ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2019 թվականի N 1381-Ն
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1381-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են սոցիալական հարցերի ոլորտում լիազոր հանրապետական գործադիր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) կողմից ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման հետ կապված հարաբերությունները:
2. Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման նպատակը՝ ընտանիքում բռնության դեպքերի տարածվածության և ընտանիքում բռնությանը նպաստող գործոնների բացահայտման, ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տվյալների ամփոփման ապահովումն է:
(2-րդ կետը լրաց., փոփ. 18.01.24 N 70-Ն)
3. Տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով տեղեկատվություն տրամադրող մարմինը կամ կազմակերպությունը Լիազոր մարմնին անձնական տվյալներ պարունակող տեղեկատվական փաթեթը ներկայացնում է էլեկտրոնային՝ տեղեկատվական համապատասխան համակարգում ներբեռնած տվյալների ապանձնավորում ապահովելով՝ լրացնելով սույն հավելվածի Թերթիկ N 1-ը:
(3-րդ կետը լրաց., փոփ. 18.01.24 N 70-Ն)
II. ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
4. Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառումն իրականացնում է Լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն), Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ քննչական կոմիտե), Հայաստանի Հանրապետության դատախազության (այսուհետ՝ դատախազություն), Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի (այսուհետ՝ դատական դեպարտամենտ), օրենքով սահմանված ապաստարանների (այսուհետ՝ ապաստարաններ), ինչպես նաև վերջիններիս կողմից չգրանցված՝ օրենքով սահմանված աջակցության կենտրոնների (այսուհետ՝ աջակցության կենտրոն), խնամակալության և հոգաբարձության մարմինների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրամադրված տվյալների հիման վրա:
(4-րդ կետը փոփ. 30.06.22 N 996-Ն, լրաց. 18.01.24 N 70-Ն)
5. Լիազոր մարմինը տեղեկատվությունը ստանում է տեղեկատվական համակարգի միջոցով, որի անխափան գործունեության համար պատասխանատու է «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը: Տեղեկատվությունը հավաքագրվում է հանրային ծառայությունների համարանիշով կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալներով և կարող է ամփոփվել Թերթիկ N 1-ում նախատեսված ցանկացած դաշտի՝ հատկանիշի կամ տեղեկատվության, կամ դրանց համակցության հիման վրա: Տեղեկատվության ամփոփման և հրապարակման համար պատասխանատու է Լիազոր մարմինը:
(5-րդ կետը խմբ. 18.01.24 N 70-Ն)
6. Թերթիկ N 1-ը լրացվում է ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքի և դրա ընթացքի վերաբերյալ: Նույն անձանց միջև ընտանիքում բռնության նոր դեպք արձանագրելու դեպքում սույն հավելվածի Թերթիկ N 1-ը լրացվում է կրկին, և այդ թերթիկները համակարգի միջոցով ֆիքսվելու են որպես փոխկապակցված՝ հանրային ծառայությունների համարանիշերով կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալներով:
(6-րդ կետը փոփ. 30.06.22 N 996-Ն, խմբ. 18.01.24 N 70-Ն)
7. Սույն կարգի 4-րդ կետում նշված մարմինները՝ յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում, լրացնում են էլեկտրոնային հարթակում տեղադրված Թերթիկ N 1-ը: Ոստիկանությունն առաջնային լրացնում է Թերթիկ N 1-ի 1-20-րդ և 24-26-րդ դաշտերը, իսկ հետագայում՝ ըստ տեղեկատվության հասանելիության կամ պարզման՝ նաև 21-23-րդ և 27-34-րդ դաշտերը, քննչական կոմիտեն լրացնում է Թերթիկ N 1-ի 35-րդ, 36-րդ, 38-56-րդ դաշտերը, դատախազությունը լրացնում է Թերթիկ N 1-ի 37-րդ և 37.1-ին դաշտերը, դատական դեպարտամենտը լրացնում է Թերթիկ N 1-ի 4-րդ, 28-րդ, 31-րդ և 57-81-րդ դաշտերը, իսկ աջակցության կենտրոնները և ապաստարանները՝ Թերթիկ N 1-ի 1-19-րդ, 21-23-րդ և 82-83-րդ դաշտերը:
(7-րդ կետը փոփ., խմբ. 30.06.22 N 996-Ն, խմբ. 18.01.24 N 70-Ն)
7.1. Սույն կարգի 7-րդ կետում նշված մարմինների կողմից չգրանցած տեղեկատվությունն անհրաժեշտության դեպքում ներկայացվում է աջակցության կենտրոնների, խնամակալության և հոգաբարձության մարմինների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Աջակցության կենտրոնները լրացնում են Թերթիկ N 1-ի 21-23-րդ, 82-րդ և 83-րդ դաշտերը, խնամակալության և հոգաբարձության մարմինները՝ Թերթիկ N 1-ի 7-9-րդ դաշտերը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը՝ Թերթիկ N 1-ի 20-րդ դաշտը և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Թերթիկ N 1-ի 20-րդ դաշտը:
(7.1-ին կետը լրաց. 18.01.24 N 70-Ն)
7.2. Սույն կարգի 7-րդ և 7.1-ին կետերում նշված յուրաքանչյուր մարմնի համար տեսանելի են Թերթիկ N 1-ի՝ իր կողմից լրացվող դաշտերը և տեսանելի չեն այլ մարմինների կողմից լրացվող դաշտերը: Յուրաքանչյուր մարմնում, բացի Թերթիկ N 1-ը լրացնող պատասխանատու անձից, մարմնի իրավասությանը վերաբերող դաշտերը տեսանելի են նրա վերադասին, ով վրիպակների, անճշտությունների կամ այլ բացթողումների հայտնաբերման դեպքում կարող է ճշտումներ կամ ուղղումներ իրականացնել այդ դաշտերում: Լիազոր մարմնի ոլորտը համակարգող տեղակալի, համապատասխան վարչության և բաժնի պետերի և բաժնի ծառայողների համար տեսանելի են Թերթիկ N 1-ի բոլոր տվյալները:
(7.2-րդ կետը լրաց. 18.01.24 N 70-Ն)
8. (կետն ուժը կորցրել է 18.01.24 N 70-Ն)
9. (կետն ուժը կորցրել է 18.01.24 N 70-Ն)
10. (կետն ուժը կորցրել է 18.01.24 N 70-Ն)
11. Լիազոր մարմինը սույն կարգի 7-րդ կետով ստացված տեղեկատվության հիման վրա իրականացնում է ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում և դրանց ընթացքի վերաբերյալ ամփոփ վիճակագրության վարում:
(11-րդ կետը փոփ., լրաց 18.01.24 N 70-Ն)
12. Լիազոր մարմինն առնվազն յուրաքանչյուր կիսամյակ տեղեկատվությունն ամփոփելուց հետո՝ իր պաշտոնական կայքում հրապարակում է կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվություններն ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ: Լիազոր մարմինը կարող է հրապարակել ընթացիկ հաշվետվություններ՝ ցանկացած ժամանակահատվածի համար և ցանկացած ծավալով:
(12-րդ կետը խմբ. 18.01.24 N 70-Ն)
Հրապարակման ոչ ենթակա
Թերթիկ N 1
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(վերնագիրը խմբ. 30.06.22 N 996-Ն, 18.01.24 N 70-Ն)
Հ/Հ |
ԴԱՇՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՆՇՈՒՄՆԵՐ |
1. |
Ընտանիքում բռնության դեպքի գրանցման օրը, ամիսը, տարին |
|
2. |
Ընտանիքում բռնության դեպքի գործադրելու օրը, ամիսը, տարին |
|
3. |
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց թիվը |
|
4. |
Ընտանիքում բռնության ենթարկված անձի տվյալները՝ |
Ընտանիքում բռնության ենթարկված յուրաքանչյուր անձի առնչությամբ լրացվում են հետևյալ տվյալները |
4.1. |
հանրային ծառայությունների համարանիշ (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ) |
Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ |
4.2. |
ծննդյան օր, ամիս, տարի |
|
4.3. |
սեռ |
|
4.4. |
հաշվառման հասցե |
|
4.5. |
փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից) |
|
4.6. |
կրթություն |
|
4.7. |
աշխատանք |
|
4.8. |
տեղեկատվություն առողջական վիճակի, ներառյալ՝ հոգեկան առողջության մասին |
|
4.9. |
տեղեկատվություն հաշմանդամության մասին |
|
5. |
Ընտանիքում բռնության ենթարկված անձի կապն ընտանիքում բռնություն գործադրած անձի հետ |
|
6. |
Տեղեկատվություն ընտանիքում բռնություն գործադրած անձի հետ բնակության համատեղ կամ ոչ համատեղ լինելու մասին |
|
7. |
Ընտանիքում երեխաների թիվը |
|
8. |
Երեխայի տվյալները |
Յուրաքանչյուր երեխայի առնչությամբ լրացվում են հետևյալ տվյալները |
8.1. |
տարիքը |
|
8.2. |
սեռը |
|
8.3. |
ընտանիքում բռնության դեպքի ժամանակ երեխայի ականատես լինելը |
|
9. |
Ընտանիքում բռնություն գործադրած անձանց թիվը |
|
10. |
Ընտանիքում բռնություն գործադրած անձի տվյալները |
Ընտանիքում բռնություն գործադրած յուրաքանչյուր անձի վերաբերյալ լրացվում են հետևյալ տվյալները |
10.1. |
հանրային ծառայությունների համարանիշ (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ) |
Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ |
10.2. |
ծննդյան օր, ամիս, տարի |
|
10.3. |
սեռ |
|
10.4. |
հաշվառման հասցե |
|
10.5. |
փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից) |
|
10.6. |
կրթություն |
|
10.7. |
տեղեկատվություն հոգեկան առողջության մասին |
|
10.8. |
տեղեկատվություն հաշմանդամության մասին |
|
10.9. |
կախվածությունն ալկոհոլից, թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն) միջոցներից, թունանյութերից, դեղանյութերից |
|
10.10. |
տեղեկատվություն նախկին դատվածության մասին |
|
11. |
Ընտանիքում բռնության տեսակը |
Ընտրվում է ընտանիքում բռնության 5 տեսակներից մեկը կամ մի քանիսը, և համապատասխանաբար ներկայացվում է բռնության դրսևորման լրացման հնարավորությունը |
12. |
Ֆիզիկական բռնության դրսևորումը |
|
13. |
Հոգեբանական բռնության դրսևորումը |
|
14. |
Սեռական բռնության դրսևորումը |
|
15. |
Տնտեսական բռնության դրսևորումը |
|
16. |
Անտեսման դրսևորումը |
|
17. |
Ընտանիքում բռնության գործադրման եղանակը կամ միջոցը |
|
18. |
Ընտանիքում բռնության գործադրման վայրի հասցե |
|
19. |
Ընտանիքում բռնության գործադրման հաճախականությունը |
|
20. |
Ընտանիքում բռնությունը հայտնաբերող կամ ահազանգող անձը, փոխհարաբերությունն ընտանիքում բռնության ենթարկված անձի և բռնություն գործադրած անձի հետ |
|
21. |
Ընտանիքում բռնության ենթարկված անձը տեղավորվել է ապաստարանում |
|
22. |
Ընտանիքում բռնության ենթարկված և ապաստարանում տեղավորված անձանց թիվը |
|
23. |
Ապաստարանում բնակվելու սկիզբը և ավարտը |
|
24. |
Ընտանիքում բռնություն գործադրած անձի հաշվառման սկիզբը և ավարտը |
|
25. |
Ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցը |
Նշվում է 3 միջոցներից մեկը |
26. |
Անհետաձգելի միջամտության որոշմամբ կիրառված սահմանափակումները |
Ընտրվում է սահմանափակումների համախումբը |
27. |
Անհետաձգելի միջամտության որոշման կիրառման ժամկետը |
|
28. |
Անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկումը և դրա արդյունքները |
|
29. |
Պաշտպանական որոշմամբ կիրառված սահմանափակումները |
Ընտրվում է սահմանափակումների համախումբը |
30. |
Պաշտպանական որոշման կիրառման ժամկետը |
|
31. |
Պաշտպանական որոշման բողոքարկումը և դրա արդյունքները |
|
32. |
Տեղեկատվություն բռնություն գործադրած անձի կողմից կիրառված պաշտպանության միջոցների խախտման վերաբերյալ |
Առանձին նշվում են խախտված պաշտպանության միջոցի տեսակը, քանակը, հետևանքները |
33. |
Տեղեկատվություն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 206.16-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ |
|
34. |
Տեղեկատվություն ՀՀ քրեական օրենսգրքի 508-րդ հոդվածով քրեական վարույթ նախաձեռնելու համար ՀՀ քննչական կոմիտեին դիմելու վերաբերյալ |
|
35. |
Քրեական վարույթ նախաձեռնելու օրը, ամիսը, տարին |
|
36. |
Քրեական վարույթ նախաձեռնելու հիմքը |
Ընտրվում է 4 հիմքերից մեկը |
36.1. |
ֆիզիկական անձից |
|
36.2. |
իրավաբանական անձից |
|
36.3. |
պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից` նրա գործունեության իրականացման կապակցությամբ |
|
36.4. |
օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից, քննիչից, դատախազից կամ դատավորից` իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ |
|
37. |
Տեղեկատվություն ընտանիքում բռնության դեպքով քրեական հետապնդում իրականացնելու մասին |
|
37. 1. |
Տեղեկատվություն դատախազի նախաձեռնությամբ ընտանիքում բռնության դեպքով քրեական հետապնդումը հանրային կարգով իրականացնելու մասին |
|
38. |
Տեղեկատվություն քրեական վարույթ չնախաձեռնելու մասին |
|
39. |
Քրեական վարույթի ընթացքը |
Ընտրվում են ստորև նշված դաշտերը |
39.1. |
քրեական վարույթի կարճում՝ նշելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածով նախատեսված կարճման հիմքերից մեկը |
|
39.2. |
հանրային քրեական հետապնդման ժամկետի կասեցում՝ նշելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածով նախատեսված կասեցման հիմքերից մեկը |
|
39.3. |
նախաքննության ավարտ՝ մեղադրական եզրակացություն կազմելով |
|
39.4. |
մեղադրական եզրակացությունը դատարան ուղարկելու օրը, ամիսը, տարին |
|
39.5. |
բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթի իրականացում |
|
39.6. |
բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար եզրափակիչ ակտը դատարան ուղարկելու օրը, ամիսը, տարին |
|
40. |
Տուժողների թիվը |
|
41. |
Տուժողի տվյալները |
Յուրաքանչյուր տուժողի առնչությամբ լրացվում են հետևյալ տվյալները |
41.1. |
հանրային ծառայությունների համարանիշ (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ) |
Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ |
41.2. |
ծննդյան օր, ամիս, տարի |
|
41.3. |
սեռ |
|
41.4. |
հաշվառման հասցե |
|
41.5. |
փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից) |
|
41.6. |
կրթություն |
|
41.7. |
աշխատանք |
|
41.8. |
տեղեկատվություն առողջական վիճակի, ներառյալ՝ հոգեկան առողջության մասին |
Պարտադիր չէ լրացման համար |
41.9. |
տեղեկատվություն հաշմանդամության մասին |
|
42. |
Տուժողի կապը մեղադրյալի հետ |
|
43. |
Ընտանիքում երեխաների թիվը |
|
44. |
Երեխայի տվյալները |
Յուրաքանչյուր երեխայի առնչությամբ լրացվում են հետևյալ տվյալները |
44.1. |
հանրային ծառայությունների համարանիշ (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ) |
Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ |
44.2. |
ծննդյան օր, ամիս, տարի |
|
44.3. |
սեռ |
|
44.4. |
հաշվառման հասցե |
|
44.5. |
փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից) |
|
44.6. |
կրթություն |
|
44.7. |
տարիքը |
|
44.8. |
սեռը |
|
44.9. |
ընտանիքում բռնության դեպքի ժամանակ երեխայի ականատես լինելը |
|
45. |
Մեղադրյալների թիվը |
|
46. |
Մեղադրյալի տվյալները |
Յուրաքանչյուր մեղադրյալի վերաբերյալ լրացվում են հետևյալ տվյալները |
46.1. |
հանրային ծառայությունների համարանիշ (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ) |
Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ |
46.2. |
ծննդյան օր, ամիս, տարի |
|
46.3. |
սեռ |
|
46.4. |
հաշվառման հասցե |
|
46.5. |
փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից) |
|
46.6. |
կրթություն |
|
46.7. |
աշխատանք |
|
46.8. |
տեղեկատվություն հոգեկան առողջության մասին |
|
46.9. |
տեղեկատվություն արարքը կատարելու պահին անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ լինելու մասին |
|
46.10. |
տեղեկատվություն հաշմանդամության մասին |
|
46.11. |
կախվածությունն ալկոհոլից, թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն) միջոցներից, թունանյութերից կամ դեղանյութերից |
|
46.12. |
տեղեկատվություն նախկին դատվածության մասին |
|
47. |
Ընտանիքում բռնության տեսակը |
ընտրվում է ընտանիքում բռնության 5 տեսակներից մեկը կամ մի քանիսը, և համապատասխանաբար ներկայացվում է բռնության դրսևորման լրացման հնարավորությունը |
48. |
Ֆիզիկական բռնության դրսևորումը |
|
49. |
Հոգեբանական բռնության դրսևորումը |
|
50. |
Սեռական բռնության դրսևորումը |
|
51. |
Տնտեսական բռնության դրսևորումը |
|
52. |
Անտեսման դրսևորումը |
|
53. |
Ընտանիքում բռնության գործադրման եղանակը կամ միջոցը |
|
54. |
Ընտանիքում բռնության գործադրման վայրի հասցե |
|
55. |
ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, մասը, կետը, որով նախաձեռնվել է քրեական վարույթը |
Նշվում են բոլոր հոդվածները՝ նշելով հանցագործության ծանրության աստիճանը |
56. |
ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, մասը, կետը, որով ավարտվել է նախաքննությունը |
Նշվում են բոլոր հոդվածները՝ նշելով հանցագործության ծանրության աստիճանը |
57. |
Ընտանիքում բռնության դեպքով գործի դատական ակտը կայացրած դատարանի անվանումը |
|
58. |
Կայացված դատական ակտը |
|
59. |
Կայացված եզրափակիչ դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին |
|
60. |
Կայացված եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրը, ամիսը, տարին |
|
61. |
Մեղադրական դատավճռի դեպքում՝ պատժի տեսակը, չափը կամ ժամկետը |
|
62. |
Ընտանիքում բռնության ենթարկված անձին (անձանց) պատճառված վնասի չափը (առկայության դեպքում) |
|
63. |
Տեղեկատվություն ընտանիքում բռնության ենթարկված անձին (անձանց) հատուցման ենթակա վնասի վերաբերյալ |
|
64. |
Արդարացման դատավճռի դեպքում՝ տեղեկատվություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարցերի վերաբերյալ |
|
65. |
Տեղեկատվություն քրեական գործի կարճման և դրա հիմքերի մասին |
|
66. |
ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, մասը, կետը, որով գործն ուղարկվել է դատարան |
Նշվում են բոլոր հոդվածները՝ նշելով հանցագործության ծանրության աստիճանը |
67. |
ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, մասը, կետը, որով կայացվել է մեղադրական դատավճիռը |
Նշվում են բոլոր հոդվածները՝ նշելով հանցագործության ծանրության աստիճանը |
68. |
Տուժողների թիվը |
|
69. |
Տուժողի տվյալները |
Յուրաքանչյուր տուժողի առնչությամբ լրացվում են հետևյալ տվյալները |
69.1. |
հանրային ծառայությունների համարանիշ (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ) |
Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ |
69.2. |
ծննդյան օր, ամիս, տարի |
|
69.3. |
սեռ |
|
69.4. |
հաշվառման հասցե |
|
69.5. |
փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից) |
|
69.6. |
կրթություն |
|
69.7. |
աշխատանք |
|
69.8. |
տեղեկատվություն առողջական վիճակի, ներառյալ՝ հոգեկան առողջության մասին |
|
69.9. |
տեղեկատվություն հաշմանդամության մասին |
|
70. |
Տուժողի կապը մեղադրյալի հետ |
|
71. |
Մեղադրյալների թիվը |
|
72. |
Մեղադրյալի տվյալները |
Յուրաքանչյուր մեղադրյալի վերաբերյալ լրացվում են հետևյալ տվյալները |
72.1. |
հանրային ծառայությունների համարանիշ (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ) |
Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ |
72.2. |
ծննդյան օր, ամիս, տարի |
|
72.3. |
սեռ |
|
72.4. |
հաշվառման հասցե |
|
72.5. |
փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից) |
|
72.6. |
կրթություն |
|
72.7. |
աշխատանք |
|
72.8. |
տեղեկատվություն հոգեկան առողջության մասին |
|
72.9. |
տեղեկատվություն արարքը կատարելու պահին անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ լինելու մասին |
|
72.10. |
տեղեկատվություն հաշմանդամության մասին |
|
72.11. |
կախվածությունն ալկոհոլից, թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն) միջոցներից, թունանյութերից կամ դեղանյութերից |
|
72.12. |
տեղեկատվություն նախկին դատվածության մասին |
|
73. |
Համահայցվորի թիվը |
Քաղաքացիական գործի առնչությամբ |
74. |
Հայցվորի տվյալները՝ |
Եթե հայցվորն ընտանիքում բռնության ենթարկված անձն է, ապա յուրաքանչյուր հայցվորի առնչությամբ լրացվում են հետևյալ տվյալները: Եթե հայցվորն աջակցության կենտրոնն է, ընտանիքում բռնության ենթարկված անչափահասի կամ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի մերձավոր ազգականը, օրինական ներկայացուցիչը կամ խնամակալության ու հոգաբարձության մարմինը, ապա դրա մասին կատարվում է համապատասխան նշում սույն դաշտում, իսկ հետագա տվյալները լրացվում են ընտանիքում բռնության ենթարկված անձի վերաբերյալ: |
74.1. |
հանրային ծառայությունների համարանիշ (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ) |
Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ |
74.2. |
ծննդյան օր, ամիս, տարի |
|
74.3. |
սեռ |
|
74.4. |
հաշվառման հասցե |
|
74.5. |
փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից) |
|
74.6. |
կրթություն |
|
74.7. |
աշխատանք |
|
74.8. |
տեղեկատվություն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու մասին |
|
74.9. |
տեղեկատվություն հաշմանդամության մասին |
|
75. |
Պատասխանողների թիվը |
|
76. |
Պատասխանողի տվյալները |
Յուրաքանչյուր պատասխանողի վերաբերյալ լրացվում են հետևյալ տվյալները |
76.1. |
հանրային ծառայությունների համարանիշ (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ) |
Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ |
76.2. |
ծննդյան օր, ամիս, տարի |
|
76.3. |
սեռ |
|
76.4. |
հաշվառման հասցե |
|
76.5. |
փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից) |
|
76.6. |
կրթություն |
|
76.7. |
աշխատանք |
|
76.8. |
տեղեկատվություն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու մասին |
|
76.9. |
տեղեկատվություն հաշմանդամության մասին |
|
77. |
Պաշտպանական որոշում կիրառելու մասին դատական ակտը կայացրած դատարանի անվանումը |
|
78. |
Տեղեկատվություն պաշտոնական որոշմամբ նշանակված սահմանափակման տեսակի վերաբերյալ |
Ընտրվում է սահմանափակումների ցանկից |
79. |
Դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին |
|
80. |
Քաղաքացիական գործի վարույթը կարճվել է |
|
81. |
Քաղաքացիական գործի վարույթի կարճման հիմքերը |
|
82. |
Ընտանիքում բռնության ենթարկված անձին տրամադրված օգնության տեսակները |
Ընտրվում է օգնության տեսակներից այն համախումբը, որը կիրառվել է կոնկրետ անձի նկատմամբ |
83. |
Ընտանիքում բռնության ենթարկված անձի վերաինտեգրման արդյունավետությունը |
Լրացնող՝ |
_____________________________________________________ |
անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն, ստորագրություն, լրացման ամսաթիվ |
Հրապարակման ոչ ենթակա
Թերթիկ N 2
ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ (ԳՈՐԾԻ)
ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԵՐԹԻԿ N _____
(թերթիկն ուժը կորցրել է 18.01.24 N 70-Ն)
Հրապարակման ոչ ենթակա
Թերթիկ N 3
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ, Խնամակալության եվ հոգաբարձության մարմինների, առողջապահության նախարարության, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ նախարարության ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ
ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԵՐԹԻԿ N _____
(թերթիկն ուժը կորցրել է 18.01.24 N 70-Ն)
Թերթիկ N 4
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ
(թերթիկն ուժը կորցրել է 18.01.24 N 70-Ն)
(հավելվածը փոփ., խմբ. 30.06.22 N 996-Ն, լրաց., փոփ., խմբ. 18.01.24 N 70-Ն)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.11.2024, N 1828-Ն | 01.12.2024, N 1381-Ն | |
18.01.2024, N 70-Ն | 28.01.2024, N 1381-Ն | |
30.06.2022, N 996-Ն | 01.07.2022, N 1381-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|