի ավազանում, Ապարան-Հրազդան շրջաններում տեղումների քանակն ավելացել է:
21. Բնական աղետների հաճախականությունը և ինտենսիվությունը զգալիորեն աճել է։ 19752016թթ. ընթացքում դիտված վտանգավոր երևույթների գումարային դեպքերի քանակը 19611990թթ. միջինի (168 դեպք) նկատմամբ աճել է շուրջ 40 դեպքով։ Կարկուտի առավելագույն դեպքերի թիվը դիտվել է Շիրակի դաշտում, հորդառատ տեղումների առավելագույն դեպքերի թիվը` Տաշիրի և Իջևանի շրջաններում, ցրտահարությունը` Արարատյան դաշտում և նախալեռնային շրջաններում:
22. Ըստ երաշտի ինդեքսների, ուժեղ և շատ ուժեղ երաշտների օրերի թիվը 2000-2017թթ. ընթացքում 1961-1990թթ. միջինի (87) նկատմամբ աճել է 33 օրով: Վերջին տարիներին երաշտային գոտու վերին սահմանն ընդլայնվել է՝ ընդգրկելով լեռնային շրջանները, ինչպես նաև դիտվել է երաշտի սկսման առավել վաղ ժամկետներ1։
23. ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի ներքո իրականացվող կլիմայի փոփոխության ուսումնասիրություններում օգտագործվում են Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (ԿՓՓՄԽ) կողմից մշակված սցենարները: ԿՓՓՄԽ-ը ՄԱԿ-ի միջկառավարական մարմին է, որը տրամադրում է անաչառ, գիտական տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են մարդածին կլիմայի փոփոխության գիտական հիմքերի, ԿՓ ռիսկերի, սոցիալ-տնտեսական ազդեցությունների և արձագանքման հնարավոր տարբերակների ընկալման համար` իր աշխատանքային խմբերի կողմից պարբերաբար իրականացվող գնահատումների և զեկույցների միջոցով։
24. Բարձր լուծաչափի տարածաշրջանային կլիմայական METRAS մոդելի միջոցով կլիմայի փոփոխության գնահատման արդյունքների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի համար կանխատեսվում է տարեկան միջին ջերմաստիճանի աճ 1.6°C-ով մինչև 2040թ., 3.3°C-ով՝ մինչև 2070թ. և 4.7°C-ով՝ մինչև 2100թ.՝ 1961-1990թթ. միջինի (5.5°C) նկատմամբ։
25. Մթնոլորտային տեղումների դեպքում ակնկալվում է տարեկան տեղումների միջին քանակի նվազում 2.7%-ով մինչև 2040թ., 5.4%-ով՝ մինչև 2070թ. և 8.3%-ով՝ մինչև 2100թ.՝ 1961-1990թթ. միջինի (592 մմ) նկատմամբ։
26. Թեպետ ողջ աշխարհում, և մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում նկատվում է օդի ջերմաստիճանի փոփոխությունների հստակ միտում, հարկ է նշել, որ գլոբալ առումով տեղումների փոփոխության գնահատականներում առկա են զգալի անորոշություններ՝ պայմանավորված մթնոլորտային տեղումների մեծ փոփոխականությամբ և դրանց վրա ազդող բազմաթիվ գործոններով: Տեղումների փոփոխության գնահատման անորոշությունների խնդիրը վեր է հանվել նաև ԿՓՓՄԽ 5-րդ զեկույցում։
27. Հայաստանի Հանրապետության ոչ բոլոր ջրավազաններն ունեն բավարար քանակությամբ օդերևութաբանական կայաններ՝ գետային ավազանում տեղումների միջին արժեքը որոշելու համար, ինչպիսիք են Ազատ, Վեդի, Տավուշ, Հախում, Խնձորուտ գետերի ավազանները:
28. Հայաստանի Հանրապետության օդերևութաբանական կայանների մեծ մասը տեղակայված է հիմնականում գետավազանների միջին բարձրություններում: Հանրապետության գետավազանների ջրհավաք ավազանները հասնում են 3000-3500մ բարձրության։ 2500 մետրից ավելի բարձրության վրա կա միայն մեկ օդերևութաբանական կայան՝ Արագածի բարձրլեռնային կայանը: Դա նշանակում է, որ 2500 մետրից բարձր տեղանքներում տեղումների մասին ամբողջական տվյալներ առկա չեն, ինչն ազդում է գետավազանում տեղումների գնահատման ճշգրիտ արժեքներ ստանալու վրա: Գետերի ակունքներում ևս օդերևութաբանական կայանները սակավաթիվ են:
1.3. Ջրային ոլորտի խոցելիությունը կլիմայի փոփոխության ներքո
29. Կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ոլորտի խոցելիությունը գնահատվել է Հայաստանի Հանրապետությունում իրականացված տարբեր ուսումնասիրությունների շրջանակներում: Ուսումնասիրությունների արդյունքները վերլուծված և ներկայացված են «Կլիմայի փոփոխության պայմաններում ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրավական, ինստիտուցիոնալ, խոցելիության գնահատման և հարմարվողականության պլանավորման բացերի ու խոչընդոտների բացահայտում և վերլուծում» (2020թ.) հաշվետվության մեջ, որը մշակվել է «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում։
30. Նույն ծրագրի շրջանակներում մշակված «Կլիմայի փոփոխության ներքո ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման համար օգտագործվող տվյալների շտեմարանների և սցենարների ներդաշնակեցում, խոցելիության քարտեզի պատրաստում և ջրի խոցելիության գնահատման համար հեռահար զոնդավորման տվյալների կիրառման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում» հաշվետվության մեջ համեմատվել, վերլուծվել և ամփոփվել են այն ուսումնասիրությունների արդյունքները, որոնք օգտագործել են METRAS մոդելը և Հայաստանի Հանրապետության համար կազմվել է գետավազանների մակարդակով խոցելիության ընդհանուր քարտեզ։ Արդյունքները ներկայացված են Գծապատկեր 1-ում։
31. Գծապատկեր 1-ը ցույց է տալիս գետավազանների մակարդակով ջրապահովվածության սպասվող միջնաժամկետ և երկարաժամկետ փոփոխությունների ընդհանուր պատկերը: Այնուամենայնիվ, ջրային ռեսուրսների կառավարման և հնարավոր վերաբաշխման նպատակով պահանջվում են տեղական մասշտաբով ավելի ճշգրիտ կարճաժամկետ կանխատեսումներ՝ բնակչության և տնտեսական փոփոխությունների միտումների հետ մեկտեղ։ Մինչ այժմ Հայաստանի Հանրապետությունում նման տվյալներ ջրային ավազանների մակարդակով առկա չեն։ Ըստ ՄԱԶԾ-ի բնակչության թվաքանակի կանխատեսումների՝ երկրի բնակչության թվաքանակն ունի շարունակական նվազման միտում, ինչը կարող է հանգեցնել ջրապահանջարկի նվազման։ Այն էական ազդեցություն կունենա նաև ջրամատակարարող ընկերությունների ծախսերի վերականգնման, ինչպես նաև հողերի օգտագործման, հանրային ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների պլանավորման վրա։
Շեղումը 1961-1990թթ․ միջինի նկատմամբ, %
Գծապատկեր 1.Ջրային ռեսուրսների խոցելիությունը կլիմայի փոփոխության ներքո Աղբյուր՝ Ա. Առաքելյան, 2020թ.2
32. Ջերմաստիճանի բարձրացումը, ընդհակառակը, անխուսափելիորեն կբարձրացնի ջրի պահանջարկը տնտեսական գործունեության որոշ տեսակների համար, հատկապես ոռոգման ոլորտում, ինչը նշանակում է, որ ավելի շատ ջուր կպահանջվի առկա կարիքները բավարարելու համար: Մի քանի մարզերում արդեն նկատվում է ոռոգման ավելի երկար ժամանակահատված։ Ձկնաբուծությունը, արդյունաբերությունը և էներգետիկ ոլորտը նույնպես պետք է պատրաստ լինեն հարմարվելու կլիմայի փոփոխությանը և կանխատեսելու իրենց արտադրական գործընթացներում օգտագործվող մակերևութային ջրերի ջերմաստիճանի բարձրացումը։
33. Կլիմայի փոփոխությունը կարող է նաև զգալիորեն փոխել գետային հոսքի սեզոնային տատանումները: Լեռնային շրջաններում բարձր ջերմաստիճանով պայմանավորված ձնածածկույթի սահմանն ըստ բարձրության կտեղափոխվի վեր, ինչը բացասական ազդեցություն կունենա լեռնային սնուցում ունեցող գետերի հոսքի ձևավորման վրա։ Ձյան պաշարի նվազումը, իր հերթին, կհանգեցնի գարնանային և ամառային ժամանակահատվածում գետային հոսքի նվազման:
34. ԿՓ-ով պայմանավորված` գետային հոսքի դիտված և կանխատեսվող փոփոխությունները ազդեցություն են ունենում նաև ջրի ամբարման հնարավորությունների վրա: Ըստ «Տավուշի և Գեղարքունիքի մարզերում անավարտ, նախագծված և նախատեսվող ջրամբարների հիդրոլոգիական պայմանների վերլուծություն» (2020թ.) հաշվետվության` ուսումնասիրված 15 ջրամբարներից 3-ի համար ջրակուտակման հնարավորություններն էապես կրճատվել են ԿՓ ներքո գետային հոսքի խոցելիության պատճառով:
35. Կլիմայի փոփոխությունը միտում ունի մեծացնելու հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների (ՀՎԵ-ներ) հաճախականությունը և ինտենսիվությունը. հորդառատ անձրևների պատճառով հեղեղումները, սելավները և սողանքները կարող են ավելի հաճախակի դառնալ։ Արդեն դիտվում է ՀՎԵ-ների թվի աճ: Մյուս կողմից, երաշտների ռիսկը նույնպես աճելու միտում ունի՝ կապված շոգ ժամանակահատվածում հոսքերի մակարդակի նվազման, մշակաբույսերի ջրապահանջարկի ավելացման, հողի խոնավության նվազման և ջերմաստիճանի բարձրացման հետ:
36. Համաձայն «Արբանյակային հեռազննման տվյալների հիման վրա էվապոտրանսպիրացիայի գնահատում և կանխատեսում» հաշվետվության (2020թ.)` ԿՓ-ով պայմանավորված օդի ջերմաստիճանի բարձրացման ամենաէական հետևանքներից է նաև էվապոտրանսպիրացիայի գործընթացի արագացումը: Այն փոփոխում է մշակաբույսերի ջրապահանջը, ինչպես նաև ոռոգման ռեժիմները, և ըստ այդմ՝ էլ ավելի սրում ԿՓ ներքո ջրային ռեսուրսների խոցելիության հիմնախնդիրը:
37. Ստորերկրյա ջրերի վերականգնման մակարդակը ևս կարող է ազդեցություն կրել՝ պայմանավորված որոշ շրջաններում խմելու ջրի համար առկա ստորերկրյա ջրերի քանակական նվազմամբ։
38. ԿՓ ազդեցությունն էական է նաև Սևանա լճի ավազանի վրա: Ըստ «Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության չորրորդ ազգային հաղորդագրության»` կանխատեսվում է, որ Սևանա լիճ տարեկան գետային ներհոսքը մինչև 2100թ. կկրճատվի 17.5-33.8%-ով` կախված սցենարից: Գետային հոսքի ծավալի նվազումն անխուսափելիորեն կհանգեցնի նաև ջրի որակի վատթարացման: Ջրային ռեսուրսների վրա մարդածին ճնշումների ավելացումը կարող է սրել իրավիճակը: Արդեն կարելի է նկատել կլիմայի փոփոխության բացասական հետևանքները Սևանա լճի վրա, որոնք ուղեկցվում են նաև այլ մարդածին ճնշումներով։
39. ԿՓ ազդեցությամբ պայմանավորված ջրային ռեսուրսների կրճատման հետևանքով միևնույն քանակի ջրառը կարող է հանգեցնել բնապահպանական թողքի և ջրային էկոհամակարգերի հավասարակշռության խախտման, ինչպես նաև կենսաբազմազանության վիճակի վատթարացման: Այսպիսով, ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացում պետք է հաշվի առնվեն նաև ԿՓ կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումները և ջրային ռեսուրսի խոցելիությունը ԿՓ նկատմամբ՝ ըստ ՀՀ ջրային օրենսգրքի 31-րդ Հոդվածի։
40. Հիմք ընդունելով վերոնշյալը՝ ջրային ոլորտի հարմարվողականության ծրագրով նախատեսված միջոցառումները, ինչպես նաև ջրավազանների կառավարման պլանները պետք է հիմնված լինեն ջրային ռեսուրսների խոցելիության հուսալի գնահատումների վրա, որպեսզի լինեն իրատեսական և նպատակաուղղված կլիմայի փոփոխությամբ պայմանավորված կարճաժամկետ ու միջնաժամկետ մարտահրավերների հաղթահարմանը։ Ջրից կախում ունեցող այլ ոլորտների, այդ թվում՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության և զբոսաշրջության հարմարվողականության պլաններն ու ծրագրերը նույնպես պետք է հաշվի առնեն ջրային ռեսուրսների խոցելիությունը:
41. Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայական ռիսկերի մեղմման և հարմարվողականության պլանավորման գործում կարևոր նշանակություն ունի ինչպես որոշում կայացնողների, այնպես էլ շահագրգիռ այլ կողմերի իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ուսուցումը, ոլորտային հետազոտությունների և որակյալ տվյալների մատչելիության ապահովումը:
ԳԼՈՒԽ 2. ՆՊԱՏԱԿՆԵՐ, ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
42. Ջրային ռեսուրսների ոլորտում ԿՓՀ-ի ծրագրի համընդհանուր նպատակն է ստեղծել անհրաժեշտ իրավական, տնտեսական, տեխնիկական և ինստիտուցիոնալ նախադրյալներ՝ նպաստելու Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների վրա կլիմայական ռիսկերի նվազեցմանը և կառավարմանը՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության կանխատեսվող ռիսկերը, ազդեցությունները, նվազեցնելով սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները, կորուստները և վնասները, ինչպես նաև օգտվել ի հայտ եկող հնարավորություններից։
43. Վերոգրյալ համընդհանուր նպատակի իրագործման համար Ջրային ռեսուրսների ոլորտում ԿՓՀ-ի ծրագիրն ամրագրում է հետևյալ գլխավոր ռազմավարական նպատակները՝
1) հարստացնել շահագրգիռ կողմերի գիտելիքները կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ, որպեսզի նրանք ավելի լավ հասկանան ջրային ոլորտի մարտահրավերներն ու ռիսկերը երկրի և տեղական մակարդակներում և ավելի լավ կառավարեն ճգնաժամային իրավիճակները,
2) ինտեգրել ջրային ոլորտի հարմարվողականության քաղաքականությունը մարզային հարմարվողականության պլաններում՝ պարբերաբար իրականացվող միջնաժամկետ ծրագրերի պլանավորման շրջանակներում՝ ներգրավելով շահագրգիռ կողմերին հարմարվողականության ծրագրերի մշտադիտարկման և գնահատման գործընթացներում,
3) պահպանել և զարգացնել ջրային տնտեսությունը և որակյալ ծառայությունները՝ բարելավված շահագործման և տեսչական ստուգումների միջոցով. մշակել գործողություններ՝ պլանավորելու ներդրումներ, վաղ ազդարարման ծրագրեր, ջրի արդյունավետ օգտագործման համակարգեր և բարելավելու ջրային ենթակառուցվածքները։
44. Նշված նպատակներին հասնելու համար մասնակցային գործընթացի արդյունքում ընտրված հարմարվողականության միջոցառումները գույքագրվել և դասակարգվել են ըստ առաջնահերթության՝ ջրային ոլորտի պետական քաղաքականության մեջ ներառելու նպատակով: Այս միջոցառումները արտացոլվել են ջրային ռեսուրսների ԿՓՀ գործողությունների ծրագրում: Դրանք անդրադառում են կլիմայի փոփոխությանը հարմարվելու առումով ջրային ռեսուրսների ոլորտում բացահայտված հիմնական բացերին։
45. Գույքագրման և կլիմայի փոփոխության ազդեցությունների ծախսերի գնահատման վրա հիմնված ջրային ոլորտի խոցելիության խորքային վերլուծությունն անհրաժեշտ քայլ է՝ հարմարվողականության միջոցառումները և դրանց իրականացման ծախսերը բացահայտելու, գնահատելու և այդ միջոցառումները որպես առաջնահերթություն սահմանելու ուղղությամբ` կիրառելով մասնակցային մոտեցում, ներառյալ շահագրգիռ կողմերի աշխատաժողովներ և կարծիքների փոխանակումներ:
Աղյուսակ 1. ՀԾ-ի առաջնորդող սկզբունքների ինտեգրումը ԿՓՀ ծրագրի ռազմավարական նպատակների հետ՝ ջրային ռեսուրսների ոլորում
ՀԾ-ի սկզբունքները |
Գիտելիքների և հարմարվողա-կանության կարողությունների զարգացում |
Պլանավորման քաղաքականության համակարգում և կիրարկում |
Կայուն և հուսալի ջրամատակարարման ծառայություններ և ջրային տնտեսություն | |
1 |
Կլիմայի նկատմամբ խոցելիությունը և սոցիալական հավասարությունը փոխկապակցված են |
Որոշակի գործողություններ հասցեագրված են կանանց և խոցելի բնակավայրերի բնակչությանը՝ ԿՓ խնդիրների վերաբերյալ նրանց իրազեկվածությունը բարձրացնելու և նրանց աջակցելու համար |
Խոցելի բնակավայրերի (խմելու ջրի որակի նորմերին չհամապատասխանող կամ ընդհանրապես խմելու ջրամատակարարում չունեցող բնակավայրեր) համար պատշաճ որակի մաքուր ջրի շարունակական հասանելիությունն ապահովված է |
Խմելու ջրի աղբյուրների ջրառի և ջրամատակարարաման կազմակերպումը ու կատարվող ներդրումները ելնում են ջրաղբյուրի վրա ԿՓ ազդեցության կանխատեսումներից և ջրի ապահով հասանելիությունից |
2 |
Հարմարվողա-կանության գենդերային մոտեցումների խթանում |
Գենդերային նկատառումները հաշվի են առնված ջրային ոլորտի կառավարման գործընթացներում | ||
3 |
Բազմաբնույթ վտանգներին արձագանքելու մոտեցում |
Հայտնի են ԿՓ բոլոր տեսակի ծայրահեղ դրսևորումների ազդեցությունները ջրամատակարարման ծառայությունների վրա, և բնակչությունն իրազեկված է |
Ջրային ոլորտի հարմարվողականության պլանավորումը շարունակաբար համակարգվում է խոցելի հատվածների միջև, և խնդրո առարկա յուրաքանչյուր տարածաշրջանի համար մշակված են արտակարգ իրավիճակների պլաններ |
Ջրամատակարարման ոլորտում կատարվող ներդրումները ելնում են ծախսերի և օգուտների վերլուծությունից, ԿՓ նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիության գնահատումից ու ջրի ապահով հասանելիությունից։ Համաձայն Ջրային օրենսգրքի 33.1 Հոդվածի՝ ջրօգտագործման թույլտվությունները ենթակա են վերանայման՝ կլիմայի փոփոխությամբ կամ անտրոպոգեն ազդեցությամբ պայմանավորված՝ ջրային պաշարի նվազման դեպքում։ |
4 |
Ռիսկերի նվազեցման և զարգացման հավասարակշռում |
Ջրամատակարարման / ջրի պահանջարկի ստույգ սցենարներն առկա են ջրավազանի մասշտաբով |
Ոլորտների միջև ջրի վերաբաշխման մեխանիզմները սահմանված են, Ջրային օրենսգրքով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացում հայտի գնահատման չափանիշներում ներառված են ջրային ռեսուրսների՝ ԿՓ նկատմամբ խոցելիության նկատառումները | |
5 |
Հարմարվողա-կանության էկոհամակարգային մոտեցում (ԷՄ) |
Հասարակության բոլոր հատվածները և գիտակարգերը (գիտության ճյուղերը) իրենց ավանդն են բերում ջրային ոլորտի հարմարվողականության կարողությունների բարձրացմանը՝ մասնակցային մոտեցումների և խորհրդատվության հատուկ գործընթացների միջոցով |
Ջրային ոլորտի կառավարումն ապակենտրոնացված է, և էկոհամակարգի պահպանության նպատակները սահմանված են երկարաժամկետ կտրվածքով |
Նոր ենթակառուցվածքների նախագծման ժամանակ ԿՓ նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիության գնահատումն անհրաժեշտ պայման է, և կանխորոշված են ԿՓ ռիսկերի հակակշռման կառուցակարգերը |
6 |
Ներգրավվածություն (մասնակցություն) և ներառականություն |
ՔՀԿ-ները ներգրավված են ԿՓ տեղական ազդեցությունների դիտորդման և հարմարվողականության միջոցառումների իրականացման գործում |
Ջրային ոլորտի հարմարվողականության քաղաքականության սահմանումը, մշտադիտարկումը և իրականացումը հիմնված են կառույցների և շահագրգիռ կողմերի միջև պարտականությունների հստակ բաշխման վրա՝ կառավարման տարբեր մակարդակներում |
Ջրային ոլորտի հարմարվողականության քաղաքականությունը հիմնված է թափանցիկ կառավարման և ջրային ռեսուրսների վրա ԿՓ փաստացի և կանխատեսվող ազդեցությունների գնահատման տվյալների բաց հասանելիության ապահովման մեխանիզմների վրա
|
7 |
Թափանցիկություն և գիտելիքների փոխանցում |
Ջրային ոլորտում հարմարվողականության լավագույն գործելակերպերը, նախագծերի և հետազոտությունների արդյունքները փոխանակվում և փոխանցվում են երկրով մեկ |
Բաց տվյալները առկա և հասանելի են, քաղաքացիների մասնակցությունը կլիմայի հետ կապված տվյալների հավաքագրմանը և վերլուծության գործընթացում ապահովված է | |
8 |
ԿՓ-ների հետ կապված ֆինանսական որոշումների կայացում և կառավարում |
Ֆինանսական մեխանիզմները պատշաճ կերպով հաշվի են առնվում հիդրոտեխնիկական աշխատանքներում կատարվող մասնավոր ներդրումների համար: Ջրային ոլորտի կառավարման տնտեսական գործիքները, հանրային ծառայությունների շահագործման և պահպանման ծախսածածկման սկզբունքներն ամբողջովին կիրառվում են։ |
46. Հարմարվողականության էկոհամակարգային միջոցառումները կարող են նվազեցնել հեղեղումների ու երաշտի վտանգները և պատճառած վնասները, բարելավել ջրի և հողի որակը, ինչպես նաև բարձրացնել կենսապահովման հնարավորությունները: Հարմարվողականության էկոհամակարգային միջոցառումները, ի թիվս այլ միջոցառումների, ներառում են գերխոնավ տարածքների վերականգնումը, ջրամբարների օգտագործումը, ջրհավաք ավազանների պաշտպանությունը՝ ջրի որակի բարելավման նպատակով: Բացի դրանից, այդ միջոցառումները կարող են նվազեցնել ֆինանսավորման չափը, որն անհրաժեշտ է հատկապես ամենախոցելի բնակչությանը դիմակայուն և տևական ծառայություններ մատուցելու համար: Նման ներդրումները կարող են պակաս կապիտալ ներդրումներ պահանջել, իսկ պահպանման ծախսերը կարող են լինել ավելի ցածր։ Հետևաբար, ԷՄ միջոցառումները դիտարկվում են որպես կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ ջրային ռեսուրսների հարմարվողականության ծրագրի առաջնահերթ երկարաժամկետ տարբերակներ:
47. Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրն ուղղված է կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքների ու ռիսկերի նկատմամբ պետության կարճաժամկետ (2022-2026թթ.) արձագանքին՝ հանձն առնելով իրականացնել լրացուցիչ միջոցառումներ՝ ջրօգտագործողներին և բաժանորդներին առավել դիմակայուն ծառայություններ մատուցելու նպատակով:
ԳԼՈՒԽ 3. ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
48. Հայաստանի Հանրապետությունում ջրային ոլորտի պետական կառավարման մարմինների և այլ կազմակերպությունների ընդհանուր պատկերը՝ ըստ կառավարման մակարդակների ներկայացված է Գծապատկեր 2-ում: Կլիմայի փոփոխության հարմարվողականության տեսանկյունից տեղական մակարդակով դիտարկումներն անկյունաքարային են, քանի որ գործողությունները տեղի են ունենում տեղում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և բնակավայրերի կողմից հարմարվողականության միջոցառումներին մասնակցությունն էկոհամակարգային մոտեցմամբ կայուն արդյունքների նախապայման է։
49. Հայաստանի Հանրապետությունում ջրային ոլորտի կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը երկրի մակարդակով բավականին զարգացած է, և առկա են ջրային ոլորտին առնչվող բազմաթիվ գերատեսչություններ: Այնուամենայնիվ, որքան մասշտաբը տեղային է, այնքան ավելի փոքր թվով շահագրգիռ կողմեր ունեն ջրի կառավարման պարտականություններ և ավելի փոքր կարողություններ ջրային ոլորտի քաղաքականություն իրականացնելու համար: Մասնավորապես, ՏԻՄ-երը, բնակավայրերը և ջրավազանների կառավարման համար պատասխանատու կազմակերպությունները հզորացման կարիք ունեն:
50. Հայաստանի Հանրապետությունում միայն երեք նախարարություն ունի մարզային կառավարման մարմիններ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը (ՇՄՆ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) և ՀՀ ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ): Ջրօգտագործողների ընկերությունները (ՋՕԸ), թեև ըստ «Ջրօգտագործողների ընկերությունների մասին» ՀՀ օրենքի ինքնուրույն կազմակերպություններ են, փաստացիորեն գտնվում են ՏԿԵՆ-ի համակարգման ներքո, իսկ գյուղատնտեսության ոլորտը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակայության ներքո: Այս իրավիճակը ստեղծում է ջրի պետական քաղաքականության իրականացման դժվարություններ:
(50-րդ կետը փոփ. 18.01.24 N 83-Լ)
51. Խմելու ջրամատակարարման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միավորման միջոցով մեկ ջրամատակարարման ընկերության ստեղծմամբ ընդունվում է այն միտքը, որ միջազգային չափանիշներով սպասարկվող ընդհանուր բնակչությունը փոքրաթիվ է, այնուամենայնիվ, դրանով իսկ տարբեր մասնավոր ջրամատակարար կազմակերպությունների միջև մրցակցության հնարավորությունը կորում է, մինչդեռ դա կարող էր խթան լինել ավելի լավ կատարողականի և առավել ճշգրտված շահագործման և սպասարկման սակագների համար3։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարիք կա վերանայել առկա գերատեսչությունների կառուցվածքը, ինչպես նաև բարելավել միջգերատեսչական համագործակցությունը:
52. Հայաստանի Հանրապետությունում դեռևս առկա են Վարձակալի՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում չընդգրկված մեծ թվով բնակավայրեր, որտեղ ջրամատակարարման ծառայություններ մատուցում են ՏԻՄ-երը։ Այս պարագայում ՏԻՄ-երի ֆինանսական ռեսուրսների սակավությունը և ոչ բավարար կարողությունները ստեղծում են ջրի և սանիտարական ծառայությունների անբավարար վիճակ՝ կլիմայի փոփոխության համատեքստում ներկայացնելով ավելի մեծ ռիսկ։
Գծապատկեր 2. Ջրային ռեսուրսների ոլորտում շահագրգիռ կողմերի շրջանակը
53. Ջրի կառավարման ոլորտում միջգերատեսչական համակարգումը և ոլորտային քաղաքականությունների միջև փոխհարաբերությունները հստակ սահմանված չեն, և շահագրգիռ կողմերի հետ քննարկումները վկայում են ջրի կառավարման երկարաժամկետ պլանավորման, ինչպես նաև ճգնաժամային կառավարման համակարգման և միջգերատեսչական մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտության մասին: Առկա են նաև բացեր, որոնք հարկ է ընդգծել. օրինակ, ՀՀ ՆԳՆ կազմում իրավասու կառուցվածքային ստորաբաժանման բացակայությունը, որը պատասխանատու կլիներ հեղեղումների ռիսկերի կանխարգելման և կառավարման համար:
(53-րդ կետը փոփ. 18.01.24 N 83-Լ)
54. Շահագրգիռ կողմերի հետ անցկացված հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ջրային ոլորտի կառույցները և կառավարումն ընկալվում են որպես կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ ջրային ռեսուրսների հարմարվողականության ամենակարևոր գործոնը: Մարդկային ռեսուրսները, կրթությունը և միջազգային գործընկերությունները հզոր կարողություններ են ջրային ոլորտի մարտահրավերներին դիմակայելու համար: Կլիմայի փոփոխությանը հարմարվելու տեսանկյունից մտահոգիչ են տեխնիկական կարողությունների բացակայությունը, ինչպես նաև ջրօգտագործման արդյունավետության ցածր մակարդակը` քաղաքականության ցածր կիրարկման և անբավարար կանոնակարգման պատճառով:
55. Կլիմայի փոփոխությանը հարմարվելը երկրի մակարդակով պլանավորման խնդիր է, մինչդեռ այն իրականացվում է տեղական մակարդակում։ Ուստի ինստիտուցիոնալ տեսանկյունից ջրի հետ կապված որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է առաջնահերթությունը տալ տեղական ինքնակառավարման մարմիններին և բնակավայրերին, ինչպես նաև մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակության կառույցններին, որոնք առանձնահատուկ կարևորություն ունեն ջրային ռեսուրսների և էկոհամակարգերի մոնիթորինգի և պահպանման առումով:
56. Հետազոտական բաղադրիչը նույնպես կարևոր նշանակություն ունի հարմարվողականության միջոցառումների պլանավորման և իրականացման գործում: Կեղտաջրերի մաքրման՝ բնության վրա հիմնված լուծումների ներդրումը, անօդաչու սարքերի միջոցով ձեռքբերված բազմասպեկտոր պատկերների օգտագործմամբ ճշգրիտ գյուղատնտեսությունը, թունաքիմիկատների փոխարինումն օրգանական պարարտանյութերով, կաթիլային ոռոգման համակարգերը, հեղեղումների վաղ նախազգուշացման համակարգերը, շրջանաձև ոռոգման գաղափարների կիրառումը և առաջադեմ տեխնոլոգիաները բարձրացնում են հարմարվողականության միջոցառումների արդյունավետությունը ջրային ոլորտում:
57. Կրթությունն առանցքային գործոն է երկրում հետազոտական կարողությունների զարգացման համար: Ներկայումս բնապահպանական գիտությունները դասավանդվում են Հայաստանի Հանրապետության մի շարք բուհերում, սակայն շատ կարևոր է այդ բուհերի ուսումնական ծրագրերում ներառել կլիմայի փոփոխությանն առնչվող դասընթացներ։
58. Հայաստանի Հանրապետությունում գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներն ու գիտական կենտրոններն են առաջնորդում բնապահպանական խնդիրների վերաբերյալ հիմնարար գիտական հետազոտությունները։ Հայաստանի Հանրապետությունում ջրային ոլորտի հարմարվողականության պլանավորմանը հետազոտական աջակցություն ցուցաբերելու համար հետևյալ ինստիտուտներն ու կենտրոններն ունեն ներուժ.
1) Երկրաբանական գիտությունների ինստիտուտ,
2) Ա.Բ.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ,
3) Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ,
4) Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն,
5) Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն։
ԳԼՈՒԽ 4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
59. Ջրային ռեսուրսների ոլորտում ԿՓՀ ծրագիրն ընդգրկում է 2022-2026թթ.ժամանակահատվածը և կենտրոնանում է ԿՓ հարմարվողականության հատուկ միջոցառումների վրա` հաշվի առնելով ՀԾ-ի 8 սկզբունքները:
60. ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 6-ի N719-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական համակարգող խորհուրդ, որի նպատակներից է ԿՓ մեղմման և հարմարվողականության ոլորտում սահմանված գործողությունների իրականացման համակարգումը: Խորհրդի աշխատանքի արդյունավետությունն ապահովելու, որոշակի ոլորտային և միջոլորտային հարցերի վերաբերյալ մասնագիտական-փորձագիտական աջակցություն (խորհրդատվություն, առաջարկություններ, եզրակացություններ, զեկույցներ) տրամադրելու համար ՀՀ փոխվարչապետի 2021 թվականի նոյեմբերի 4-ի N894-Ա որոշման համաձայն՝ խորհրդի ներքո ստեղծվել են 3 միջգերատեսչական մշտական աշխատանքային խմբեր, այդ թվում՝ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը:
61. Մարզային հարմարվողականության ծրագրերի և ոլորտային հարմարվողականության ծրագրերի մշակումն ու համակարգումը չափազանց կարևոր է: Դրանցում ներառված առաջնահերթ միջոցառումները պետք է իրականացվեն հիմնականում ՀՀ ՇՄՆ-ի, ՀՀ ՏԿԵՆ-ի և դրանց ենթակայության ներքո գործող կազմակերպությունների կողմից՝ իրականացնող գործընկերների հետ համատեղ:
ԳԼՈՒԽ 5. ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ
62. Ջրային ռեսուրսների ոլորտում ԿՓՀ-ի ծրագրի պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ներդնել հաշվետվողականության, միջոցառումների իրականացման գնահատման և մշտադիտարկման համակարգ` հիմք ընդունելով Կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշմամբ հաստատված ՀԾ-ում ամրագրված մոտեցումները: ՀԾ-ով նախատեսվում է, որ հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման համակարգը պետք է լինի բավականաչափ ճկուն, որն աստիճանաբար կհամապատասխանեցվի միջազգային պահանջներին` միևնույն ժամանակ չպահանջելով առկա աշխատանքային և վարչական ռեսուրսների ծանրաբեռնվածության զգալի ավելացում:
63. Հաշվի առնելով վերոնշյալը` ջրային ռեսուրսների ոլորտում ԿՓՀ-ի ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվողականության մեխանիզմների ներդրման, միջոցառումների ծրագրի իրականացման և դրանց արդյունավետության մշտադիտարկման և վերահսկողության գործառույթը վերապահվել է ՄԱԿ ԿՓՇԿ-ի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդին: Խորհուրդն իր իրավասությունների շրջանակում կապահովի ջրային ռեսուրսների ոլորտում ԿՓՀ-ի ծրագրի իրականացման միջգերատեսչական համակարգում, մշտադիտարկում և գնահատում: Այդ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ կլինի Խորհրդին տրամադրել մասնագիտական աջակցություն՝ ՇՄՆ-ի մասնագիտացված կառույցների և ստորաբաժանումների, ինչպես նաև միջազգային աջակցության ներգրավմամբ։ Խորհրդի քարտուղարությունը կապահովի այդ աշխատանքների իրականացման վարչական համակարգումը:
64. Աղյուսակ 2-ում ամփոփված են ջրային ռեսուրսների ոլորտում ԿՓՀ ծրագրի արդյունքահեն ցուցանիշները` իրականացման առաջընթացը և արդյունավետությունը գնահատելու և մշտադիտարկելու նպատակով:
Աղյուսակ 2. ՀԾ ռազմավարական նպատակներին ուղղված ջրային ոլորտի հարմարվողականության միջոցառումների իրականացման արդյունավետության գնահատման ցուցանիշներ
Միջոցառումների կատեգորիա |
Ցուցանիշ |
Տեխնիկական միջոցառումներ |
● Ջրանցքների վերակառուցման/վերանորոգման միջոցով ոռոգման ջրի հոսակորուստների առնվազն 30%-ով կրճատումը 2021 թվականի համեմատ ապահովվել է (Այո/Ոչ) ● Հրազդանի ՋԿՏ-ում 234 կմ ընդհանուր երկարությամբ 4 գլխավոր ջրանցքները (Արզնի-Շամիրամ, Արտաշատ, Ներքին Հրազդան, Կոտայք) հիմնանորոգվել են (Այո/Ոչ) ● Հրազդանի ՋԿՏ-ում ընդհանուր 10 կմ երկարությամբ 5 երկրորդային ջրանցքները (Դդմաշեն, Հրազդան-Սոլակ, Ջրթող թիվ 4, Դոտացիոն, Արզնի մասնաճյուղ) փոխարինվել են փակ խողովակներով (Այո/Ոչ) ● Ախուրյանի ՋԿՏ-ում Արմավիրի ջրանցքի թողունակության առնվազն 20%-ով ավելացում (Այո/Ոչ) |
● 6 ջրամբարների (Արգիճիի, Աստղաձորի, Լիճքի (Մեղրի), Արթիկի, Ելփինի, Քասախի) արդյունավետությունը/ տնտեսական օգուտները գնահատվել են (Այո/Ոչ) ● Առնվազն 6 մասնագետ վերապատրաստվել է արդյունավետության/տնտեսական օգուտների գնահատման մեթոդաբանության ներդրման, ներառյալ՝ միկրոկլիմայի փոփոխության գնահատման ուղղությամբ (Այո/Ոչ) ● 6 նոր ջրամբարների ներդրումային պլանը երաշխավորվել է, և ջրամբարների կառուցման աշխատանքները մեկնարկել են (Այո/Ոչ) ● Նոր ջրամբարների ընդհանուր տարողությունը (մլն մ3) և ջրի բաշխումը ոռոգման համար ապահովվել է (Այո/Ոչ) | |
● Հոսքի ձևավորման գոտիներում ստեղծվել է հիդրոլոգիական 14 նոր դիտակետ (Այո/Ոչ) ● Բարձրադիր գոտիներում ստեղծվել է առնվազն 5 նոր ժամանակակից ինքնաշխատ օդերևութաբանական կայան (Այո/Ոչ) ● Գետաբերաններում գտնվող առնվազն 4 ջրաբանական կայան (Հրազդան-Հովտաշեն, Մեծամոր-Ռանչպար, Արփա-Արենի, Որոտան-Տաթև ՀԷԿ) արդիականացվել է ժամանակակից սարքավորումներով (Այո/Ոչ) ● Առնվազն 2 օդերևութաբանական կայան (Սեմյոնովկա, Վարդենյաց) արդիականացվել է ժամանակակից սարքավորումներով (Այո/Ոչ) | |
● Փաստացի ջրառի վերահսկման համակարգ չունեցող խոշոր ջրօգտագործողների առնվազն 20%-ի համար տեղադրվել են տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) հոսքաչափական սարքավորումներ (Այո/Ոչ) ● Ձկնաբուծական նպատակներով իրականացվող ջրառի բոլոր կետերում տեղադրվել են ջրահաշվիչ (ջրաչափիչ) հոսքաչափական համակարգերով ջրաչափեր՝ տվյալների ավտոմատ փոխանցման հնարավորությամբ (Այո/Ոչ) ● Ջրի հաշվառման բարելավման միջոցով Արարատյան դաշտի ոռոգման համակարգերից հոսակորուստները 2021 թվականի համեմատ կրճատվել են (%) ● Իրականացվել է ջրառի տվյալների պարբերական փոխանցումը Ջրային կոմիտեին և ՇՄՆ-ին (Ջրային պետական կադաստրի համակարգ) և տվյալներն օգտագործվում են հետևյալ նպատակներով (Այո/Ոչ)․ - ջրային ռեսուրսների կառավարումը և օգտագործումը բարելավելու համար, այդ թվում՝ վերանայելու ՋԹ-ների տրամադրման գործընթացները ջրային պաշարների վրա ԿՓ ազդեցության համատեքստում, - բնական հոսքերի արժեքների առավել ճշգրիտ վերականգնում իրականացնելու համար, - ջրօգտագործման ենթաոլորտներում հարմարվողականության արդյունավետ միջոցառումների իրականացմանն աջակցելու համար | |
● Մաքրված կեղտաջրերի չափորոշիչները և ներկայացվող պահանջները մշակվել և ընդունվել են՝ ըստ օգտագործման տարբեր տեսակների (Այո/Ոչ) ● ՀՀ կառավարությունն ընդունել է ոռոգման ջրի որակի նորմերը (Այո/Ոչ) ● Իրականացվել է մաքրված կեղտաջրերի վերաօգատգործում (ծավալն ըստ օգտագործման տեսակի, մ3/տարի) ● Մշակվել և ընթացքի մեջ է մաքրված կեղտաջրերով ոռոգման առնվազն 3 փորձնական ծրագիր (Այո/Ոչ) ● Առնվազն 25 մասնագետ, ՋՕԸ-եր և գյուղացիական տնտեսություններ վերապատրաստվել են՝ ոռոգման ջրի որակի նորմերը ներդնելու նպատակով (Այո/Ոչ) | |
● Մշակվել է ջրամբարների պատվարների անվտանգության վրա ՀՎԵ-ների ինտենսիվացման ազդեցության գնահատման ուղեցույց (Այո/Ոչ) ● Քարտեզագրվել են հեղեղումների, սելավների, երաշտների, կարկուտի վտանգի գոտիները Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերի համար (Այո/Ոչ) ● Գնահատվել են երաշտների և հեղեղումների ազդեցությունները գյուղատնտեսական ջրամատակարարման ծառայությունների վրա Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերի համար (Այո/Ոչ) | |
● Առնվազն 10 մասնագետ վերապատրաստվել է էկոհամակարգային մոտեցումներով ԿՓՀ լուծումների ներդրման ուղղությամբ (Այո/Ոչ) ● Առնվազն 10 մասնագետ վերապատրաստվել է հեղեղների վտանգը նվազեցնելու նպատակով ափամերձ բուֆերային գոտիների կառուցման ուղղությամբ (Այո/Ոչ) ● Սևանի և Հրազդանի ՋԿՏ-ների առնվազն 2 հատուկ փորձնական տարածքում ներդրվել են հեղեղումների վտանգը նվազեցնող էկոհամակարգերի վրա հիմնված լուծումներ (Այո/Ոչ) | |
Ինստիտուցիոնալ, կառավարման և քաղաքականության միջոցառումներ |
● Հեղեղումների կառավարման համար ընդունվել է օրինակելի պլան (Այո/Ոչ) ● Մշակվել և ընդունվել է Ախուրյանի ՋԿՏ-ի համար հեղեղումների կառավարման պլանը (Այո/Ոչ) ● Առնվազն 25 մասնագետ վերապատրաստվել է հեղեղումների կառավարման պլանի մշակման և իրականացման վերաբերյալ (Այո/Ոչ) ● Ախուրյանի ՋԿՏ-ի առնվազն 5 բնակավայրի համար ձեռք են բերվել և ներդրվել են հեղեղումների և սելավների վաղ ազդարարման համակարգեր (Այո/Ոչ) |
● Մշակվել է երաշտների համար արտակարգ իրավիճակների պլան (Այո/Ոչ) ● Երաշտների կառավարման համար ընդունվել է օրինակելի պլան (Այո/Ոչ) ● Առնվազն 25 մասնագետ վերապատրաստվել է երաշտի կառավարման պլանի մշակման և իրականացման վերաբերյալ (Այո/Ոչ) | |
● Քասախի գետավազանում ներդրվել են մակերևութային և ստորերկրյա ջրերի կայուն բաշխման մեխանիզմներ՝ օգտագործվող ջրի հասանելիությունը հավասարակշռելու և բնապահպանական թողքը պահպանելու նպատակով (ենթաավազանների քանակ) ● Տեղական կառավարման մարմինները դարձել են պատասխանատու ջրի վերաբաշխման մեխանիզմների սահմանման և դրանց նպատակահարմարության գնահատման համար (Այո/Ոչ) ● Իրականացվել է վերապատրաստում և փորձագիտական օժանդակություն է ցուցաբերվել ջրային ոլորտի պետական մարմիններին, ջրավազանային տարածքային կառավարման բաժիններին, ՏԻՄ-երին և մասնավոր հատվածին՝ ջրի վերաբաշխման մեխանիզմների ներդրման գործում (Այո/Ոչ) | |
● Մասնավոր հատվածի որոշումներում ԿՓՀ-ին նպաստող մեխանիզմների վերաբերյալ համապատասխան բիզնես ընկերակցությունների (ասոցիացիաների) համար կազմակերպվել են աշխատաժողովներ, ներառյալ՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, արտադրության և այլ ոլորտներում (աշխատաժողովների թիվ) ● ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կլիմայական ռիսկերի նկատմամբ հարմարվողականության պլանավորման լավագույն փորձը կիսել է բիզնեսների հետ և խրախուսել է նրանց ընդունել այն (Այո/Ոչ) ● Իրականացվել են հարցումներ ԿՓՀ բյուջետավորման գործելակերպերի վերաբերյալ խոցելի հատվածի համար (Այո/Ոչ) | |
● Ջրային ռեսուրսների ոլորտում ԿՓՀ մոինթորինգի և գնահատման ցուցանիշների մշակման գործընթացում ներգրավված շահագրգիռ կողմերի ցանկը ● Ջրային ռեսուրսների ոլորտում ԿՓՀ ծրագրի իրականացման ցուցանիշների հաշվարկման վերապատրաստում անցած աշխատակիցների թիվը ● Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2027-2031 թվականների ծրագիրը հաստատված է հաջորդ շրջափուլի համար (Այո/Ոչ) | |
Առաջնահերթ օրենսդրական միջոցառումներ |
● Բնօգտագործման վճարները և բնապահպանական հարկերի դրույքաչափերը վերանայվել են (Այո/Ոչ) ● Ջրօգտագործման վարձավճարները հավաքվել են նոր դրույքաչափերով և տարեկան վարձավճարները վերաբաշխվել են ջրային ոլորտում (ՀՀԴ) |
● ԿՓ պայմաններում Սևանա լճի պահպանության օրենսդրական դաշտը բարելավվել է. - Սևանա լճի էկոհամակարգի պահպանության օրենսդրական և ինստիտուցիոնալ ոլորտները բարելավվել են (Այո/Ոչ) - Համապատասխան իրավախախտումների համար քրեական և վարչական պատասխանատվությունը խստացվել է (Այո/Ոչ) - Լճի էկոհամակարգի պահպանության վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացել է (Այո/Ոչ) - Լճում ձկնաբուծության, ձկնորսության և որսագողության նկատմամբ հսկողությունը խստացվել է (Այո/Ոչ) | |
● Օրենսդրական դաշտում ԿՓ ներքո ջրային ռեսուրսների կառավարման հայեցակարգը լիարժեք ներառվել է (Այո/Ոչ) ● Մաքրված կեղտաջրերի վերաօգտագործման և կրկնակի օգտագործման լիարժեք իրավակարգավորումներն ու խրախուսող մեխանիզմներն ընդունվել և ուժի մեջ են մտել (Այո/Ոչ) ● ՏԻՄ-երի ներգրավվածության մակարդակը հասարակությանը տեղեկատվություն տրամադրելու և ՋԹ-ների տրամադրման գործընթացում հանրային մասնակցություն ապահովելու ոլորտում ավելացվել է (Այո/Ոչ) ● Ազատ ջրօգտագործումը սկսվել է հաշվառվել և վերահսկվել՝ նպաստելով ապօրինի ջրօգտագործման կանխարգելմանը (Այո/Ոչ) | |
● Հեղեղումների ռիսկերի կառավարման համար սահմանվել է լիազոր մարմին (Այո/Ոչ) ● Հեղեղումների դիրեկտիվով պահանջվող հասկացությունները ներառվել են ՀՀ օրենսդրության և այլ իրավական ակտերում (Այո/Ոչ) ● Հեղեղումների կառավարման պլանների և հեղեղումների ռիսկերի քարտեզների կարգի և պայմանների մշակման անհրաժեշտությունը ներառվել է ● ՀՀ ջրային օրենսդրության մեջ (Այո/Ոչ) | |
Հետազոտական միջոցառումներ |
● Մշակվել և փորձարկվել է Սևանա լճի ջրային հաշվեկշռի գնահատման հիդրոլոգիական մոդելը՝ ԿՓ ներքո ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման նպատակով (Այո/Ոչ), ● Գնահատվել է Սևանա լճի ավազանի ներկա և ապագա ջրային հաշվեկշիռը (Այո/Ոչ) ● Հիդրոերկրաբանական մոդելը բարելավվել և կիրառության մեջ է դրվել՝ Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի խոցելիության գնահատման նպատակով (Այո/Ոչ) ● ԿՓ նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման մոդելները ներդրվել են ՀՀ ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ում և օգտագործվում են շարունակական գնահատումների համար (Այո/Ոչ) ● ՀՀ ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի առնվազն 10 մասնագետ վերապատրաստվել է վերոնշյալ մոդելների կիրառման նպատակով |
● Ապահովվել է հիդրոկլիմայական տվյալների շտեմարանի առցանց հասանելիությունը (օգտագործողների թիվ) ● ՀՀ ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի առնվազն 10 մասնագետ վերապատրաստվել է արբանյակային տվյալների կիրառության ուղղությամբ՝ ԿՓ կանխատեսումների և ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման նպատակով (Այո/Ոչ) ● Արբանյակային բաց տվյալների վրա հիմնված խոցելիության գնահատումներն օգտագործվել են որոշում կայացնողների կողմից՝ ջրային ոլորտում հարմարվողականության միջոցառումները պլանավորելու նպատակով (Այո/Ոչ | |
Կրթական և գենդերային առաջնահերթ միջոցառումներ |
● Անբարենպաստ4 վիճակում գտնվող բնակավայրերի բնակիչների 30%-ը (տարանջատված ըստ սեռի) մասնակցել է իրազեկվածության բարձրացման և կարողությունների զարգացման արշավների, այդ թվում՝ կանայք խոցելի և հեռավոր բնակավայրերից, միայնակ մայրեր, կանանց գլխավորությամբ տնային տնտեսություններից (Այո/Ոչ) ● Գնահատվել է անբարենպաստ վիճակում գտնվող բնակավայրերի տեսակարար կշիռը, որոնց բնակիչները մասնակցել են իրազեկվածության բարձրացման և կարողությունների զարգացման արշավների. թիրախ՝ անբարենպաստ վիճակում գտնվող բնակավայրերի 30% (Այո/Ոչ) |
● Խմելու ջրամատակարարման բնագավառում ինքնասպասարկվող համայնքների ղեկավարների համար մշակվել է իրազեկման մոդուլ` ջրային ոլորտի հարմարվողականության առաջնահերթությունների վերաբերյալ (Այո/Ոչ) ● Անբարենպաստ վիճակում գտնվող բնակավայրերի առնվազն 50%-ի ՏԻՄ-երը իրազեկվել են ջրային ոլորտի հարմարվողականության առաջնահերթությունների մասին՝ գենդերային մոտեցումների շեշտադրումով (Այո/Ոչ) ● Աշխատաժողովներին/ վերապատրաստումներին մասնակցել են ՏԻՄ-երի ղեկավարները և ավագանու անդամների առնվազն 50%-ը՝ տարանջատված ըստ սեռի և պաշտոնի (Այո/Ոչ) | |
● Գնահատվել է շենքի ներսում աղջիկների և տղաների համար առանձնացված պատշաճ զուգարաններ ունեցող դպրոցների և մանկապարտեզների տեսակարար կշիռը (թիրախը՝ 100%)՝ տարանջատված ըստ գյուղական/ քաղաքային բնակավայրերի (Այո/Ոչ) ● Գնահատվել է շենքի ներսում՝ զուգարանում, լվացարանների ընդհանուր առկայությամբ դպրոցների և մանկապարտեզների տեսակարար կշիռը (թիրախը՝ 100%)՝ տարանջատված ըստ գյուղական/ քաղաքային բնակավայրերի (Այո/Ոչ) ● Գնահատվել է մշտական հոսող ջրի առկայությամբ՝ մաքուր ջրով ձեռքերը լվանալու հարմարություններ ունեցող դպրոցների և մանկապարտեզների տեսակարար կշիռը (թիրախը՝ 100%) (Այո/Ոչ) ● Գնահատվել են ենթացուցանիշներ` ա) տղա/աղջիկ աշակերտների թիվը և բ) ուսուցիչների թիվը, ում հասանելի են առանձնացված զուգարաններ և ձեռքերը լվանալու հարմարություններ՝ մաքուր հոսող ջրով (Այո/Ոչ) ● Բարելավվել են սանիտարահիգիենիկ պայմաններ ունեցող մանկապարտեզների տեսակարար կշիռը (թիրախը՝ 100%) (Այո/Ոչ) |
(աղյուսակը փոփ. 18.01.24 N 83-Լ)
ԳԼՈՒԽ 6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՅԹԱՅԹՈՒՄ
6.1. Ֆինանսավորման աղբյուրները
65. Ջրային ռեսուրսների ոլորտում ԿՓՀ ծրագրի 26 առաջնահերթ միջոցառումների իրականացման նախնական ծախսերի նախահաշիվը կազմում է մինչև 51,3 մլրդ ՀՀ դրամ (128,2 մլն ԱՄՆ դոլար), որից 49,8 մլրդ ՀՀ դրամը (124,5 մլն ԱՄՆ դոլարը) կապիտալ ծրագրեր են (ջրամբարները՝ 22,6 մլրդ ՀՀ դրամ (56,5 մլն ԱՄՆ դոլար), ջրանցքները՝ 24,8 մլրդ ՀՀ դրամ (62 մլն ԱՄՆ դոլար), 1,4 մլրդ ՀՀ դրամ (3,6 մլն ԱՄՆ դոլար)՝ խոցելի բնակավայրերի սանիտարական մաքրման և 956 մլն ՀՀ դրամ (2,3 մլն ԱՄՆ դոլար)՝ հիդրոլոգիական դիտակետերի վերազինման համար)։
66. ԿՓՀ-ն ծախսատար է, և ոչ կառավարությունը, ոչ մասնավոր հատվածը առանձին չեն կարող ֆինանսավորել բոլոր կարիքները: Պետք է լինի արդյունավետ համագործակցության կառուցվածք հարմարվողականության միջոցառումները ֆինանսավորելու համար:
67. Այս նպատակի համար կարող են ծառայել հետևյալ ֆինանսավորման աղբյուրները.
1) պետական ֆինանսավորում,
2) միջազգային ֆինանսական հաստատություններից ֆինանսավորում,
3) մասնավոր ներդրողներ,
4) տեղական ֆինանսական հատված,
5) կենսաթոշակային հիմնադրամներ:
68. Որպես հանրային ներդրումային ծրագրերի իրականացման հնարավոր ձևաչափ կարող է ծառայել նաև պետություն-մասնավոր գործընկերությունը (ՊՄԳ), որը կարող է համատեղել պետական ֆինանսավորումը, մասնավոր ներդրումները և վարկային ֆինանսավորումը տեղական ֆինանսական հատվածից կամ միջազգային ֆինանսական հաստատություններից։
6.2. Պետական ֆինանսավորում
69. Հայաստանը փոքր տնտեսություն է և չունի մեծ հարկաբյուջետային եկամուտներ, ուստի ծախսային բյուջեն սահմանափակ է: 2020թ. Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծախսային բյուջեն կազմել է մոտ 3.9 մլրդ ԱՄՆ դոլար՝ 12% կապիտալ և 88% ընթացիկ ծախսեր կառուցվածքով: Հասանելի բյուջետային միջոցները սահմանափակ են` երկրի առջև ծառացած կարիքների և մարտահրավերների համեմատ, սակայն ջրային ոլորտի առաջնահերթ նախագծերի մի մասը կարող է ֆինանսավորվել պետական միջոցներով կամ պետական միջոցների և այլ աղբյուրների համադրությամբ:
70. Ֆինանսավորումը կարող է իրականացվել պետական բյուջեի կամ համայնքների բյուջեների հաշվին: Ֆինանսավորման այս աղբյուրը հարմարվողականության պլանի իրականացման առաջնահերթ աղբյուրներից է:
6.3. Ֆինանսավորում միջազգային ֆինանսական հաստատություններից
71. Միջազգային ֆինանսական հաստատությունները համագործակցում են Հայաստանի Հանրապետության հետ` տրամադրելով դրամաշնորհներ, վարկեր և տեխնիկական աջակցություն զարգացման առաջնահերթ խնդիրների համար: Հարմարվողականության հիմնադրամը, Ասիական զարգացման բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Եվրոպական միությունը և այլ հաստատությունները ունեն մի շարք նախագծեր և ծրագրեր, որոնք նպատակ ունեն աջակցել Հայաստանի Հանրապետությանը ԿՓի հետ կապված հարցերում: Այս հաստատություններից յուրաքանչյուրը կարող է գործընկեր լինել Հայաստանի Հանրապետության հետ` լուծելով տարբեր ծրագրերի ֆինանսավորման խնդիրները: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ընթացիկ պետական պարտքը՝ կարևոր է, որ ցանկացած լրացուցիչ պարտք, որը ներգրավելու է կառավարությունը, մանրակրկիտ վերլուծվի, և առաջնահերթությունը տրվի դրամաշնորհների ներգրավմանը:
72. Շարունակաբար նոր գործիքներ են մշակվում, որպիսի զարգացող երկրների կլիմայի ֆինանսավորման կարողությունները ավելանան: Նման արդյունավետ գործիք է «Պարտք կլիմայի դիմաց» փոխանակումը, որի ընթացքում արտաքին պարտքի արտարժույթով վճարումները փոխանակվում են տեղական արժույթով վճարումների` համաձայնեցված պայմաններով, կամ կիրառվում են տոկոսադրույքի զեղչման այլ մեխանիզմներ` գոյություն ունեցող պարտքի վերաֆինանսավորման համար և ազատված հարկաբյուջետային ռեսուրսներն ուղղվում են կլիմայական նախաձեռնությունների ֆինանսավորման համար: Այս գործիքը կարող է թույլ տալ.
1) ֆինանսավորել ԿՓ հարմարվողականությանն ուղղված ֆինանսական հատկացումները,
2) նվազեցնել արտաքին պետական պարտքը,
3) դառնալ կառավարության համար արդյունավետ գործիք՝ ԿՓՀ միջոցառումները ֆինանսավորելու համար:
6.4. Պետություն-մասնավոր գործընկերություն նախագծեր
73. Հայաստանի Հանրապետությունը ավելի քան 10 տարվա փորձ ունի կոնցեսիոն պայմանագրերի մասով, որոնք հիմնականում վերաբերում են տրանսպորտի ոլորտին: Հայաստանի Հանրապետությունում ՊՄԳ կարգավորող օրենքը ընդունվել է 2019թ.: Կան մի շարք կապիտալ ծրագրեր, որոնք կարող են պատրաստվել և իրականացվել այդ մեխանիզմով, սակայն ՊՄԳ-ն չի կարող լինել բոլոր տեսակի կապիտալ նախագծերի լուծում և լրացնել ֆինանսավորման բացը մի շարք պատճառներով.
1) մասնավոր ներդրողների համար պետք է լինի ֆինանսական հետաքրքրություն. ոչ բոլոր նախագծերը կարող են ապահովել բավարար եկամտաբերություն,
2) ՊՄԳ ծրագրի նախագիծը պետք է այդ թվում ունենա փողի դիմաց արժեք, որը մեծ է զրոյից։ ՀՀ ՊՄԳ օրենքը փողի դիմաց արժեքը սահմանում է որպես համանման կամ համեմատելի հանրային ենթակառուցվածք կամ հանրային ծառայություն ապահովող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով իրականացված լավագույն նմանատիպ ծրագրի արժեքի և գնահատվող ծրագրի իրականացման ծախսերի տարբերություն,
3) ՊՄԳ-ները երկարաժամկետ պայմանագրեր են, և սխալի արժեքը կարող է էական լինել պետության համար, ուստի նախագծերը պետք է շատ մանրակրկիտ վերլուծվեն:
74. Ֆինանսավորման այս տարբերակը կարող է դիտարկվել կապիտալ ծրագրերի համար՝ հաշվի առնելով ռիսկերը:
6.5. Մասնավոր ներդրողներ
75. Կլիմայի հետ կապված ռիսկերը հասկանալու գործում մասնավոր հատվածի ներգրավումը, հարմարվողականության ռազմավարությունների պլանավորումը և ֆինանսավորման ապահովումը կարևոր նշանակություն ունեն բիզնեսի շարունակականության համար: Պատմականորեն մասնավոր ներդրողների համար կարևոր էր իրենց ներդրումային որոշումները կայացնելիս ռիսկերով կշռված եկամտաբերությունը, սակայն գնալով ավելի շատ են հաշվի նստում որոշումների կայացման մեջ ներառված ոչ ֆինանսական բաղադրիչների, ինչպես օրինակ բնապահպանական, սոցիալական, կառավարման գնահատականների հետ: Այս առումով, գլոբալ շուկաներում փոփոխություններ են տեղի ունենում կլիմայի ֆինանսավորման նախաձեռնությունների, չափանիշների, շրջանակների համար:
76. Վերոնշյալ բոլոր գործիքները կամ ռեսուրսները դեռ ընդունված կամ լայնորեն դիտարկված չեն Հայաստանի Հանրապետությունում: Լուծումների մի մասը կարող է լինել մասնավոր հատվածի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և առաքելության վրա հիմնված միջազգային ներդրումների ներգրավմանն ուղղված նախաձեռնությունը: Այնուամենայնիվ, այս ոլորտում անհրաժեշտ է զգալի աշխատանք:
77. Ռիսկի մեղմում (ապառիսկայնացում) և համախմբված ֆինանսավորում. Հարմարվողականության տարբեր նախագծերի դեպքում մասնավոր հատվածը կարող է կարիք ունենալ կառավարության աջակցության` ռիսկերի հավասարակշռման համար: Ռիսկի մեղմման գործիքները ներառում են արտոնյալ ֆինանսավորում (դրամաշնորհ, արտոնյալ վարկերի հատկացում), վարկի երաշխիքներ, հետաձգված կամ եկամտի պայմանական մարում, քաղաքական ռիսկերի ապահովագրություն և սեփական կապիտալում հանրային ներդրումներ: Այս հանրային ներդրումները համադրվում են մասնավոր ռեսուրսների հետ՝ նվազեցնելու կլիմայի վաղ լուծումների և շուկաների մասնավոր ներդրողների առջև ծառացած բարձր գնահատվող և իրական ռիսկերը:
78. Համախմբված ֆինանսավորումը կառուցվածքային մոտեցում է, որը հնարավորություն է տալիս տարբեր նպատակներ ունեցող կազմակերպություններին միասին ներդրումներ կատարել՝ միաժամանակ հասնելով իրենց նպատակներին: Խառը ֆինանսավորման հիմնական ձևերը ներառում են.
1) արտոնյալ կապիտալ (շուկայականից ցածր պայմաններով ֆինանսավորում)` մասնավոր ներդրողների համար կապիտալի ընդհանուր արժեքը նվազեցնելու համար.
2) երաշխիքների կամ ապահովագրության միջոցով վարկունակության բարձրացում` մասնավոր ներդրողներին լրացուցիչ շերտ ապահովելու համար.
3) դրամաշնորհով ֆինանսավորվող տեխնիկական աջակցության հնարավորություններ, որոնք կարող են օգտագործվել գնման գործընթացի և նախագծերի մշակման փուլերի համար:
79. Հաշվի առնելով պետական սահմանափակ բյուջեն, ԿՓ նպատակների համար այս գործիքները կարող են կիրառվել` հիմնվելով միջազգային ֆինանսական հաստատությունների
հետ համագործակցության վրա, որոնք կապահովեն տեխնիկական աջակցություն իրականացման ընթացքում:
80. Ներկայիս հարմարվողականության ծրագրի իրականացմանը մասնավոր հատվածը կարող է մասնակցել միայն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) մասով շահագրգռված, քանի որ սահմանված միջոցառումները առավելապես պետական մարմիններին հասցեագրված հանձնարարականներ են:
6.6. Տեղական վարկային շուկա
81. Հայաստանի Հանրապետության վարկային շուկայի հիմնական մասը կենտրոնացած է բանկային ոլորտում: Բանկային հատվածի ընդհանուր ակտիվները 2020թ. վերջին կազմել են 13.5 մլրդ ԱՄՆ դոլար: Բանկային հատվածը և այլ վարկային կազմակերպություններ ակտիվորեն տրամադրում են բնապահպանական ուղղվածություն ունեցող ֆինանսավորում` տարբեր միջազգային հիմնադրամների հետ համատեղ: Բանկային հատվածը կարող է միջնորդի դեր ստանձնել կլիմայի հետ կապված տարբեր ֆոնդերի ներգրավման և մասնավոր հատվածի ֆինանսավորման համար՝ իրենց հարմարվողականության ռազմավարությունների համար: Կլիմայի փոփոխության վերաբերյալ պորտֆելի կառուցվածքի և բանկային հատվածի սթրես-թեստի բացահայտման պարտադիր պահանջներ դեռևս ներդրված չեն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից:
6.7. Կենսաթոշակային ֆոնդեր և այլ ինստիտուցիոնալ ներդրողներ
82. 2014թ. Հայաստանի Հանրապետությունում գործարկվեց կուտակային կենսաթոշակային համակարգը: «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն և «Ցե-կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն հանդես են գալիս որպես կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ: Կենսաթոշակային ֆոնդերի կուտակված ակտիվները 776 մլն ԱՄՆ դոլար են 2020թ. վերջի դրությամբ: Հայկական կապիտալի շուկաներում բարձրորակ ներդրումային գործիքների բացակայության պատճառով այս ակտիվների զգալի մասը ներդրվում է արտաքին շուկաներում, մինչդեռ ֆիքսված եկամտի և բաժնեմասային կապիտալի գործիքներ թողարկող ձեռնարկությունների համար հնարավորություն կա ներգրավելու այդ միջոցները: Հաջողության դեպքում այս միջոցները կարող են օգտագործվել հարմարվողականության ռազմավարությունների իրականացման ֆինանսավորման համար: Ջրային ոլորտի կազմակերպությունները կարող են դիտարկել այս տարբերակները, սակայն այս ռազմավարության իրականացումը կպահանջի ժամանակ և տեխնիկական աջակցություն:
6.8. Հարմարվողականության ծրագրի նկատառումները
83. Ներկայումս ջրային ռեսուրսների ոլորտում ԿՓՀ-ի ծրագրի ֆինանսավորման առավել իրատեսական աղբյուրները պետական և միջազգային ֆինանսական հաստատությունների տրամադրած միջոցներն են, քանի որ միջոցառումների մեծ մասը «փափուկ» (ոչ կապիտալ՝ որոնք իրենց բնույթով չեն ենթադրում կապիտալ նախագծերի իրականացում) բնույթի են: Հարկ է նկատի ունենալ, որ դոնոր կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող ֆինանսական միջոցները (վարկ կամ դրամաշնորհ) ևս դիտարկվում են որպես ՀՀ պետական բյուջեի միջոցներ և սահմանված կարգով ենթակա են բյուջետավորման և ԿՓՀի նպատակով ծրագրերի ֆինանսավորման։
84. Կապիտալ ծրագրերը ևս կարող են ֆինանսավորվել պետական բյուջեից՝ ըստ ներքին և արտաքին ֆինանսավորման աղբյուրների, ինչպես նաև՝ ՊՄԳ-ների շրջանակում: Ծրագրերի մշակման փուլերում պետք է բացահայտվի ֆինանսավորման լավագույն տարբերակը:
Աղյուսակ 3. Առաջնահերթ միջոցառումների ֆինանսավորման աղբյուրները
Ֆինանսա-վորման աղբյուրները |
Նկարագրություն |
Ռեսուրսների տեսակները |
Նախագծերը, որոնց նկատմամբ կիրառելի է |
ՀՀ-ում ֆինանսա-վորման կիրառե-լիությունը |
Մեկնաբա-նություններ |
Պետական ֆինանսավորում |
«Պետական ֆինանսավորում» նշանակում է պետության/ կառավարության/ համայնքների և պետական սեփականություն հանդիսացող կազմակերպու-թյունների կողմից տրամադրված միջոցներ կամ ռեսուրսներ։ |
Ֆինանսավորում պետական բյուջեից |
«Փափուկ» միջոցառումներ Կապիտալ նախագծեր |
Բարձր |
Եթե ՀՀ կառավարությունը սահմանի հարմարվո-ղականության միջոցառումները որպես առաջնահեր-թություն |
Ֆինանսավորում համայնքային բյուջեից |
«Փափուկ» միջոցառումներ Կապիտալ նախագծեր |
Ցածր |
Սահմանափակ բյուջե | ||
Պետական ֆինանսավորման այլ աղբյուրներ |
«Փափուկ» միջոցառումներ Կապիտալ նախագծեր |
Ցածր |
Սահմանափակ բյուջե | ||
Ֆինանսավորում միջազգային ֆինանսական հաստատութ-յուններից |
Միջազգային ֆինանսական հաստատութ-յունները զարգացող երկրներին ցուցաբերվող ֆինանսական և փորձագիտական օժանդակության խոշոր աղբյուրներ են։ |
Դրամաշնորհներ |
«Փափուկ» միջոցառումներ Կապիտալ նախագծեր |
Բարձր |
Ներկայումս այս առաքելության համար առկա են բազմաթիվ միջոցներ |
Վարկեր |
Կապիտալ նախագծեր |
Միջին |
Եթե ՀՀ կառավարությունը մեծացնի պետական պարտքը, պետք է հաշվի առնել ֆիսկալ ռիսկերը | ||
Կլիմայի պարտատոմսեր, ֆիքսված եկամտով այլ գործիքներ |
Կապիտալ նախագծեր |
Բարձր |
Ներկայումս այս առաքելության համար առկա են բազմաթիվ միջոցներ | ||
Հատուկ նպատակով ֆինանսավորում |
«Փափուկ» միջոցառումներ Կապիտալ նախագծեր |
Բարձր |
Ներկայումս այս առաքելության համար առկա են բազմաթիվ միջոցներ | ||
Փորձագիտական օժանդակություն, ֆինանսական օժանդակություն |
«Փափուկ» միջոցառումներ |
Բարձր |
Ներկայումս այս առաքելության համար առկա են բազմաթիվ միջոցներ | ||
Պետություն մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) |
ՊՄԳ-ը երկարաժամկետ պայմանագիր է հանրային գործընկերոջ և մասնավոր գործընկերոջ միջև, որտեղ օգտագործվում են մասնավոր ներդրումները՝ հանրային ենթակառուց-վածքները և ծառայությունները հասանելի դարձնելու համար։ |
ՆԿՖՇՊ5 |
Կապիտալ նախագծեր |
Միջինից ցածր |
Շատ փոքրաթիվ նախագծեր են բավարարում հաջողված ՊՄԳ նախագիծ դառնալու պահանջներին: Մինչ ՊՄԳ ձևաչափով ծրագրի նախագծի իրականացման հաստատումը նախագիծը պետք է ապահովի հանրային և մասնավոր գործընկերների միջև ռիսկերի բաշխում, ՀՀ համար տնտեսական շահութաբերություն, լինի ֆիսկալ առումով մատչելի և կիրառելիության դեպքում ունենա փողի դիմաց արժեք, որը մեծ է զրոյից: Միաժամանակ, ՊՄԳ ձևաչափով նախատեսվող նախագծերի համար պատշաճ կերպով պետք է իրականացվի ռիսկերի վերլուծություն և խստորեն պահպանվեն ռիսկերի կառավարման ընթացակարգերը։
|
ՆԿՖՊ6 և (կամ) ՆԿԿՖ7 |
Կապիտալ նախագծեր |
Միջինից ցածր | |||
ՆԿՖՇ8 |
Կապիտալ նախագծեր |
Միջինից ցածր | |||
ԿՇՓ9 |
Կապիտալ նախագծեր |
Միջինից ցածր | |||
ԿՍՇՓ10 |
Կապիտալ նախագծեր |
Միջինից ցածր | |||
ԿԸՊ11 |
Կապիտալ նախագծեր |
Միջինից ցածր | |||
ՎՇՓ12 |
Կապիտալ նախագծեր |
Միջինից ցածր | |||
Կոնցեսիա (հանրային աշխատանքներ/ ենթակառուց- վածքներ) |
Այլ |
Ցածր |
Վերաբերելի չէ | ||
Մասնավոր ներդրողներ |
«Մասնավոր ֆինանսավորում» հասկացությունը նշանակում է կապիտալ՝ մասնավոր աղբյուրներից, ինչպիսիք են բիզնեսները, հիմնադրամները, միությունները և ասոցիացիաները: Այդ միջոցները կարող են ստացվել որպես վարկեր, կամ սեփական միջոցների դիմաց: |
Փոխառութ-յուններ և վարկեր |
Կապիտալ նախագծեր |
Ցածր |
Փոքր կամ զրոյական եկամտաբերություն մասնավոր ներդրողի համար |
Ֆինանսավորում սեփական միջոցներից |
Կապիտալ նախագծեր |
Ցածր |
Փոքր կամ զրոյական եկամտաբերություն մասնավոր ներդրողի համար | ||
Պարտատոմսերի կամ բաժնային գործիքների գնում կապիտալի շուկաների միջոցով |
Կապիտալ նախագծեր |
Միջինից ցածր |
Որոշ ներդրողներ կարող են հետաքրքրվել` բնապահպանական, սոցիալական և կառավարման նկատառումներով | ||
Տեղական ֆինանսական հատված (այդ թվում՝ բանկային, լիզինգային և այլ ֆինանսավորում տրամադրողներ) |
Ֆինանսական հատվածի կողմից տրամադրվող ֆինանսավորման ամենահիմնական և ամենատարածված տեսակը վարկերն են: Ֆինանսական հատվածի հաստատութ-յունները կարող են լինել մասնավոր կամ պետական: ՀՀ-ում բոլոր այդպիսի հաստա- տությունները մասնավոր են: |
Վարկեր |
Կապիտալ նախագծեր |
Միջին |
Բանկային հատվածը կարող է միջնորդի դեր խաղալ մասնավոր հատվածի և ԿԿՀ-ի միջև՝ տրամադրելով կլիմայական վարկեր և ֆինանսավորում |
Լիզինգ |
Կապիտալ նախագծեր |
Միջին | |||
Այլ |
Կապիտալ նախագծեր |
Միջին | |||
Կենսաթոշակային հիմնադրամներ և այլ |
Ներդրումներ կապիտալի շուկայի գործիքներում՝ ըստ իրենց |
Ֆիքսված եկամտով գործիքներ |
Կապիտալ նախագծեր |
Ցածր |
Փոխհատուցման փոքր մակարդակ կամ վերջինիս բացակայություն մասնավոր ներդրողի համար |
ինստիտուցիոնալ արհեստավարժ (պրոֆեսիոնալ) ներդրողներ |
ներդրումային քաղաքա-կանության ձևակերպման պահանջների |
Բաժնեմասային գործիքներ |
Կապիտալ նախագծեր |
Միջինից ցածր |
Որոշ հիմնադրամներ կարող են հետաքրքրվել՝ բնապահպանական, սոցիալական և կառավարման նկատառումներով |
ԳԼՈՒԽ 7. ՌԻՍԿԵՐ
85. Թեև ջրային ոլորտի հարմարվողականությունը կարևոր է կլիմայի փոփոխության ռիսկերի և ջրային ռեսուրսների վրա դրանց ազդեցության նվազեցման համար, այնուամենայնիվ, հարմարվողականությունը չի կարող կանխել կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բոլոր ազդեցությունների առաջացումը:
86. Սահմանափակ ֆինանսական ռեսուրսները, անարդյունավետ ինստիտուցիոնալ կառուցվածքները, առաջատար տեխնոլոգիաների հասանելիության հետ կապված դժվարություններն այնպիսի գործոններ են, որոնք կարող են հանգեցնել ջրային ոլորում հարմարվողականության արդյունավետության առկա ռիսկերի սահմանաչափերի գերազանցման:
87. Նշված գործոնների ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, ավելի զգալի բնույթ կարող է կրել գլոբալ և երկրի մակարդակով անարդյունավետ մեղմման գործընթացների արդյունքում, ինչը կարող է հանգեցնել ԿՓ հետևանքների տարածմանը տարածաշրջանային և տեղական մակարդակում` առաջ բերելով հարմարվողականության լրացուցիչ մարտահրավերներ ջրային ոլորտի համար:
88. Ջրային ռեսուրսների ոլորտում ԿՓՀ ծրագրի արդյունավետությանը սպառնացող ռիսկերի պայմանական կատեգորիաները և հավանական ռիսկերի տեսակներն ամփոփ ներկայացված են աղյուսակ 4-ում:
Աղյուսակ 4. Ջրային ոլորտի հարմարվողականությանն սպառնացող ռիսկերի պայմանական կատեգորիաները և հավանական ռիսկերի տեսակները
Կատեգորիա |
Նկարագիր |
Ռիսկերի հարմարվողականության տեսանկյունից |
Ռիսկերի մեղմման միջոցառումներ |
Ինստի-տուցիոնալ |
Ջրային ոլորտի օրենսդրության, քաղաքականության պետական կառավարման ոչ պատշաճ մեխանիզմները կարող են խոչընդոտել հարմարվողականությանն ուղղված ջանքերի արդյունավետությունը |
● Հատկորոշված միջոցառումների անարդյունավետ համակարգում և իրականացում, ● Միջոցառումների իրականացման համար պետական կառավարման մարմինների գործառույթների իրավական սահմանափակումներ, ● Պլանավորման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման համար սահմանափակ մարդկային ռեսուրսներ, ● Պլանավորման և իրականացման համար սահմանա- փակ գիտելիքներ և կարողություններ: |
● Ապահովել բարձր մակարդակի համակարգման մեխանիզմ, ● Բարելավել կլիմայի` ջրային ոլորտի վրա ազդեցության վերաբերյալ տեղեկատվության և հարմարվողականության գործունեության համակարգման և մոնիթորինգի մատչելիությունը տեխնիկական մակարդակով, ● Անցկացնել դասընթացներ հարմարվողականության թեմաների վերաբերյալ: |
Տնտեսական |
Ֆինանսական ռեսուրսների սահմանափակ հասանելիությունը խոչընդոտում է ջրային ոլորտի հարմարվողականության համար անհրաժեշտ ռազմավարական միջոցառումների իրականացմանը: Սույն Ծրագրի 8-րդ գլխում նշված միջոցառումների չիրականացման հետևանքով էականորեն կնվազեն ԿՓ հետևանքների նկատմամբ ջրային ոլորտի դիմակայունությունն ու հարմարվողականության կարողությունը և, միաժամանակ, կավելանա խոցելիությունը: |
● Ջրային ոլորտի հարմարվողականության միջոցառումների իրականացման համար անբավարար ֆինանսական ռեսուրսներ, ● Հարմարվողականության միջոցառումների ծավալների ընդլայնման համար անհրաժեշտ ռեսուրսների անբավարարություն, ● Ջրերին առնչվող ՀՎԵ-ի հետևանքների վերացման համար պահուստային ֆոնդերի անբավարարությունը: |
● Կլիմայի` ջրային ոլորտի վրա ազդեցության հետ կապված առաջնահերթ գործողությունների համար մշակել ֆինանսավորման ռազմավարական մոտեցումներ, ● Իրականացնել կլիմայի բյուջեի նշագրում, ինչը թույլ կտա ապահովել կլիմայի հետ կապված գործողություններին ուղղված ռեսուրսների բաշխման գործըթացներին ավելի լավ հետևելու հնարավորություն, ● Կլիմայի հետ կապված ապահովագրության սխեմաները քննարկման փուլում են: |
Տեխնո-լոգիական |
Ջրային ոլորտի արդյունավետ հարմարվողականության համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ մատչելի չեն կամ չափազանց թանկ են |
● Ջրային ոլորտի հարմարվողականության առավել արդյունավետ տեխնոլոգիաների բացահայտման և ներդրման համար համապատասխան տեղեկատվության և կարողությունների անբավարարություն, ● ԿՓ ազդեցությունից և ջրերին առնչվող ՀՎԵ-ից պաշտպանություն ապահովելու առումով արդյունավետ կամ մատչելի տեխնոլոգիաների անբավարարություն, ● Էկոհամակարգերի համատարած դեգրադացումը կանխելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաների բացակայություն: |
● Ավելացնել ջրային ոլորի հարմարվողականության և մեղմմանն առնչվող տեխնոլոգիաների ներդրումը` զուգակցված ֆինանսների բարելավված հասանելիությամբ, որպեսզի հնարավոր լինի ապահովել տեխնոլոգիաների բարեհաջող գործադրումը, ● Դոնոր կազմակերպություններ հետ համատեղ կազմակերպել համաֆինանսավորմամբ դրամաշնորհներ` ջրային ոլորտի հարմարվողականության առավել արդյունավետ տեխնոլոգիաների բացահայտման և ներդրման համար համապատասխան տեղեկություններ հավաքագրելու և կարողությունների անբավարարությունը նվազեցնելու նպատակով: |
ԳԼՈՒԽ 8. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ (2022–2026 թթ.)
Ջրային ռեսուրսների ոլորտում ԿՓՀ ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը 2022-2026 թթ. համար
հ/հ |
Միջոցառում |
Ակնկալվող |
Կատարող (ներ) |
Համակատարող (ներ) |
Կատարման ժամկետ |
Ֆինանսա-վորման աղբյուրը |
Ֆինան-սական գնա-հատում (հազ դրամ) |
1. |
Համեմատաբար անարդյունավետ և հոսակորուստների բարձր մակարդակ ունեցող ոռոգման ենթակառուցվածքների վերանորոգման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն և ընտրած հատվածների վերակառուցում |
● Հրազդանի ՋԿՏ-ում ստորև նշված ոռոգման ջրանցքների վերակառուցման/ վերանորոգման տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների հաշվետվություն, ● Հրազդանի ՋԿՏ-ում 234 կմ ընդհանուր երկարությամբ 4 գլխավոր ջրանցքների (Արզնի-Շամիրամ, Արտաշատ, Ներքին Հրազդան, Կոտայք) հիմնանորոգում, 10 կմ երկարությամբ 5 երկրորդային ջրանցքների (Դդմաշեն, Հրազդան-Սոլակ, Ջրթող թիվ 4, Դոտացիոն, Արզնի մասնաճյուղ) փոխարինում փակ խողովակներով ● Ախուրյանի ՋԿՏ-ում Արմավիրի ջրանցքի թողունակության բարձրացմանն ուղղված տեխնիկատնտեսական ուսումնասիրություն և ջրանցքի վերակառուցում |
ՀՀ ՏԿԵՆ |
ՀՀ ՇՄՆ ՀՀ ԷՆ |
2026 թ. 3-րդ եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
24,800,000 |
2. |
Առաջնահերթ 6 ջրամբարի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում, նախագծային փաստաթղթերի կազմում և շինարարական աշխատանքների մեկնարկ |
● Հետևյալ 6 ջրամբարների տեխնիկատնտեսական ուսումնասիրության հաշվետվություն և շինարարական աշխատանքների մեկնարկ. Արգիճիի (5,5 մլն մ3) և Աստղաձորի (1,25 մլն մ3) ջրամբարներ Սևանի ՋԿՏ-ում, Լիճքի (1.17մլն մ3) ջրամբարը Հարավային ՋԿՏ-ում, Ելփինի (1մլն մ3) ջարմբարն Արարատյան ՋԿՏ-ում, Արթիկի (1.69մլն մ3) ջրամբարն Ախուրյանի ՋԿՏ-ում և Քասախի ջրամբարը (12մլն մ3) Հրազդանի ՋԿՏ-ում |
ՀՀ ՏԿԵՆ |
ՀՀ ՇՄՆ ՀՀ ԷՆ Քաղաքաշինության կոմիտե Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2026 թ. 4-րդ եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
22,621,000 |
3. |
Հիդրոլոգիական դիտակետերի և օդերևութաբանական կայանների վերանորոգում և նոր դիտակետերի ու կայանների կառուցում առանցքային տեղանքներում |
● Հետևյալ դիտակետերի և կայանների՝ ժամանակակից սարքավորումներով արդիականացում. հիդրոլոգիական կայաններ` (1) Հրազդան-Հովտաշեն (Մասիս), (2) Մեծամոր-Ռանչպար, (3) Արփա-Արենի, (4) Որոտան-Տաթև ՀԷԿ, օդերևութաբանական կայաններ՝ (1) Սեմյոնովկա, (2) Վարդենյաց, ● 14 նոր հիդրոլոգիական դիտակետերի (ՇողվակՁորագյուղ, Աշոցք-Հարթաշեն, Հալավար-Մելիքգյուղ, Գեղարոտ-Արագած գյուղ, Միլի-Մեծ Գիլանլար, ՎեդիԽոսրով, Ազատ-Լանջազատ, Եղեգիս-Գետիկվանք, Գեղի- Աջաբաջ, Մասրիկ-Ներքին Շորժա, Չիչխան-Բաշգյուղ, Աղստև-Կրիվոյստ, Սիսիան-Արևիս, Լորաձոր-Շենաթաղ) և 5 նոր օդերևութաբանական կայանների (Եղնաջուր, Ջաջուռի լեռնանցք, Սոթք, Տաշտունի լեռնանցք, Սևաբերդ) կառուցում |
ՀՀ ՇՄՆ |
2025 թ. 4-րդ եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
956,000 | |
4. |
Արարատյան դաշտի մակերևութային և ստորերկրյա փաստացի ջրառի չափման և տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) հոսքաչափական սարքավորումների տեղադրում |
● Փաստացի ջրառի վերահսկման բարելավման նպատակով ներկայումս ջրառի վերահսկման համակարգ չունեցող խոշոր ջրօգտագործողների առնվազն 20%-ի համար տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) հոսքաչափական սարքավորումների տեղադրում, ● Ձկնաբուծական նպատակներով իրականացվող ջրառի բոլոր կետերում տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) հոսքաչափական համակարգերով ջրաչափերի տեղադրում |
ՀՀ ԲԸՏՄ |
ՀՀ ՇՄՆ ՀՀ ՏԿԵՆ ՀՀ ԳԱԱ երկրանանական գիտությունների ինստիտուտ (համաձայնությամբ) |
2024 թ. 4-րդ եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
143,000 |
5. |
Մաքրված կեղտաջրերի որակի ստանդարտների վերանայում |
● Մաքրված կեղտաջրերի չափորոշիչների և ներկայացվող պահանջների մշակում և ընդունում՝ ըստ օգտագործման տարբեր տեսակների |
ՀՀ ՇՄՆ |
ՀՀ ԷՆ ՀՀ ՏԿԵՆ Հետազոտական կենտրոններ, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտութ-յունների կենտրոն (համաձայնությամբ) |
2025 թ. 3-րդ եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
50,000 |
6. |
Ոռոգման ջրի որակի նորմերի մշակում՝ տարբեր ոլորտներում ջրի վերաօգտագործումը խթանելու նպատակով |
● Ոռոգման ջրի որակի նորմերի մշակում/ ընդունում և դրանց ներդրման ուղղությամբ մասնագետների վերապատրաստում |
ՀՀ ԷՆ |
ՀՀ ՇՄՆ ՀՀ ՏԿԵՆ Հետազոտական կենտրոններ, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտութ-յունների կենտրոն (համաձայնությամբ) |
2024 թ. 2-րդ եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
70,000 |
7. |
Մաքրված կեղտաջրերի` ոռոգման նպատակներով վերաօգտագործման պիլոտային ծրագրերի իրականացում |
● Արարատյան դաշտում ոռոգման նպատակով մաքրված կեղտաջրերի վերաօգտագործման պիլոտային ծրագրի իրականացում |
ՀՀ ՏԿԵՆ |
ՀՀ ՇՄՆ ՀՀ ԷՆ Հետազոտական կենտրոններ, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտութ-յունների կենտրոն (համաձայնությամբ) |
2025 թ. 4-րդ եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
200,000 |
8. |
Ընտրված ջրհավաք ավազանում ոռոգման ջրի արդյունավետ օգտագործման նպատակով ոռոգման ենթակառուցվածքների վրա ԿՓ ազդեցության գնահատում |
● ՀՀ ջրամբարների պատվարների անվտանգության վրա ՀՎԵ-ների ինտենսիվացման ազդեցության գնահատման ուղեցույցի մշակում, ● Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերում հեղեղումների, սելավների, երաշտների, կարկուտի վտանգի գոտիների քարտեզագրում՝ գյուղատնտեսական ջրամատակարարման ծառայությունների ռիսկի բացահայտման համատեքստում, ● Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերում գյուղատնտեսական ջրամատակարարման համակարգերի վրա երաշտների և հեղեղումների ազդեցությունների գնահատում |
ՀՀ ՏԿԵՆ |
ՀՀ ՇՄՆ ՀՀ ՆԳՆ ՀՀ ԷՆ |
2025 թ. 2-րդ եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
80,000 |
9. |
Հեղեղների նկատմամբ առավել խոցելի ջրհավաք ավազաններում հեղեղումների դեմ պայքարի վերաբերյալ բնահեն լուծումների վրա հիմնված, էկոհամակարգային մոտեցումներով միջոցառումների, տեղեկատվության և իրազեկության բարձրացում |
● Բնահեն լուծումների վրա հիմնված՝ էկոհամակարգային մոտեցումներով հեղեղումների դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ համապատասխան մասնագետների վերապատրաստում |
ՀՀ ՇՄՆ |
ՀՀ ՆԳՆ ՀՀ ՏԿԵՆ |
2024 թ. 2-րդ եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
41,000 |
10. |
Հեղեղների նկատմամբ առավել խոցելի ջրհավաք ավազաններում բնահեն լուծումների վրա հիմնված՝ էկոհամակարգային մոտեցումներով հեղեղումների դեմ պայքարի գործնական միջոցառումների իրականացում պիլոտային տարածքներում |
● Սևանի և Հրազդանի ՋԿՏ-ների պիլոտային տարածքներում հեղեղների վտանգը նվազեցնելու նպատակով ափամերձ բուֆերային գոտիների ստեղծում՝ ըստ էկոհամակարգային մոտեցման |
ՀՀ ՇՄՆ |
ՀՀ ՆԳՆ ՀՀ ՏԿԵՆ Գեղարքունիքի մարզպետարան Կոտայքի մարզպետարան |
2026 թ. 1-ին եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
150,000 |
11. |
Հեղեղումների ռիսկերի կանխարգելման և կառավարման լիազոր մարմնի նշանակում, հեղեղումների և հեղեղումների առաջացման ռիսկերին ուղղված հասկացությունների սահմանում |
● ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերում ԵՄ Հեղեղումների դիրեկտիվով պահանջվող հասկացությունների ներառում, ● Դիրեկտիվի դրույթների պահանջների իրականացման նպատակով համապատասխան լիազոր մարմնի նշանակում |
ՀՀ ՇՄՆ |
ՀՀ ՆԳՆ, ՀՀ ՏԿԵՆ |
2023 թ. 4-րդ եռամսյակ |
Չի պահանջվում |
|
12. |
Հեղեղումների ռիսկի կառավարման պլանների մշակում |
● Հեղեղումների կառավարման օրինակելի պլանի մշակում և համապատասխան մասնագետների վերապատրաստում` հաշվի առնելով ԵՄ Հեղեղումների դիրեկտիվով ՀՀ ստանձնած պարտավորությունները, ● Ախուրյանի ՋԿՏ-ի համար հեղեղումների կառավարման պլանի ընդունում |
ՀՀ ՆԳՆ |
ՀՀ ՇՄՆ ՀՀ ՏԿԵՆ ՀՀ ԷՆ |
2025 թ. 2-րդ եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
58,000 |
13. |
Հեղեղումների և սելավների վաղ ազդարարման համակարգերի ներդրում լոկալ մակարդակում՝ հաշվի առնելով հիդրոօդերևութա-բանական կանխատեսումները |
● Ախուրյանի ՋԿՏ-ի 5 բնակավայրում հեղեղումների և սելավների վաղ ազդարարման համակարգերի ներդրում |
ՀՀ ՇՄՆ |
ՀՀ ՆԳՆ ՀՀ ՏԿԵՆ ՀՀ ԷՆ |
2025 թ. 2-րդ եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
100,000 |
14. |
Երաշտների համար արտակարգ իրավիճակների պլանի մշակում՝ հաշվի առնելով հիդրոօդերևութա-բանական կանխատեսումները |
● Երկրի մակարդակով երաշտների համար արտակարգ իրավիճակների կառավարման պլանի կազմում և երաշտների կառավարման պլանի կազմման ոլորտում համապատասխան մասնագետների վերապատրաստում |
ՀՀ ՇՄՆ |
ՀՀ ՆԳՆ ՀՀ ՏԿԵՆ ՀՀ ԷՆ |
2026 թ. 2-րդ եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
108,000 |
15. |
Ջրի բաշխման մեխանիզմների սահմանում Քասախի գետավազանում |
● Քասախի գետավազանի համար մակերևութային և ստորերկրյա ջրերի կայուն բաշխման մեխանիզմների ներդրում՝ ջրօգտագործումը հավասարակշռելու և բնապահպանական թողքը պահպանելու նպատակով, ● Ջրի կառավարման առաջատար լուծումների միջոցով Քասախի գետավազանում ջրի հավասար հասանելիության բարելավում՝ պահպանելով բնապահպանական թողքը և ապահովելով կայուն տնտեսական աճը, ● Ջրի վերաբաշխման մեխանիզմների ներդրման վերաբերյալ համապատասխան մասնագետների վերապատրաստում |
ՀՀ ՇՄՆ |
ՀՀ ՏԿԵՆ ՀՀ ԷՆ ՀԷԿ-եր (համաձայնությամբ) ՋՕԸ-եր (համաձայնությամբ)
ՀՀ ԳԱԱ Ա.Բ.Նալ- բանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ (համաձայնությամբ) |
2024 թ․ 1-ին եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
50,000 |
16. |
Մասնավոր հատվածի կողմից կայացվող որոշումներում և նախաձեռնություններում ԿՓ ներառմանը նպաստող մեխանիզմների ներդրում |
● ԿՓՀ միջոցառումներում մասնավոր հատվածի ներգրավումը խրախուսող գործնական մեխանիզմների ներդրում` նպատակ ունենալով ԿՓՀ ռազմավարությունների կամ նորարարական գործընթացների որդեգրման միջոցով խթանել ավելի մեծ ներդրումներ խոցելիության նվազեցման գործում |
ՀՀ ԷՆ |
ՀՀ ՇՄՆ ՀՀ ՏԿԵՆ ՀՀ ՖՆ |
2024 թ. 4-րդ եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
29,000 |
17. |
Ջրային ոլորտի հարմարվողականության ծրագրերի մոնիթորինգին, գնահատմանը, հաշվետվողականությանը և բարելավմանն ուղղված համակարգի սահմանում |
● Ջրային ռեսուրսների ոլորտում ԿՓՀ մոինթորինգի և գնահատման ցուցանիշների մշակում և դրանց կիրառության վերաբերյալ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների համար վերապատրաստումների իրականացում |
ՀՀ ՇՄՆ |
ՏԻՄ (համաձայնությամբ) |
2023 թ. 4-րդ եռամսյակ |
Միջազգային դոնոր կազմակեր-պություններ (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր) |
62,000 |
18. |
Ֆինանսական մեխանիզմների ներդրման համար հիմքերի ստեղծում, ներառյալ` բնօգտագործման վճարների, բնապահպանական հարկերի դրույքաչափերի և կառուցվածքի վերանայումը |
● Բնօգտագործման վճարների և բնապահպանական հարկերի դրույքաչափերի վերանայում՝ հիմնված «աղտոտողը վճարում է» և «օգտագործողը վճարում է» սկզբունքների վրա |
ՀՀ ՇՄՆ |
ՀԾԿՀ ՀՀ ՖՆ ՀՀ ՊԵԿ |
2024 թ. 1-ին եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
30,000 |
19. |
Սևանա լճի օրենսդրական կարգավորումների վերանայում՝ ԿՓ համատեքստում լճի էկոհամակարգի պահպանման և վերականգնման նպատակով |
● ԿՓ պայմաններում Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման երկարաժամկետ տեսլականի սահմանում և լճի պահպանության օրենսդրական դաշտի բարելավում |
ՀՀ ՇՄՆ |
ՀՀ ՏԿԵՆ ՀՀ ԱՆ ՀՀ ԷՆ ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ և ԲՈՒՀեր (համաձայնությամբ) ՀԿ-ներ (համաձայնությամբ) |
2025 թ. 4-րդ եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
19,000 |
20. |
ԿՓ պայմաններում ջրօգտագործման արդյունավետությունն առավելագույնի հասցնելու և խնայողության ու ջրի վերաօգտագործման պրակտիկան խթանելու օրենսդրական փոփոխությունների իրականացում |
● Ջրային ոլորտի օրենսդրական դաշտում ԿՓ նկատմամբ հարմարվողականության բարձրացմանն ուղղված գործողությունների ներառում, ● Մաքրված կեղտաջրերի վերաօգտագործման իրավակարգավորումների և խրախուսող մեխանիզմների ներդրում |
ՀՀ ՇՄՆ |
ՀՀ ՏԿԵՆ ՀՀ ՊԵԿ ՀՀ ՖՆ |
2025 թ․ 1-ին եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
19,000 |
21. |
Սևանի ՋԿՏ-ի և Արարատյան դաշտի համար հիդրոերկրաբանական և հիդրոլոգիական մոդելների մշակում և ներդրում՝ ԿՓ ներքո ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման նպատակով |
● Սևանա լճի ավազանի ներկա և ապագա ջրային հաշվեկշռի գնահատման մոդելի մշակում և ներդրում, ● Արարատյան դաշտի հիդրոերկրաբանական մոդելի կատարելագործում` ստորերկրյա ջրերի՝ ԿՓ նկատմամբ խոցելիության գնահատման նպատակով, ● Վերոնշյալ մոդելների կիրառության նպատակով համապատասխան մասնագետների վերապատրաստում |
ՀՀ ՇՄՆ |
ՀՀ ԳԱԱ Երկրաբանկան գիտությունների ինստիտուտ (համաձայնությամբ) |
2025 թ. 4-րդ եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
100,000 |
22. |
ԿՓ խոցելիության և հարմարվողականության ուսումնասիրությունների իրականացման նպատակով հիդրոկլիմայական բաց տվյալների համակարգի մշակում և ներդրում |
● Հիդրոկլիմայական տվյալների շտեմարանի և մետատվյալների կատալոգի առցանց հասանելիության ապահովում, ● ՀՄԿ ՊՈԱԿ-ի մասնագետների վերապատրաստում և արբանյակային բաց տվյալների վրա հիմնված խոցելիության գնահատումների օգտագործում որոշում կայացնողների կողմից |
ՀՀ ՇՄՆ |
ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ (համաձայնությամբ) |
2024 թ. 4-րդ եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
75,000 |
23. |
Իրազեկվածության բարձրացման արշավների իրականացում և կարողությունների զարգացում ջրամատակարարման հասանելիության տեսանկյունից խոցելի և մեկուսացված խմբերի շրջանում՝ ջրային ոլորտում առաջադեմ գյուղատնտեսական տեխնոլոգիաների և աղետների ռիսկերի կառավարման վերաբերյալ |
● Տեղական ավանդական գիտելիքների և նորարարական մոտեցումների կիրառմամբ իրազեկվածության բարձրացման և կարողությունների զարգացման արշավներ թիրախային համայնքներում հետևյալ թեմաների շուրջ` ջրախնայող տեխնոլոգիաներ, անձրևաջրերի օգտագործում, կաթիլային ոռոգում, աղետների ռիսկերի նվազեցում |
ՀՀ ՏԿԵՆ |
Մարզպետարաններ, ՏԻՄ-եր (համաձայնությամբ) ՀԿ-ներ (համաձայնությամբ) |
2024 թ. 3-րդ եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
25,000 |
24. |
Խմելու ջրամատակարարման բնագավառում ինքնասպասարկվող համայնքների ղեկավարներին ջրային ոլորտի հարմարվողականության առաջնահերթությունների վերաբերյալ իրազեկում՝ գենդերային մոտեցումների շեշտադրումով |
● Իրազեկման մոդուլի մշակում համայնքների ղեկավարների և ավագանու անդամների համար, ● Աշխատաժողովների/ վերապատրաստումների իրականացում` ուշադրության կենտրոնում պահելով կանանց և տղամարդկանց, երեխաների և տարեցների՝ ջրի հետ կապված խոցելիությունը, ինչպես նաև ներկայացնելով գենդերային մոտեցման արդյունավետությունը և տնտեսական նպատակահարմարությունը |
Մարզպետարաններ, ՏԻՄ-եր (համաձայնությամբ) |
ՀՀ ԱՍՀՆ, ՀԿ-ներ (համաձայնությամբ) |
2024 թ. 2-րդ եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
25,000 |
25. |
Ջրամատակարարման հասանելիության տեսանկյունից խոցելի բնակավայրերում աղջիկների և տղաների համար դպրոցներում և մանկապարտեզներում բարելավվ ած սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիության ապահովում |
● Կոյուղացում և խմելու ջուր չունեցող դպրոցներում ու մանկապարտեզներում բարելավված սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիության ապահովում տղաների և աղջիկների համար, ներառյալ՝ շենքի ներսում գտնվող պատշաճ զուգարանները՝ առանձնացված տղաների և աղջիկների համար, ինչպես նաև մաքուր հոսող ջրի առկայությունը՝ անհրաժեշտ հիգիենայի պահպանման համար |
ՀՀ ՏԿԵՆ |
ՀՀ ԿԳՄՍՆ Մարզպետարաններ, ՏԻՄ-եր (համաձայնությամբ) ՀԿ-ներ (համաձայնությամբ) |
2026 թ. 2-րդ եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
1,434,000 |
26. |
«Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2027-2031 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
● ԿՓ վերանայված գնահատումների և կանխատեսումների հիման վրա ջրային ռեսուրսների ոլորտում հարմարվողականության նկատառումները վերանայված և ներառված են ոլորտի ռազմավարական զարգացման գործընթացում |
ՀՀ ՇՄՆ |
ՀՀ ՏԿԵՆ ՀՀ ԷՆ ՀՀ ԱՆ |
2026 թ. 2-րդ եռամսյակ |
Օրենսդրութ-յամբ չարգելված աղբյուրներ (միջազգային դոնոր կազմակեր-պություններ) |
30,000 |
_____________________
1 Կլիմայի փոփոխության մասին չորրորդ ազգային հաղորդագրություն
2 Ա. Առաքելյան, «ԿՓ ներքո ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման տվյալների և սցենարների ներդաշնակեցում, խոցելիության քարտեզի մշակում և ջրային ռեսուրսների խոցելիությունը գնահատելիս արբանյակային տվյալների կիրառման առաջարկությունների ներկայացում» հաշվետվություն, ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԾ ծրագիր, 2020թ.
3 ԱԶԲ, 2020։ Նույն աղբյուրում։
4 Անբարենպաստ վիճակում գտնվող բնակավայրեր՝ 579 բնակավայր 680 000 բնակչությամբ առանց կենտրոնացված ջրամատակարարման:
5 Նախագծել, կառուցել, ֆինանսավորել, շահագործել և պահպանել:
6 Նախագծել, կառուցել, ֆինանսավորել և պահպանել:
7 Նախագծել, կառուցել, կառավարել և ֆինանսավորել:
8 Նախագծել, կառուցել, ֆինանսավորել և շահագործել:
9 Կառուցել-շահագործել-փոխանցել:
10 Կառուցել-սեփականաշնորհել-շահագործել-փոխանցել:
11 Կառուցել ըստ պատվերի:
12 Վերանորոգել-շահագործել-փոխանցել:
(8-րդ գլուխը փոփ., խմբ. 18.01.24 N 83-Լ)
(հավելվածը փոփ., խմբ. 18.01.24 N 83-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.01.2024, N 83-Լ | 19.01.2024, N 1692-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|