Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 137-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (18.01.2024-05.06.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 05.01.2024
Ընդունող մարմին
Մեղրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
27.12.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

 

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2023 թվականի թիվ 137-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով և հաշվի առնելով Մեղրի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեն`

1) եկամուտների գծով` 1 425 469 383 (մեկ միլիարդ չորս հարյուր քսանհինգ միլիոն չորս հարյուր վաթսունինը հազար երեք հարյուր ութսուներեք) ՀՀ դրամ,

2) ծախսերի գծով` 1 654 918 488 (մեկ միլիարդ վեց հարյուր հիսունչորս միլիոն ինը հարյուր տասնութ հազար չորս հարյուր ութսունութ) ՀՀ դրամ,

3) դեֆիցիտը (պակասուրդը)` 229 449 105 (երկու հարյուր քսանինը միլիոն չորս հարյուր քառասունինը հազար հարյուր հինգ) ՀՀ դրամ:

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն N 2 հավելվածի:

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 3 հավելվածի:

5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը) ` համաձայն N 4 հավելվածի:

6. Հաստատել համայնքի բյուջեի համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն N 5 հավելվածի:

7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի:

8. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները:

9. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն թույլատրել համայնքի ղեկավարին`

1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների,

2) սահմանել, որ համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակների 15%-ը:

10. 2024 թվականի բյուջեի եկամուտների գերակատարումը ուղղել հնգամյա ծրագրով նախատեսված ծրագրերի իրականացմանը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա։

 

Կողմ -9

 

ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԱՐՈՒՍՅԱ

ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ

ՎԱՆԵՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ

Դեմ -0

Ձեռնպահ -1

 

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

2023 թվականի դեկտեմբերի 27

ք. Մեղրի

Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ

 

1. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համայնքի բյուջեն տեղական ինքնակառավարման մարմիններին Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիրն է: 2024 թվականի բյուջեի նախագիծը կազմվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով:

Համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծի մշակման աշխատանքները կատարվել են ելնելով 2022 թվականի փաստացի կատարողականից, 2023 թվականի պլանավորված ցուցանիշների վերլուծության արդյունքներից, ինչպես նաև համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրից, որը նպաստում է տվյալ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորմանը: Համայնքի բյուջեի նախագիծը կազմվել է բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող բյուջետային գործընթացի կազմակերպման համաձայնեցված սկզբունքների, բյուջետային դասակարգման, հաշվառման և հաշվետվության միասնական մեթոդաբանության հիման վրա: Համայնքի գործունեության արդյունավետությունը կախված է բյուջետային գործընթացի ճիշտ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների նպատակային օգտագործումից:

Ես դիմում եմ համայնքի ավագանուն, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին, բնակիչներին՝ շահագրգիռ և սրտացավ մոտեցում ցուցաբերել համայնքի 2024 թվականի բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային և հասցեական օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման համար: Ցանկանում եմ նշել, որ 2024 թվականին պետական բյուջեից Մեղրի խոշորացված համայնքին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիան ավելացել է 205,0 մլն դրամով կամ 62.3 տոկոսով, ըստ որի էլ կանխատեսվել են 2024 թվականի բյուջետային տարվա համար համայնքի զարգացման հիմնական ուղղությունները.

1) բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշտելով անշարժ գույքի հարկի և գույքահարկի բազաները, բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները.

2) բարձրացնել աշխատակազմի, համայնքային կազմակերպությունների աշխատակիցների վարձատության չափը, որն էլ ավելի գրավիչ կդարձնի, կմոտիվացնի համայնքային հիմնարկներում աշխատանքը, կավելանա աշխատանքի նկատմամբ պատասխանատվության և որակի պահանջը, ինչպես նաև կնպաստի բնակչության կենսամակարդակի որոշակի բարելավմանը.

3) բարձրացնել ՏԻՄ-երի, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային կազմակերպությունների և բնակիչների հետ աշխատանքի արդյունավետությունը.

4) բարձրացնել բնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող համայնքային ծառայությունների և այլ լրացուցիչ ծառայությունների (ըստ համայնքի բնակավայրերի առանձնահատկությունների) մակարդակն ու որակը.

5) իրականացնել համայնքի բնակչության խոցելի խմբերին, բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամներին, Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին ֆինանսական և նյութական օգնություն տրամադրելու և աջակցություն ցուցաբերելու միջոցառումներ.

6) կապիտալ ներդրումներ կատարել Նռնաձոր սահմանամերձ բնակավայրում նախակրթարանի կառուցման, Մեղրի և Ագարակ քաղաքներում բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման և վերելակների արդիականացման, գերեզմանների բարեկարգման, ցանկապատման, ճանապարհային տնտեսության բնագավառներում՝ քաղաքների ներբակային և գյուղական ճանապարհների ասֆալտապատման, Տաշտուն բնակավայրի մշակույթի տան տանիքի վերանորոգման, գյուղական բնակավայրերում խորքային հորերի կառուցման և նորոգման, Ագարակ քաղաքի մարզադպրոցի գույքի ձեռքբերման համար: Որպես ազդակիր համայնք Մեղրի համայնքին 2024 թվականի մասհանված է ռոյալթի՝ 130,0 մլն դրամ գումար, որը նախատեսվում է ուղղել Մեղրի քաղաքի մարզադաշտի հիմնանորոգմանը.

7) աշխուժացնել համայնքի մշակութային, մարզական և հասարակական կյանքը, կառուցելով նոր ենթակառուցվածքներ՝ հաշվի առնելով նաև համայնքի համառոտ նկարագիրը, զարգացման ուղղվածությունն ու տեսլականը.

8) իրականացնել համայնքի ղեկավարին օրենքով վերապահված լիազորություններ՝ պաշտպանության, փրկարար ծառայության, արտակարգ իրավիճակների պայմաններում գործողություններ իրականացնելու ոլորտում։

 

2024 թվականի բյուջեի Մեղրի համայնքի զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսամակարդակի բարելավմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքում հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ինչպես նաև համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը:

 

2. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՀԱՎԵԼՈՒՐԴԻ ԿԱՄ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

1) 2022 թվականի փաստացի ցուցանիշներ՝

Համայնքի 2022 թվականի բյուջեն՝ հաստատված համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 24- ի N 14-Ն որոշմամբ:

 

2) 2023 թվականի հաստատված ցուցանիշներ՝

Համայնքի 2023 թվականի բյուջեն՝ հաստատված համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27- ի N 141-Ն որոշմամբ:

 

3) 2024 թվականի կանխատեսվող ցուցանիշներ՝

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով:

 

3. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՀԱՎԵԼՈՒՐԴԻ ԿԱՄ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազար դրամ)

Հ/հ

ՄՈՒՏՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

2022թ. փաստ.

2023թ. հաստ.

2024թ. կանխ.

2023թ. 2022թ. նկատ. %

2024թ. 2023թ. նկատ. %

Տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ (%)

2022թ.

2023թ.

2024 թ.

ԸՆԴԱՄԵՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

836,564.9

1,046,611.3

1,425,469.4

125.1

136.2

100

100

100

1.

Հարկեր և տուրքեր

112,953.2

131,231.1

139,564.0

116.2

106.3

13.5

12.5

9.8

2.

Գույքային հարկեր անշարժ գույքից

11,585.4

18,494.5

21,462.0

159.6

116.0

1.4

1.8

1.5

3.

Գույքային հարկեր այլ գույքից

83,480.5

88,343.0

99,092.0

105.8

112.2

10.0

8.4

7.0

4.

Տեղական տուրքեր

14,024.5

17,590.0

14,510.0

125.4

82.5

1.7

1.7

1.0

5.

Համայնքի բյուջե վճարվող պետական տուրքեր

3,862.7

6,803.7

4,500.0

176.1

66.1

0.5

0.7

0.3

6.

Պաշտոնական դրամաշնորհներ

462,603.9

520,324.9

902,648.4

112.5

173.5

55.3

49.7

63.3

7.

Այլ եկամուտներ

261,007.8

395,055.3

383,257.4

151.4

97.0

31.2

37.7

26.9

8.

Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր

147,598.9

75,000.0

35,000.0

50.8

46.7

17.6

7.2

2.5

9.

Դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներ

93,437.2

111,521.8

229,449.1

119.4

205.7

11.2

10.7

16.1

4. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Հ/հ

ԾԱԽՍԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

2022թ. փաստ.

2023թ. հաստ.

2024թ. կանխ.

2023թ. 2022թ. նկատ. %

2024թ. 2023թ. նկատ. %

Տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ (%)

2022թ.

2023թ.

2024 թ.
 

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

800,713.8

1,193,847.7

1,654,918.5

149,1

138,6

100,0

100,0

100,0

1.

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ

157,934.2

178,720.9

282,352.0

113,2

158,0

19,7

15,0

17,1

2.

Պաշտպանություն

0.0

1,000.0

1,000.0

0,0

100,0

0,0

0,1

0,1

3.

Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն

0.0

1,000.0

1,000.0

0,0

100,0

0,0

0,1

0,1

4.

Տնտեսական հարաբերություններ

-41,582.0

106,545.1

135,900.0

-256,2

127,6

-5,2

8,9

8,2

5.

Շրջակա միջավայրի պաշտպանություն

151,571.5

156,296.5

164,000.0

103,1

104,9

18,9

13,1

9,9

6.

Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն

81,900.1

134,250.9

362,300.0

163,9

269,9

10,2

11,2

21,9

7.

Առողջապահություն

0.0

0.0

0.0

0,0

0,0

0,0

0,0

0,0

8.

Հանգիստ, մշակույթ և կրոն

198,392.2

80,725.0

222,496.2

40,7

275,6

24,8

6,8

13,4

9.

Կրթություն

248,963.2

326,462.0

428,957.5

131,1

131,4

31,1

27,3

25,9

10.

Սոցիալական պաշտպանություն

3,534.7

6,000.0

6,000.0

169,7

100,0

0,4

0,5

0,4

11.

Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր

0.0

202,847.4

50,912.7

0,0

25,1

0,0

17,0

3,1

5. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ

 

1) «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ

2) «ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՐԵՎԻՔ» ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ

3) «ՄԵՂՐԻԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՈԱԿ

4) «ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ

5) «ԱԳԱՐԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ

6) «ՄԵՂՐԻԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՈԱԿ

Բոլոր բյուջետային հիմնարկներում կապված համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիայի ավելացման հետ հաստիքացուցակների պաշտոնային դրույքաչափերում կատարվել են ավելացումներ։

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ

 

2024 թվականին նախատեսված հաստիքային միավորների թիվը կազմում է 66.5 դրույք, 2023 թվականի 67.5-ի փոխարեն, իսկ աշխատավարձի ֆոնդը 169272.0 հազար դրամ՝ 2023 թվականի 137472,0 հազար դրամի փոխարեն։

 

«ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՐԵՎԻՔ» ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ

 

Աշխատողների հաստիքային միավորների թիվը 2024 թվականին մնացել է նույնը 57,5 դրույք,իսկ աշխատավարձի ֆոնդը 80844.0 հազար դրամ՝ 73440.0 հազար դրամի փոխարեն:

 

«ՄԵՂՐԻԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՈԱԿ

 

2024 թվականին նախատեսվում է աշխատակիցների հատիքային միավորների թիվը 33.75 դրույք, 2023 թվականի 38.75-ի փոխարեն, իսկ աշխատավարձի ֆոնդը 39204.0 հազար դրամ, 2023 թվականի 32376.0 հազար դրամի փոխարեն։ Գործարքային հաստիքների համար կանխատեսվել է աշխատակիցների հատիքային միավոր 8 դրույք, 2023 թվականի 15.0-ի փոխարեն, իսկ աշխատավարձի ֆոնդը՝ 10200,0 հազար դրամ, 2023 թվականի 13200.0-ի փոխարեն։

 

«ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ

 

2024 թվականին նախատեսվում է աշխատակիցների հաստիքային միավորների թիվը ՝ 56.7 դրույք՝, 2023 թվականի 61-ի փոխարեն, իսկ աշխատավարձի ֆոնդը՝ 96123.0 հազար դրամ, 2023 թվականի ՝ 89408,8 հազար դրամի փոխարեն։

 

«ԱԳԱՐԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ

 

2024 թվականին նախատեսվում է աշխատակիցների հաստիքային միավորների թիվը 47,51 դրույք, 2023 թվականի 43,7-ի փոխարեն իսկ աշխատավարձի ֆոնդը 89763,7 հազար դրամ՝ 2023 թվականի 65290,0 հազար դրամի փոխարեն:

 

Հատկանշանական է, որ նախատեսվում է 2024 թվականի 2-րդ եռամսյակից գործարկել Շվանիձոր բնակավայրի մանկապարտեզը:

 

«ՄԵՂՐԻԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՈԱԿ

 

2024 թվականին նախատեսվում է աշխատակիցների հատիքային միավորների թիվը 86,5 դրույք, իսկ աշխատավարձի ֆոնդը 209040,0 հազար դրամ՝ 2023 թվականի 186588,0 հազար դրամի փոխարեն:

 

6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ ԾՐԱԳՐԵՐ

 

2023 թվականի անավարտ և 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2024 թվականին նախատեսված կապիտալ ծրագրերն են՝

 

(ՀՀ դրամ)

հ/հ

Ծրագրի անվանում

Ծրագրի նախնական արժեք

1

Ագարակ քաղաքի մարզադպրոցի համար գույքի ձեռքբերում

15 000,0

2

Նոր մանկապարտեզի հիմնում Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրում

100 745,5

3

Մեղրի քաղաքի բազմահարկ շենքերի տանիքների վերանորոգում և վերելակների արդիականացում

240 000,0

4

Մեղրի քաղաքի մարզադաշտի վերանորոգում

129 436,2

5

Մեղրի և Ագարակ քաղաքների շենքերի բակերի ասֆալտապատում

90 000,0

6

Մեղրիի քաղաքի գերեզմանի ցանկապատում, բարեկարգում

20 000,0

7

Ագարակ քաղաքի գերեզմանի ցանկապատում, բարեկարգում

5 000,0

8

Մեղրի Զ.Անդրանիկի փողոցի Կամարի նորոգում

4 000,0

9

Շվանիձորի խորքային հորերի նորոգում

5 000,0

10

Ալվանքի խորքային հորերի նորոգում

1 000,0

11

Կարճանի գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատում

33 000,0

12

Վարհավարի գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատում

13

Լիճքի գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատում

14

Վարդանիձորի գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատում

15

Ագարակի 2 խաղահրապարակների բարեկարգում

7 000,0

16

Տաշտունի մշակույթի տան տանիքի նորոգում, մուտքի դռան փոխում

6 500,0

17

Ագարակ քաղաքի շենքերի տանիքների վերանորոգում

10 000,0

Ընդամենը ծրագրերի արժեքը

666 681,7

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավելված 1

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի

ավագանու «27» դեկտեմբերի 2023 թ.

թիվ 137-Ն որոշման

 

Հավելված 2

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի

ավագանու «27» դեկտեմբերի 2023 թ.

թիվ 137-Ն որոշման

(հավելվածը փոփ., լրաց. 15.01.24 թիվ 05-Ն)

 

Հավելված 3

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի

ավագանու «27» դեկտեմբերի 2023 թ.

թիվ 137-Ն որոշման

(հավելվածը փոփ., լրաց. 15.01.24 թիվ 05-Ն)

 

Հավելված 4

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի

ավագանու «27» դեկտեմբերի 2023 թ.

թիվ 137-Ն որոշման

(հավելվածը փոփ., լրաց. 15.01.24 թիվ 05-Ն)

 

Հավելված 5

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի

ավագանու «27» դեկտեմբերի 2023 թ.

թիվ 137-Ն որոշման

 

Հավելված 6

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի

ավագանու «27» դեկտեմբերի 2023 թ.

թիվ 137-Ն որոշման

(հավելվածը փոփ., լրաց. 15.01.24 թիվ 05-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2024 թվական: