Գլխավոր տեղեկություն
Համար
N 55-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 11.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2024 թվականի N 55-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1324-Ն որոշման հավելվածի «Չափորոշիչ VIII Երեխայի մանր ծախսերը» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Չափորոշիչ VIII Երեխայի մանր ծախսերը

16. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը, ինչպես նաև մանկատունը շուրջօրյա խնամք ստացող ուսումնական հաստատությունում սովորող և միաժամանակ ուսումնական հաստատություն հաճախող երեխային ապահովում է անձնական մանր ծախսեր կատարելու համար անհրաժեշտ գումարով։ Երեխաների հետ աշխատող մասնագետները սովորեցնում են երեխային խելամիտ և արդյունավետ օգտագործել ունեցած գումարը:

16.1 Անձնական մանր ծախսերի համար`

1) 6-9 տարեկան երեխաներին տրվում է ամսական 6.0 հազ. դրամ.

2) 10-15 տարեկան երեխաներին տրվում է ամսական 12.0 հազ. դրամ.

3) 16-18 տարեկան երեխաներին տրվում է ամսական 15.0 հազ. դրամ:

16.2. Շուրջօրյա խնամք ստացող երեխայի անձնական մանր ծախսերի համար նախատեսված գումարը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։

16.3. Երեխայի անձնական մանր ծախսերն իրականացվում են հետևյալ կերպ`

1) 6-9 տարեկան երեխաների համար անձնական մանր ծախսերն իրականացնում է տնօրենի կողմից լիազորված անձը՝ հաշվի առնելով երեխայի շահերը և ցանկությունները.

2) 10-18 տարեկան երեխաներն անձնական մանր ծախսերն իրականացնում են և գումարը տնօրինում են ինքնուրույն` խորհրդակցելով տնօրենի կողմից լիազորված անձի հետ:

16.4. Անձնական մանր ծախսերի համար նախատեսված գումարի վճարումը դադարեցվում է երեխայի՝ հաստատությունից դուրս գրվելու (կենսաբանական ընտանիք վերադառնալու կամ որդեգրման կամ խնամատար, խնամակալ կամ հոգաբարձու ընտանիքում տեղավորվելու, 18 տարին լրանալու կապակցությամբ) կամ այլ խնամքի հաստատություն կամ այլընտրանքային խնամքի այլ եղանակում ընդգրկվելու դեպքում:

16.5. Մանկատունն իր մոտ շուրջօրյա խնամք ստացող երեխայի հրատապ և անհապաղ բավարարման ենթակա կարիքները (երեխայի ծննդյան տարեդարձի ծախսեր, համադասարանցիների, ընկերների ծննդյան տարեդարձերի ծախսեր, դպրոցական էքսկուրսիաների ծախսեր և այլն) հոգալու համար տարեկան առավելագույնը 1,200.0 հազ. դրամի չափով կանխիկ շրջանառության գործարքներ է իրականացում՝ համապատասխան ծախսը հիմնավորող փաստաթղթերի առկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հաստատության բյուջետային տարվա ծախսերի նախահաշվով հաստատված «այլ ծախսեր» ծախսային հոդվածի հաշվին։

16.6. Ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրող կենտրոններ հաճախող հաշմանդամություն ունեցող և կենտրոնից առնվազն 500 մետր հեռավորությամբ բնակվող տրանսպորտից օգտվող երեխաների համար կենտրոնն ապահովում է տրանսպորտի ծախսերի դրամական փոխհատուցում օրական նվազագույնը՝ 200 դրամի և առավելագույնը՝ 400 դրամի չափով:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2024 թվական: