Գլխավոր տեղեկություն
Համար
N 173-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.02.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2024 թվականի N 173-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 738-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Օտարերկրյա պետություններում գործող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը, ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը հաստատելու մասին» N 738-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) վերնագրից առաջ լրացնել «Աղյուսակ 1» բառերով.

2) աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

«

59.

Ուրուգվայի Արևելյան

Հանրապետություն

$3,914

         

$3,132

$2,936

$2,740

$2,544

$2,349

$2,153

».

 

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր աղյուսակով.

 

«Աղյուսակ 2

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ

 

NN

ը/կ

Դիվանագիտական գրասենյակ

դեսպան

մշտ. ներկայա-ցուցիչ

գլխ. հյուպա-տոս

դեսպա-նորդ

խորհր-դական

1-ին քարտու-ղար

2-րդ քարտու-ղար

3-րդ քարտու-ղար

կցորդ

1.

Լյուքսեմբուրգ

     

€3,570

€3,347

€3,124

€2,901

€2,678

€2,454

2.

Սերբիայի

Հանրապետություն

     

€2,645

€2,480

€2,314

€2,149

€1,984

€1,818

3.

Կիպրոսի

Հանրապետություն

     

€2,811

€2,636

€2,460

€2,284

€2,108

€1,933

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

02.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2024 թվական: